Երևան, 07.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանի գյուղատնտեսության ռիսկային ապագան. «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանն ունի գյուղատնտեսական արտադրության զարգացման համար անհրաժեշտ մի շարք կարևոր նախադրյալներ։ Երկիրը հայտնի է իր բարձրորակ մրգով, բանջարեղենով, գինեգործական արտադրանքով, մեղրով, պահածոներով և մի շարք այլ ապրանքներով։ Հայկական գյուղմթերքը հաճախ առանձնանում է բնական պայմաններում աճեցված լինելու, համային հատկանիշների և որակի շնորհիվ։ Ավելին՝ ժամանակակից աշխարհում օրգանական և էկոլոգիապես մաքուր արտադրանքի նկատմամբ պահանջարկը շարունակաբար աճում է, ինչը Հայաստանի համար կարող էր դառնալ կարևոր մրցակցային առավելություն։

Սակայն նման առավելությունը տնտեսական արդյունքի վերածելու համար անհրաժեշտ էր պետական համակարգված քաղաքականություն, ռազմավարական պլանավորում և ոլորտային կառավարման արդյունավետ մեխանիզմների առկայություն։ Սակայն անցած տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը ոչ միայն լուծարեց գյուղատնտեսության նախարարությունը, այլև ամեն ինչ արեց համակարգը ծայրահեղ վիճակի հասցնելու համար: Վերջին օրերի իրադարձությունները, երբ ՌԴ արտահանման հետ կապված լուրջ սահմանափակումներ կան, առավել արդիական են դարձնում այս հարցը: Խոսքն, ընդ որում, ոչ միայն արտաքին քաղաքական խնդիրներին է վերաբերում, այսինքն, ժամանակին այլընտրանքային շուկաներ գտնելուն, այլև բուն գյուղատնտեսության զարգացման խնդիրներին:

Այս տարիների ընթացքում աշխարհում գյուղատնտեսությունը ենթարկվել է արմատական փոփոխությունների։ Ժամանակակից գյուղատնտեսությունը վաղուց այլևս միայն հող մշակելու կամ բերք հավաքելու գործընթաց չէ։ Այն հիմնված է թվային տեխնոլոգիաների, արհեստական բանականության, կաթիլային ոռոգման համակարգերի, կլիմայական ռիսկերի կառավարման, սենսորային հսկողության, գենետիկ բարելավված սորտերի, ավտոմատացված արտադրության և բարձր ստանդարտների վրա։ Բազմաթիվ երկրներ գյուղատնտեսությունը վերածել են բարձր տեխնոլոգիական ոլորտի, որտեղ յուրաքանչյուր հեկտարի արդյունավետությունը հաշվարկվում է գիտական մեթոդներով։ Հայաստանը նույնպես կարող էր օգտվել այս միտումներից, սակայն ոլորտում տեխնոլոգիական վերափոխումների տեմպերը չեն համապատասխանում ժամանակի պահանջներին։ Խնդիրը միայն արտադրության ծավալները չեն։ Ավելի կարևոր է արտադրանքի որակը, սերտիֆիկացումը և միջազգային չափանիշներին համապատասխանությունը։ Ժամանակակից արտահանման շուկաներում մրցունակ լինելու համար բավարար չէ պարզապես արտադրել որակյալ մթերք։ Անհրաժեշտ է համապատասխանել սանիտարական, ֆիտոսանիտարական, փաթեթավորման, լոգիստիկայի և հետագծելիության խիստ չափանիշներին։ Եթե պետությունը համակարգված կերպով չաջակցի գյուղատնտեսական տնտեսություններին այս պահանջներին համապատասխանելու հարցում, ապա արտահանման հնարավորությունները սահմանափակվելու են, որքան էլ հիմա իշխանություններն իրենց «պատռեն», թե մի քանի կիլոգրամ ապրանք են ուղարկել ԵՄ։

