Դիարբեքիրում որոտացած պայթյունից մահացել է 6 թուրք զինվոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴիարբեքիրի Լիջե գավառում ռազմական զրահամեքենայի վրա փետրվարի 18-ի առավոտյան իրականացված հարձակման և պայթյունի հետևանքով առնվազն 6 թուրք զինվոր է մահացել: Եվս մեկ զինվոր վիրավոր է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերակա նը:
Պայթյունից հետո իրականացված ուսումնասիրություններից հետո թուրքական իշխանությունները հայտարարել են, որ մեքենան պայթեցնելու համար Քրդական բանվորական կուսակցությունը (PKK) գործի է դրել 1 տոննա պայթուցիկ նյութ: Պայթուցիկը հեռակառավարվող է եղել: Քուրդ զինյալներն այն գործի են դրել շուրջ 350 մետր հեռավորությունից:
Դիարբեքիրի պայթյունից հետո այս տարածքում մեծ թվով ռազմական տեխնիկա է բերվել: Քուրդ զինյալների դեմ գործողություններին մասնակցում են նաև ռազմական ուղղաթիռներ:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



