Երևան, 31.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայ միլիարդատիրոջ ինքնաuպան առաքելությունը. Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ միլիարդատիրոջ ինքնասպան առաքելությունը: Այս մասին գրել է Չեխական Lidové noviny պարբերականը՝ անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը:

«Մեկ շաբաթից Հայաստանը կորոշի իր ապագան։ Պարզ ասած՝ ներկայիս արևմտամետ կառավարությունը և ընդդիմությունը կանգնած են դեմ հանդիման՝ փորձելով երկիրը տանել դեպի Ռուսաստան։ Սակայն իրականությունն ամբողջությամբ սև ու սպիտակ չէ և ունի իր նրբերանգները։ Այդ թվում՝ Վացլավ Հավելի անվան մրցանակի առաջադրված օլիգարխի և բարերարի պատմությունը։

Հայ գործարար և քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը միանշանակ անհատականություն չէ։

2021 թվականին «Forbes» ամսագիրը Վարդանյանի կարողությունը գնահատել է մեկ միլիարդ դոլար։ Սակայն 2022 թվականի աշնանը նա արեց մի բան, որն ամբողջովին անսպասելի էր, և որի գինը վճարում է առ այսօր։ Նա հավաքեց իրերը, հրաժարվեց ռուսական քաղաքացիությունից ու իր գործունեությունից և մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որն այն ժամանակ կորսված պատերազմից հետո կրճատված էր և ամբողջովին կախված էր ռուս «խաղաղապահների» քմահաճույքներից։ Վերջիններս այնուհետև պարզապես հետևում էին անկլավի շրջափակմանը, որտեղ այդ ժամանակ դեռ բնակվում էր շուրջ 100 հազար հայ։ Ղարաբաղում Վարդանյանին առաջարկվեց պետական նախարարի, այսինքն՝ դե-ֆակտո անջատողական հանրապետության վարչապետի պաշտոնը, որը գտնվում էր ծայրահեղ ծանր դրության մեջ։

Հայաստանի և արտերկրի իրավապաշտպանների մի խումբ Վարդանյանին առաջադրել է Վացլավ Հավելի անվան մրցանակի։ Նրանք պնդում են, որ հակառակ իր հարստությանը և անձնական հարմարավետությանը, նա ձեռնամուխ է եղել բառացիորեն «ինքնասպան առաքելության»՝ փորձելով փրկել Լեռնային Ղարաբաղի ժողովրվին այնպիսի ժամանակներում, երբ պարզ էր, որ Ադրբեջանը կգրավի տարածքը, իսկ ռուսները թույլ կտան, որ իրադարձություններն ընթանան իրենց հունով։

«Նա վտանգեց իր անձնական անվտանգությունը և հարմարավետ ապագան՝ փորձելով հասնել երկխոսության, բանակցությունների և փոխըմբռնման աշխարհի ամենաբարդ և զգայուն հակամարտության գոտիներից մեկում»,- ասված է առաջադրման հայտարարության մեջ։

Դեռևս պարզ չէ, թե ինչպես կավարտվի առաջադրումը։ Ադրբեջանական բանտերում պահվող Լեռնային Ղարաբաղի շուրջ երկու տասնյակ հայ բանտարկյալների (որոնցից ութը քաղաքական գործիչներ են) ճակատագիրը գործնականում ոչ մի ուշադրության չի արժանանում աշխարհի կողմից։ Եվ նույնիսկ պարզ չէ, թե որ կատեգորիային պետք է դասել նրանց, թեև իրավապաշտպանները նրանց գործերը համարում են քաղաքականապես մոտիվացված։

«Մենք մտահոգություն ենք հայտնում արդար դատաքննության իրավունքի կապակցությամբ՝ վկայակոչելով վատ վերաբերմունքի, կեղծված գործերի նյութերի տակ ստիպողաբար ստորագրելու և պաշտպանությանը պատրաստվելու համար բավարար ժամանակ չտրամադրելու վերաբերյալ պնդումները»,- իր զեկույցում գրում է Amnesty International-ը։

Բայց Բաքվի բանտարկյալները նաև հայ ազգի խիղճն են, քաղաքական խաղաքարտ և խնդիր հառաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Դրանք տեղի կունենան մեկ շաբաթից՝ հունիսի 7-ին, և կվերաբերեն Հայաստանի ներկայիս ուղղությանը»,- գրված է հոդվածում:

