Բացահայտվել է՝ որ տարիքում է առավել բարձր քաղցկեղի զարգացման վտանգը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուռուցքաբան Վլադիմիր Իվաշկովը հայտարարել է, որ տարիքը շարունակում է մնալ քաղցկեղային հիվանդությունների առաջացման գլխավոր ռիսկային գործոններից մեկը։ Այդ մասին նա խոսել է «Դոկտորա» YouTube-յան ալիքին տված հարցազրույցում։
Բժշկի խոսքով՝ չարորակ նորագոյացությունների զարգացման ամենաբարձր ռիսկը դիտվում է հիմնականում 65-ից 85 տարեկան մարդկանց շրջանում։ Նրա բացատրությամբ՝ տարիքի հետ օրգանիզմում աստիճանաբար կուտակվում են տարբեր գենետիկական փոփոխություններ, որոնք կարող են մեծացնել հիվանդության առաջացման հավանականությունը։
Իվաշկովը նաև առանձնացրել է այլ ռիսկային գործոններ՝ ծխելը, ալկոհոլի օգտագործումը, ճարպակալումը և շրջակա միջավայրի վնասակար ազդեցությունները։ Նրա խոսքով՝ առողջ սննդակարգը և հնարավորինս բարենպաստ կենսապայմանները կարող են նպաստել առողջության պահպանմանը։ Նա նաև նշել է, որ չափազանց վերամշակված սննդամթերքի հաճախակի օգտագործումը ևս դիտարկվում է որպես լրացուցիչ ռիսկի գործոն։
Հետևեք մեզ՝ այստեղ



