Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչո՞ւ է որոշվել ջինսերի վրա փակցնել կաշվե պիտակ. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին մի քանի տասնամյակի ընթացքում ջինսերը գրավել են ամբողջ աշխարհի մարդկանց սրտերն ու զգեստապահարանները: Դե, նաև գրպանները: Իսկ ջինս գնելիս կամ կրելիս երբևէ մտածե՞լ եք՝ ինչի համար է հետևի մասում կարված կաշվե պիտակը: Չնայած այն հանգամանքին, որ ջինսերի ապրանքանիշը, ոճը, չափը կամ գույնը կարող են տարբեր լինել, բայց գոտու կամ հետևի գրպանի վրա գրեթե միշտ կարված կաշվե կամ թղթե պիտակ է լինում:

Ինչո՞ւ է այդպես:

Սովորաբար այս կաշվե (ներկայում՝ ժակրոնե) ուղղանկյուն կամ քառակուսի պիտակը կարվում է բոլոր ապրանքանիշերի ջինսերի հետևի հատվածում: Արևմուտքում այն սովորաբար կոչվում է ժակրոն՝ ի պատիվ հենց այն նյութի, որից այն ամենից հաճախ լինում է։ «Ժակրոնը» կամ, ինչպես այն նաև կոչվում է, «վեգանական կաշին», բաղկացած է գրեթե 95 % ցել յուլոզից: Իսկ այդ նյութի կոշտության ողջ գաղտնիքը լատեքսի փոքր պարունակությունն է, որն այն դարձնում է ոչ միայն անջրանցիկ, այլ նաև աներևակայելի դիմացկուն և ամուր:

Ավանդաբար, այդ պիտակը ցույց է տալիս արտադրանքի բրենդային անվանումը, գործվածքի խտությունը, ինչպես նաև այլ տեղեկատվություն:

Ի սկզբանե՝ 100 տարի առաջ, Levi's ընկերությունն էր պատրաստել ջինսի այդ պիտակը ոչ թե ժակրոնից, այլ սովորական բնական կաշվից, և նրանք դա արել էին մի պատճառով... Հայտնի Levi's-ը այդ պիտակում բառերի փոխարեն օգտագործել էր սիմվոլներ, տեսողականորեն ցույց էր տրվել արտադրանքի ամրությունը, երբ երկու ձի ապարդյուն փորձում են պատռել ջինսը: Levi's ընկերությունը 1873 թվականին է ներկայացրել իր ջինսե կոմբինեզոնի հետևի մասում կարված կաշվե պիտակի նորաձևությունը շատ պարզ պատճառով՝ անբարեխիղճ կեղծ արտադրողների պատճառով, որոնք հաճախ շուկաները հեղեղում էին բյուջետային «կեղծ» Levi's ջինսերով: Levi's-ը հաշվարկել էր կեղծ շուկայի կորուստները և որոշել արտադրել հատուկ պիտակ, որը ամուր ամրացված է ջինսերի հետևի մասում: Այդ պիտակը պատրաստված էր բնական կաշվից, ինչպես նաև ուներ հատուկ ապրանքանիշ:

Բայց չէ՞ որ կեղծ արտադրողները ևս կարող էին կեղծել այդ կաշվե պիտակը: Բայց հարցն է, որ եթե հիմա դա դժվար չէ, ապա 1880-ականների վերջին իսկական կաշին բավականին թանկ ապրանք էր արդյունաբերական ծավալներով ընդհատակյա հագուստ պատճենելու համար: Բացի դա, Levi's-ի արտոնագրած ապրանքանիշը դրոշմված էր կաշվի վրա, և խաբեբաները երկար ժամանակ չէին կարողանում կրկնօրինակել այդ եզակի լոգոն դրոշման գործարանային բարդ գործընթացի պատճառով, որը պահանջում էր հատուկ գործիքներ:

Հետևաբար, հենց հետևի կաշվե պիտակի շնորհիվ գնորդները կարող էին անմիջապես որոշել՝ արդյո՞ք Levi's ջինսերը օրիգինալ են: Եվ եթե ի սկզբանե այդ պիտակները կարվում էին կեղծիքների դեմ պայքարելու համար, ապա այսօր դրանք տեղեկատվական և մարքեթինգային հնարք են: Դրանք շարունակում են ակտիվորեն կարվել ջինսերի վրա՝ պահպանելու ծանոթ, դարավոր դիզայնը: Այսօր ժակրոնը իրականում պարզ պիտակ է, որի վրա նշված է բրենդը, երբեմն հագուստի խնամքի կանոնները, կազմը, գործվածքի խտությունը և այլն:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ-ում ոստիկաններն ու փրկարարները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղաՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել Ռուբեն Ռուբինյանն ու սադրիչ Չախոյանն են կրում տեղի ունեցածի ամբողջական պատասխանատվությունը Մինչև 200 հազար դրամ ստացող աշխատողները ևս կունենան առողջության ապահովագրություն Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnր Սադրիչ Տարոն Չախոյանին խրախուսեց անձամբ Ռուբեն Ռուբինյանը. Մարիաննա ՂահրամանյանԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի Ի՞նչ տեսք ունի ճապոնական «մաֆիան». «Փաստ»Նոյեմբերի սարսափելի օրերը․ կենդանակերպի որ նշանների համար ամսվա որոշ օրեր վատ կսկսվենՀՀ ԿԲ-ն զգուշացնում է իր անունից կեղծ փաստաթղթերի տարածման դեպքերի մասին Սպիտակ տունը սողում է Վլադիմիր Պուտինի առջև և դավաճանnւմ ուկրաինացիներին. Օբամա Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ-ի ոչնչացման մասին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 29-ին Դիվանագիտական բառապաշարն ու հանրային հաղորդակցության լեզուն պետականության, ինստիտուցիոնալ հասունության և բանակցային լրջության առաջնային ցուցիչներից են. ԿամենդատյանԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւ «Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJ Այն մասին, թե ինչու են իրականում Ալիևը և Փաշինյանը փորձում չեղարկել Հայաստանի անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԵրևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին Ողբերգական դեպք՝ Երևանում. շտապօգնության բժիշկներն արձանագրել են 1 ամսական երեխայի մաhը Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է գենետիկական ռեսուրսներին նվիրված միջոցառմանը «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Վթար է․ ջուր չի լինելու Այսօր գորգ դուրս կգա Վազգեն Թևանյանը. ըմբշամարտի ԱԱ ԵՊՀ-ում քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ «Ժողովուրդ» Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև. առաջիկա օրերեի եղանակը Բռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Վենսը` Իրանին է փոխանցել Թրամփի նամակը Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»«Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ»«Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ»Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումներըՌեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա Մաթևոսյան