Տարիներ շարունակ Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքի հիմնական սպառողը եղել է ռուսական շուկան։ Անկասկած, Ռուսաստանի շուկան Հայաստանի համար ունի մեծ նշանակություն՝ թե՛ ծավալների, թե՛ պատմական կապերի, թե՛ լոգիստիկ հասանելիության տեսանկյունից։ Սակայն տնտեսագիտության ամենապարզ կանոններից մեկն ասում է, որ կախվածությունը մեկ շուկայից միշտ պարունակում է բարձր ռիսկեր։ Երբ արտադրանքի գերակշիռ մասը կենտրոնացված է մեկ ուղղությամբ, ցանկացած քաղաքական, տնտեսական, տեխնիկական կամ վարչական սահմանափակում կարող է լուրջ հարված հասցնել ամբողջ ոլորտին։ Կրկնենք՝ այս օրերին կատարվողը հենց դրա վառ վկայությունն է:

Եթե նախորդ տարիներին հետևողական աշխատանք տարվեր Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Պարսից ծոցի երկրների, Ասիայի և այլ շուկաների ուղղությամբ, ապա այսօր Հայաստանի գյուղատնտեսությունը շատ ավելի պաշտպանված կլիներ արտաքին ցնցումներից։ Սակայն նման աշխատանքը պահանջում է պետական քաղաքականություն, առևտրային ներկայացուցչությունների ակտիվ գործունեություն, արտադրողների աջակցություն, միջազգային ցուցահանդեսների մասնակցություն և սերտիֆիկացման համակարգերի զարգացում։ Առանց այս ամենի գյուղոլորտը շարունակում է մնալ մեկ հիմնական շուկայի հույսին։

Արդյունքում, երբ արտաքին քաղաքական կամ տնտեսական գործընթացները սկսում են բացասաբար անդրադառնալ հիմնական արտահանման ուղղությունների վրա, առաջին հարվածը սովորաբար ստանում են հենց գյուղատնտեսական արտադրողները։ Ֆերմերները և հատկապես գյուղացիները չեն կարող շատ արագ փոխել իրենց արտադրության կառուցվածքը, նոր շուկաներ գտնել կամ կարճ ժամանակում վերափոխել տնտեսությունը։ Հետևաբար ցանկացած սխալ հաշվարկ առաջին հերթին արտացոլվում է գյուղական բնակչության կենսամակարդակի վրա։

Ապագայի տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև Թուրքիայի հետ սահմանների հնարավոր բացման հարցը։ Անկախ քաղաքական գնահատականներից՝ տնտեսական առումով անհրաժեշտ է սթափ գնահատել բոլոր ռիսկերը։ Թուրքիան ունի բազմամիլիոնանոց շուկա, զարգացած ագրարային համակարգ, խոշոր արտադրական կարողություններ և մասշտաբային տնտեսության առավելություններ։ Եթե հայկական գյուղատնտեսությունը չարդիականացվի, եթե չբարձրացվի արտադրողականությունը, եթե չներդրվեն նոր տեխնոլոգիաներ, եթե չձևավորվեն արդյունավետ կոոպերացիոն համակարգեր և մրցունակ արտադրական ցանցեր, ապա թուրքական համեմատաբար էժան գյուղմթերքի ներթափանցումը կարող է լուրջ մրցակցային ճնշում ստեղծել տեղական արտադրողների համար։

Սա նշանակում է, որ Հայաստանի գյուղատնտեսության ապագան կախված է ոչ միայն այսօրվա բերքից, այլև այն ռազմավարական որոշումներից, որոնք ընդունվում են այսօր։ Եթե շարունակվի ներկայիս միտումը՝ առանց համակարգային բարեփոխումների, արտահանման շուկաների դիվերսիֆիկացման, որակի բարձրացման, գյուղացուն ուղղված իրական աջակցության և գնային հավասարակշռված քաղաքականության, ապա առաջիկա տարիներին ոլորտը կարող է կանգնել շատ ավելի լուրջ մարտահրավերների առաջ։

