Ոստիկանների գործողությունների շնորհիվ 4-ամյա երեխան հայտնաբերվել է և անվտանգ վերադարձվել ծնողներին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 2-ին Երևանի մանկապարտեզներից մեկի տարածքից կորել էր 4-ամյա սաներից մեկը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից։
Ահազանգը ստանալուց անմիջապես հետո Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվորեն ձեռնարկել են անհրաժեշտ որոնողական միջոցառումներ։
Որոնողական աշխատանքների արդյունքում երեխան կարճ ժամանակ անց հայտնաբերվել է իր բնակության վայրի հարակից տարածքում և վերադարձվել ծնողներին։
Երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։
Հետևեք մեզ՝ այստեղ



