Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստակամությունը հաստատուն է մնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության հարցում, այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը նաև պատրաստ է հանդիպումների. նա, ընդհանուր առմամբ, բաց է երկխոսության համար», - ասել է Պեսկովը, պատասխանելով այն հարցին՝ պլանավորվում է արդյոք Մակրոնի հետ Պուտինի հանդիպումը։
«ՌԻԱ Նովոստի»-ն հիշեցնում է, որ Պուտինը բազմիցս նշել է, որ Ռուսաստանը չի հրաժարվել Եվրոպայի հետ երկխոսությունից։ Ռուսաստանի ղեկավարն այդ թեզը կրկնել է նաև աշխարհի առաջատար լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, որն անցկացվել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում:
Հետևեք մեզ՝ այստեղ