Իսկ եթե գյուղատնտեսությունը թուլանա, դրա հետևանքները կզգան ոչ միայն գյուղական բնակավայրերը, այլ ամբողջ տնտեսությունը, պարենային անվտանգությունը և երկրի սոցիալական կայունությունը։ Հետևաբար ժամանակն է գյուղատնտեսությունը կրկին դիտարկել որպես ազգային ռազմավարական առաջնահերթություն և այն դարձնել ոչ թե խնդիրների կուտակման, այլ տնտեսական զարգացման ու արտահանման նոր հնարավորությունների աղբյուր։ Բայց դա արդեն երևի թե հաջորդ իշխանությունների խնդիրը կլինի...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանՏղան վարակվել է ուղեղը ուտող ամեոբայով լճում լողալուց հետոԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Եղանակային առումով ունենալու ենք շատ հաճելի շաբաթ․ Գագիկ Սուրենյան (Տեսանյութ)Չքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե Հովհաննիսյան Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ. նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը. Զաքարյան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԵրկու կանանց սեռական շահագործման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է ՀՎԿԱԿ-ը հորդորում է ժամանակավորապես չօգտագործել ծորակի ջուրըԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԼճի հատակին հայտնաբերված հազվագյուտ ատրճանակը կարող է լույս սփռել 14 տարի առաջ տեղի ունեցած սարսափելի զանգվածային սպանության վրաԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանԽոշոր անջատումներ․ լույս չի լինի՝ սեպտեմբերի 7-ին, 8-ին, 9-ին, 10-ին և 11-ին Մենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ ՇարմազանովՀռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումԳեղհովիտում 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավnրներ Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Էներգոդարի շուկային, կան վիրավորներ Դելիում փլուզվել է տղամարդկանց ուսանողական հանրակացարանը․ մեկ մարդ է զոհվել, տասնյակները մնացել են փլատակների տակ «Համաչափ պատասխանների դարաշրջանն ավարտվել է». Ղալիբաֆը ԱՄՆ-ին սպառնացել է Իրանի ավելի կոշտ արձագանքով Ստիպված ենք պաշտպանել մեր շուկան, առաջարկում ենք Հայաստանին համատեղ աշխատել․ Օվերչուկ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարզական հավաք կանցկացնի Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Նորվեգիան զորավարժություններ են անցկացրել ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում Սեպտեմբերի 15-ից դպրոցականների գրաֆիկը փոխվում է․ մանրամասներ Իրանը ստեղծել է տնտեսական պատերազմի շտաբ՝ ռազմական գործողությունների հետևանքների դեմ պայքարելու համար Հռոմի պապը կոչ է արել բացել դիվանագիտության ճանապարհը Ուկրաինայում Զելենսկու խորհրդականը առաջարկել է մտածել Կիևից բնակիչների տարհանման մասին Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՄԱՆ Սիրիայում դրուզների շրջանում հակամարտության նոր փուլ․ ԱՄՆ-ն կողմերին զսպվածության կոչ է արել Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին. Հեգսեթ Այն փաստը, որ Պուտինը հանդիպել է ԱՄՆ հատուկ բանագնացների հետ, վկայում է վստահության մթնոլորտի մասին. Պեսկով Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն ՄնացականյանՀրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկի բնակարանում. բնակիչները տարհանվել են «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահՖորտ-Լոդերդեյլում «Ինտեր Մայամի»-ի ու «Ատլանտա Յունայթեդ»-ի հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտում մեկնարկել են երկրամասային խորհրդարանի ընտրությունները․ ծայրահեղ աջ AfD-ն պատմության մեջ առաջին անգամ կարող է հաղթել Եգիպտոսում հեռուստահաղորդավարուհին դատապարտվել է մահվան ԻՀՊԿ. Իրանի տնտեսական շրջափակումը ԱՄՆ-ի համար ավելի թանկ է արժենում, քան Թեհրանի համար Սարդարապատում 42-ամյա վարորդը «Ford Fusion»-ով վրաերթի է ենթարկել 87-ամյա հետիոտնի․ նա մահացել է Իսպանիան չի կարող վերահսկել իր սահմանները․ Թրամփ