Ի՞նչ էր անում Ռազմական ոստիկանությունն այսօր «Զվարթնոցում». ՊՆ պարզաբանումը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՊՆ–ն մեկնաբանել է, թե ինչ էր անում այսօր Ռազմական ոստիկանությունը «Զվարթնոց» օդանավակայանում։
«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, «Ռազմական ոստիկանության մասին» օրենքով վերապահված լիազորությունների շրջանակում, իր առջև դրված խնդիրների կատարումն ապահովելու համար, ներառյալ ՀՀ սահմանային անցակետերում, իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»։
Հիշեցնենք, որ այսօր Ռազմական ոստիկանությունը 25–օրյա հավաքների վերաբերյալ ծանուցագրեր էր հանձնում Հայաստան ժամանած տղամարդկանց։
Հետևեք մեզ՝ այստեղ