Հետևեք մեզ՝ այստեղ

Կառավարության թեթև ձեռքով ձկնարտադրության գումարների մեծ մասը Հայաստան չի գալու. Հրայր ԿամենդատյանԿանանց միջազգային հումանիտար պատվիրակության նպատակը բացառապես հումանիտար է՝ հանդիպել Ադրբեջանի օմբուդսմենին, այցելել Ադրբեջանում պահվող ՀՀ-ի քաղաքացիներին. Ռուբեն Վարդանյանի կին Ամիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանՈղբերգական դեպք Կոտայքում․ հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մահացել է Իրանը շարունակում է հավատարիմ մնալ ԱՄՆ-ի հետ hակամարտության դիվանագիտական լուծմանը, քանի որ պшտերազմի շարունակությունը չի բխում որևէ մեկի շահերից. Փեզեշքիան Թաիրովում «Dodge»-ը վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինը տեղում մահшցել է Եվրոպացիների կողմից ՌԴ-ում ընտրությունների արդյունքների ճանաչումը կամ չճանաչումը Մոսկվայի համար տասներորդական գործ է. Պեսկով Ոչ մի պաշտոնյա իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին. Մենուա ՍողոմոնյանԱվելի քան 200 պատանի աշխարհի 15 երկրից. Team-ի ավանդական աջակցությամբ անցկացվեց ամենամյա Թումո ճամբարըՍարավան-«Զանգեր» կոչվող հատվածում այրվել է ավտոմեքենա Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը.Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը Հրշեջ-փրկարարները մարել են ավտոտնակում բռնկված հրդեհըԱՄԷ-ի ԱԳՆ-ն Իրանի hարվածը երկրին անվանել է վտանգավոր էuկալացիա Երուսաղեմի հայկական թաղամասը՝ նոր լարվածության կենտրոնում Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է 3 նշան, որոնք վկայում են մոտալուտ մահվան մասինՀարևանների միջև վիճաբանություն է եղել. գործի է դրվել գազային ատրճանակ Մեկ մարդ է զnhվել ԱՄՆ-ի Մեծ կանիոն պարկում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով Էրդողանը կմասնակցի ՇՀԿ գագաթնաժողովին Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձը iPhone 18 ստանալու հնարավորություն՝ ուսանողների համարՆոր կանոններ Հայաստանում․ ID քարտերի հետ կապված փոփոխություններ են եղելԱրտասահմանում գնումներդ՝ 20%-ով ավելի շահավետ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Արագածոտնում պարեկները վնասազերծել են քաղաքացուն առևանգողներին, բայց վերջիններից մեկը դիմել է փախուստիԱրմեն Աշոտյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգվել է երեք ամսով Իրանի վրա ԱՄՆ-ի մի շարք հարվածներ չեն տվել ցանկալի արդյունքներ․ NYT Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին Ալիեւները ժամանել են Ղրղզստան Իրանը պատերազմ չի փնտրում. Փեզեշքիան Ֆրանսիացիների ճնշող մեծամասնությունը դժգոհ է Էմանուել Մակրոնի գործունեությունից Վթար․ մինչեւ 17:00-ն ջուր չի լինելու Համացանցում հայտնվել է Նեպալում 6-ամյա աղջկան փրկելու տեսանյութըՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Անահիտ ԳևորգյանՓաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է Ղրիմի երկու բնակիչների՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար ԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում գերլցանավ է պայթել Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին Նովակ Ջոկովիչը դուրս է մնացել ԱՄՆ բաց առաջնության առաջին իսկ շրջանից Ազգային ամոթ է, երբ բոլորը ենթարկվում են մի փոքրիկ դիկտատորի. Ցոլակ ԱկոպյանՔաղաքականությունը սադրանքի հարթակ չէ, ոչ էլ անձնական վիրավորանքների տեղ. Իրինա ՅոլյանՂրղզստանը և Չինաստանը ստորագրել են հավերժական բարիդրացիության, բարեկամության և համագործակցության մասին պայմանագիր Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 31-ին Ի՞նչ իմաստ ունի տասնամյակներ ձգձգվող անդամակցության գործընթացը շարունակել մի միության հետ, որի ապագան այսօր արդեն մշուշոտ ու անհեռանկար է. Զաքարյան Գերմանիան էլեկտրաէներգիայի գների առումով գերազանցել է G20-ի բոլոր երկրներին Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են 239 ուկրաինական ԱԹՍ Իրանը պшտերազմ չի ցանկանում, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած hարձակման. Փեզեշքիան Տղամարդը մանգաղով սպանել է հինգ ամսական երեխային