Բելգիան ստուգողական խաղում հաղթեց Խորվաթիային
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Աշխարհի 2026 թվականի առաջնությանը նախապատրաստվող Բելգիայի և Խորվաթիայի հավաքականները մրցաշարի մեկնարկից առաջ ուժերը չափեցին ստուգողական խաղում։
Հանդիպումն ավարտվեց բելգիացիների վստահ հաղթանակով՝ 2-0 հաշվով։ Խաղի 38-րդ րոպեին հաշիվը բացեց Յուրի Տիլեմանսը, իսկ 90+6-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն կրկնապատկեց հաշիվն ու վերջակետ դրեց հանդիպմանը։
Բելգիացիները հաջորդ հանդիպումը կանցկացնեն հունիսի 6-ին՝ Թունիսի դեմ, իսկ խորվաթները հունիսի 7-ին կխաղան Սլովենիայի հետ։
Հիշեցնենք, որ երկու թիմերն էլ մասնակցելու են առաջիկա Մունդիալին։ Բելգիան ընդգրկված է G խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Եգիպտոսը, Իրանը և Նոր Զելանդիան։ Խորվաթիան հանդես է գալու L խմբում՝ մրցելով Անգլիայի, Գանայի և Պանամայի հետ։ Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 11-ին և տևելու է մինչև հուլիսի 19-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ



