Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պարտադիր պետք է մասնակցել ընտրություններին, որ կարողանանք փրկել մեր երկիրը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս քարոզարշավը այնպիսին էր, ինչպիսին մեր հասարակությունն է։ Հատկապես գործող իշխանությունները քարոզարշավը վարեցին իրենց ընտրազանգվածի քիմքին բնորոշ, այսինքն՝ ցածրակարգ, անմակարդակ, հայհոյախառն, զրպարտչական, մանիպուլ յատիվ, բացահայտ կեղծիքներով և, իհարկե, նաև ռեպրեսիաների դիմելով։ Այսպիսի քարոզարշավ տարավ իշխանությունը, ի տարբերություն ընդդիմադիրների, որոնք, վատ թե լավ, ունեին սեփական ծրագրեր, վատ թե լավ, համապատասխան մասնագետների միջոցով փորձեցին հանրությանը ծանոթացել իրենց թե՛ ներքին, թե՛ արտաքին, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ կրթական ծրագրերին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ զրույցի ընթացքում փորձում ենք ամփոփել նախընտրական քարոզարշավի անցնող շաբաթները։ Նա քարոզարշավը բաժանում է երկու մասի՝ իշխանական թիմի և նրան սպասարկող որոշ ուժերի, որոնք բացահայտ խուլիգանական քարոզարշավ տարան, և ընդդիմադիրների, որոնք փորձեցին հակադարձել նաև իշխանությունների խուլիգանություններին։ «Ցավով պետք է արձանագրենք, որ նրանք ստիպված եղան արձագանքել գրեթե նույն ձևով, որովհետև դա էլ է անհրաժեշտություն, դա պարտադրված է նրանց։ Շատ դեպքերում մեր հանրության մի ստվար զանգված, երբ չես արձագանքում քեզ ուղղված խուլիգանական բառամթերքին, հայհոյանքներին, զրպարտությանը, մտածում է՝ թույլ ես, վախկոտ ես, չունես պատասխան։ Դրա համար շատ դեպքերում ընդդիմադիրների՝ Նիկոլին ուղղված արձագանքը համարում եմ անհրաժեշտ, որովհետև երբ նրա բառամթերքին ընդդիմադիրները չեն արձագանքում, նիկոլականները սկսում են հրճվել, թե՝ տեսեք՝ ինչ հզոր է մեր վարչապետը։ Բայց հզորն այն մարդն է, որը կարող է արձագանքել Ադրբեջանից հնչող վիրավորանքներին, ոչ թե երկրի ներսում «նստացնելու, կզացնելու» մասին է խոսում կամ կանանց է քաշքշում։ Ընդդիմադիրները շատ մանրակրկիտ, համապատասխան մասնագետների միջոցով փորձեցին հանրությանը հասցնել իրենց տեսլականը տարբեր ոլորտների վերաբերյալ՝ սոցիալական, կրթական, արտաքին քաղաքականություն, ներքին քաղաքականություն, Հայաստանի կառավարման համակարգ և այլն»,-նկատում է մեր զրուցակիցը։

Խաղաղության թեզը փորձագետները համարում էին Նիկոլ Փաշինյանի հիմնական խաղաթուղթն այս ընտրություններում։

Ընդդիմադիրներն այդ մենաշնորհը կարողացա՞ն վերցնել Փաշինյանի ձեռքից։ «Այդ միֆը կոտրելը Հայաստանի պարագայում սարսափելի դժվար է։ Մեր հասարակությունը բաժանված է «սևերի» և «սպիտակների»։ Նիկոլը հասավ նրան, որ կարողացավ հանրությանը պառակտել, ատելություն սերմանել հանրության տարբեր շերտերի նկատմամբ, ուստի շատ թերահավատ եմ, որ ընդդիմությանը հաջողվեց ամբողջովին կոտրել խաղաղության այդ միֆը։ Այն, որ նրանց հաջողվեց ինչ-որ բան բացատրել հանրությանը, փաստ է, բայց, ցավոք, բոլորիս շրջապատում կան մարդիկ, որոնք կարծում են, որ Նիկոլը, իրոք, խաղաղություն է բերել այն պարագայում, երբ շատ պարզ բացատրում ես, որ Նիկոլը խաղաղություն չի բերել, «հայադրբեջանական շփման գծում» (պաշտոնապես սահման չունենք) առկա խաղաղությունը ձեռնտու է միայն թուրք- ադրբեջանական տանդեմին, որպեսզի խաղաղություն պահպանելով՝ Նիկոլին թույլ տան վերարտադրվել և շարունակել կատարել Անկարայից և Բաքվից Երևանին իջնող հրահանգները։ Ընդդիմությունը փորձեց նաև Նիկոլի բառապաշարով մարդկանց