Մարտի 2-ից ի վեր Լիբանանին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 3526-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ մարտի 2-ից ի վեր երկրի տարածքին հասցված իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 3526 մարդ, հաղորդում է Al Jazeera-ն:
Նույն ժամանակահատվածում ևս 10 հազար 733 մարդ ստացել է վնասվածքներ, հայտնել են գերատեսչությունից։
Նշվում է նաև, որ Լիբանանի հարավում իրականացված ավիահարվածի հետևանքով տուժել է չորս օտարերկրացի՝ երկու սիրիացի և Բանգլադեշի երկու քաղաքացի։
Պետական NNA գործակալության տեղեկություններով՝ իսրայելական ավիացիան երկփուլանի հարված է հասցրել Նաբատիայի շրջանի Աբբա և ադ-Դուվեյր բնակավայրերի միջև գտնվող Վատա-Աաբբեի ալ-Մաշալ թաղամասին։
Հաղորդվում է նաև նույն շրջանի Ջեբչիտ և Արնուն բնակավայրերի ուղղությամբ իրականացված ավիահարվածների և ռմբակոծությունների մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



