Հինգշաբթի կհայտարարեմ «Ռեալի» առաջին աղմկոտ տրանսֆերի մասին․ Պերես
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հայտարարել է, որ արդեն հինգշաբթի օրը կհրապարակի հաջորդ մրցաշրջանի համար մադրիդյան ակումբի առաջին խոշոր տրանսֆերի անունը։
«Այս հինգշաբթի ես կհայտարարեմ հաջորդ մրցաշրջանի համար «Ռեալի» առաջին աղմկոտ տրանսֆերի մասին։ Բոլորը գիտեն, թե որն է իմ մարզական նախագիծը՝ ունենալ կազմում լավագույն խաղացողներին և շարունակել հաղթել»,- Պերեսի խոսքերն է մեջբերում AS-ը՝ հղում անելով El Español-ին։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանի արդյունքներով մադրիդյան ակումբը Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ վաստակելով 86 միավոր։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև Մադրիդի «Ռեալի» նախագահական ընտրությունների անցկացման օրը, որոնք կկայանան կիրակի՝ հունիսի 7-ին։ Ընտրություններին կմասնակցի երկու թեկնածու՝ գործող նախագահ Ֆլորենտինո Պերեսը և իսպանացի գործարար Էնրիկե Ռիկելմեն։
Հետևեք մեզ՝ այստեղ