բացատրել, որ Նիկոլը ստում է։ Ինչից խոսում ես, նա ասում է՝ ծննդյան վկայականը չկա, կադաստրի վկայականը չկա։ Համաշխարհային պատմության և դիվանագիտության մեջ մարդկությունը դեռ խաղաղության հաստատման պահով այլ բան չի հնարել, քան խաղաղության պայմանագիր ստորագրելը։ Ո՞ւր է հայադրբեջանական խաղաղության պայմանագիրը։ Միջազգային հարաբերություններում և դիվանագիտության մեջ խաղաղությունը հայտարարություններով չի լինում։ Դա համապատասխան փաստաթղթավորում է պահանջում։ Չունենք «Խաղաղության պայմանագրի» ծննդյան վկայականը, կադաստրի վկայականը, որպեսզի ասենք՝ «Խաղաղության պայմանագիրն» արդեն կա, սա էլ կադաստրի վկայականը, որ հայ-ադրբեջանական սահման կա։ Էլ ի՞նչ նոր հրահանգներ են իջնելու Բաքվից ու Անկարայից, Աստված մի արասցե, Նիկոլի վերարտադրության դեպքում, բացի Սահմանադրությունը փոխելը և երեք հարյուր հազարից ավելի ադրբեջանցիների Հայաստան բերելը։ Արարատ Միրզոյանը հայտարարում է, թե ադրբեջանցիների «վերադարձի» մասով մեր ու Ադրբեջանի միջև բանակցություններ չկան։ Իսկ որևէ մեկը տեսե՞լ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություն։ Բանակցություն չեմ տեսել, տեսել եմ երկու երկրի ներկայացուցիչների միջև հանդիպում, որի արդյունքում պաշտոնական Երևանը թուրքի պահանջներն է կատարում։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո առանց սահմանազատման և սահմանագծման ահռելի տարածքներ է նվիրել Ադրբեջանին։ 2022 թվականին ադրբեջանական ագրեսիայից հետո Հայաստանը կորցրեց բազմաթիվ տարածքներ։ Նիկոլը որևէ ձևաչափով չօգտագործեց Հայաստանի Հանրապետության հնարավորություններն այդ տարածքները ազատագրելու համար։ 2023 թվականին եղավ Արցախի հայաթափում՝ Նիկոլի ակտիվ մասնակցությամբ։ Այս ամենից հետո այս մարդը, որը երեք պատերազմ է բերել Հայաստանի գլխին իր կառավարման տարիներին, երեքն էլ տանուլ ենք տվել, խոսում է խաղաղությունից և փորձում է նաև հանրությանը համոզել, որ գոյություն ունեն հայ-ադրբեջանական բանակցություններ։ Տեսե՞լ եք, որ դրանց արդյունքում ինչ-որ հայանպաստ քայլ ձեռնարկվի։ Հիմա կասեն՝ գերիներ են Հայաստան վերադարձել։ Նշեմ՝ նրանց ազատման հարցում Նիկոլի գործոնը զրո է։ Մինչև հիմա գերիներն ազատվել են Եվրամիության, Վրաստանի, Ռուսաստանի անմիջական միջնորդությամբ։ 2024 և 2025 թթ. ազատված գերիների պահն ուղղակի խայտառակություն է Հայաստանի Հանրապետության համար, միջազգային պրակտիկայում չընդունված բանաձևով են մեր գերիներն ազատ արձակվել։ Տեղի է ունեցել հանցագործ, ահաբեկիչ, մարդասպանների փոխանակում գերիների հետ»,-հավելում է քաղաքագետը։

Զրույցի ավարտին խոսում ենք ընտրողների մասնակցության կարևորության մասին։ «Մի թեզ կա, որը Նիկոլին ծածուկ երկրպագող լատենտ մասսան շատ պրոֆեսիոնալ կերպով առաջ է տանում։ Այն է՝ չենք ուզում ո՛չ «նախկիններին», ո՛չ ներկաներին։ Փորձում են ներկայանալ որպես ընդդիմություն։ Նախ՝ այս ընտրարշավին մասնակցում են քաղաքական ուժեր, որոնք նախկինների հետ առնչություն չունեն։ Ասենք՝ Սամվել Կարապետյանին շատ դժվար է «նախկին» անվանել, որովհետև իր շրջապատում կամ քաղաքական թիմում որքան էլ «նախկիններ» լինեն, նա անձամբ երբեք կոռուպցիայի մեջ ներքաշված չի եղել, որքան էլ փորձում են այս կամ այն պիտակն իրեն կպցնել։ «Ո՛չ նախկիններ, ո՛չ ներկաներ» ասող մասսան իրականում խաղում է ներկաների դաշտում։ Նրանք գլոբալ առումով ինձ համար բացահայտ նիկոլական են։ «Բոլորին դեմ եմ» քարոզչության արդյունքում Նիկոլը պահում է իր իշխանությունը, իսկ ընդդիմությունը իշխանության չի հասնում։ Դա կեղծ կատեգորիա է, որն առաջ է տանում հանրության մի փոքրիկ շերտ։ Պարտադիր մասնակցելու եմ այս ընտրություններին և իմ ձայնն եմ տալու ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկին։ Ինձ համար իմ հայրենիքի, երկրի շահերը բարձր են անձնական շահերից և տեսակետներից։ Պարտադիր նշեմ՝ ո՛չ շատ գոհ եմ Սամվել Կարապետյանից, ո՛չ Ռոբերտ Քոչարյանից, ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանից, բայց պետական շահը, մտածելակերպը պետք է գերակշիռ լինի հանրության զգալի մասի մեջ, որպեսզի կարողանանք փրկել մեր երկիրը, որովհետև համոզված եմ՝ Նիկոլի վերարտադրման պարագայում Հայաստանին շատ կարճ ժամանակ է մնալու գոյատևելու, որովհետև ադրբեջանա-թուրքական տանդեմի համար Հայաստանը խոչընդոտ է, սեպ է թուրքական աշխարհի միավորման համար, և նրանք ամեն ինչ անելու են այդ սեպը վերացնելու համար։ «Արևմտյան Ադրբեջանի վերաբնակեցման հայեցակարգում» հստակ նշված է, թե ինչպես են ադրբեջանցիները որոշել բնակվել Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մյուս կողմից՝ կդիմեն դոլարային էքսպանսիայի միջոցին։ Օրինակ՝ 100 հազար դոլար արժեցող տունը կգնեն 150 հազար դոլարով, անելանելի պայմաններ կստեղծեն, որ հայերն այստեղ չապրեն։ Իսկ այս իրավիճակում Նիկոլ Փաշինյանի թիվ մեկ քարոզն ուտելն է։ Այս մարդու դեպքում ուտելը ֆետիշացվում է, դա հենց այնպես չի արվում»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ Ստեփանավանցին քվեարկելու է փոփոխության համար. Աշոտ Մարկոսյան Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են արել «270-ը 270-ի դիմաց» բանաձևով Դեռ վճիռ չկա, բայց ՔՊ-ն ընտրակաշառք է որակում Ստեփանավանում եղածը, սա քաղաքական հետապնդում է 41-ամյա մայրն ու 21-ամյա որդին կացնով սպանել են իրենց խորթ հորըՄոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» և «Շերեմետևո» օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել. Ռոսավիացիա Մեր վստահված անձանց են այսօր էլի ձերբակալել են, գիտեն՝ ում ձերբակալեն, որ պրոցեսին խանգարեն Սև ծովում Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ փոխադրող նավ է խորտակվել. կա 1 զnh Փոփոխությունները սկսվելու են Ստեփանավանից. Տիգրան Աբրահամյան Հայաստանում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա ԿոստանյանՏիբեթում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 76-ի Նույն ՔՊ-ական պատգամավորը դեռ վերջերս պնդում էր, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային կապ կա. Հրայր Կամենդատյան Հնդկաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև արձանագրված առաջընթացը․ ԱԳ նախարար Հայ ժողովրդին հուզող բազում հարցերի պատասխանները միջազգային հանրության տիրույթում են. Մենուա ՍողոմոնյանԹրամփի փեսային ադրբեջանական բանկից 750 մլն դոլար է փոխանցվել․ հետաքննություն Մեր արտաքին քաղաքականության կուրսը ամեն օր փոփոխվում է. Արեգ ՍավգուլյանՏեսախցիկները ֆիքսել են․ տղամարդը փորձել է առևանգել 13-ամյա աղջկանՆոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով Գիտե՞ք՝ ինչու ենք ընտրություններից ընդամենը մի քանի ամիս անց դարձյալ խոսում արտահերթ ընտրություններից. Մհեր ԱվետիսյանՄանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում փոփոխություններ են եղել ԱԹՍ-ի հարվածի հետևանքով խորտակվել է առևտրային նավ, որի վրա եղել են Ուկրաինայի 10 և Ադրբեջանի 3 քաղաքացիներ Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել