Երևան, 12.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դիմա Բիլանն ու Եվգենի Պլյուշչենկոն՝ Հայաստանում․ Ի՞նչ ելույթ է ունենալու Հայկոն

ԼԱՅՖ

«Ֆորպոստարտ պրոդաքշընի» հիմնադիր և «Սառույցի թագավորները» նախագծի կազմակերպիչ Զառա Մխեյանը տեղեկացնում է, որ սառցե շոուի պրոդյուսեր Արի Զաքարյանը հատուկ Հայաստանի համար փոխել է նախագծի ձևաչափն ու ստեղծագործական միտքը:
Եվ այսպես, հատուկ հայ հանդիսականի համար շոուի հյուրն է հռչակավոր ջութակահար Էդվին Մարտոնը, ով նվագում է մեծանուն Անտոնիո Ստրադիվարիուսի՝ 1698 թվականին ստեղծված ջութակով, գրում է Wnews.am-ը: Հունգար նշանավոր կոմպոզիտորը հայտնի է դասական կոմպոզիցիաները և գերժամանակակից հնչողությունները միավորելու և յուրօրինակ մշակումներ կատարելու իր առանձնահատուկ տաղանդով: Հանրահայտ կոմպոզիտորը արժանացել է EMMY մրցանակի՝ աշխարհի հռչակավոր գեղասահորդների, օլիմպիական չեմպիոնների օլիմպիական ծրագրերի լավագույն երաժշտության համար. նրանց թվում են Եվգենի Պլյուշչենկոն, Տատյանա Տոտմյանինան, Մաքսիմ Մարինինը:
2008 թվականի մայիսին Էդվին Մարտոնն իր ընկերներ Եվգենի Պլյուշչենկոյի և Դիմա Բիլանի հետ հաղթեցին Եվրատեսիլում՝ 53 տարվա ընթացքում առաջին անգամ: Հատուկ Պլյուշչենկոյի համար տեղադրվել էր պլաստիկե սառույցի բեմ: Արդյունքում, նրանց կատարմամբ «Believe» բեմականացումը գրավեց 1-ին տեղը:

Եվ այսպես, Հայաստանում առաջին անգամ կներկայացվի այդ բեմական համարը՝ հոյակապ եռյակի կատարմամբ. Տասնամյակի ամենասիրված երգիչ Դիմա Բիլանը, ջութակահար Էդվին Մարտոնը, ով կպարգևի ձեզ ջութակի՝ առանց չափազանցության, յուրահատուկ հնչողություն. Նա առաջին իսկ նոտաներից կախարդում է բազմահազարանոց դահլիճներ և դիպչում յուրաքանչյուր ունկնդրի սրտին, և Ռուսաստանի տաղանդավոր գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն, ով դարձել է առաջին գեղասահորդը, ով մրցաշարերում իրականացրել է քառակի պտույտ ցատկ, եռակի պտույտ-ցատկ, եռակի հրում-ցատկ (2002 թվականի Ռուսաստանի գավաթ), տղամարդկանց շրջանում դարձել է առաջինը՝ կատարելով Բիլմանի պտույտը (պտույտ մեկ ոտքի վրա՝ երկրորդ ոտքը գլխավերևում), եռակի ակսել (երեքուկես պտույտ-ցատկ)-եռակի ֆլիպ ցատկ (2001).

Սա Հայաստանի պատմության մեջ իրադարձություն է: «Սառույցի թագավորները» սառույցը կվերափոխեն ոսկու. Նրանք՝ օլիմպիական ոսկե չեմպիոնները և «Ստրադիվարիուսի ոսկե սառույցը»:

Իսկ սիրված երգիչ Հայկոն, ով հեղինակել է «Գարեգին Նժդեհ» կինոնկարի երաժշտությունը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանի նվագակցությամբ կկատարի ֆիլմի սաունդթրեքը, որն իր հուզականությամբ կպարուրի գեղեցիկ երեկոն ջերմ զգացողություններով:

Մոլորակի թիվ մեկ «Սառույցի թագավորները» սառցե շոուն կկայանա 2016 թվականի մարտի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ժամը 19.00-ին:
Ծրագրին մասնակցում են. Եվգենի Պլյուշչենկոն, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը, Վախթանգ Մուրվանիձեն, երգիչ Հայկոն, Սերգեյ Յակիմենկոն, Ջեյսոն Գրատցը, Հակոբ Մանուկյանը, Այդաս Ռեկլիսը և այլոք:

Թուրքիայում բախվել են ավտոբուսն ու բեռնատարը. կա 11 զոհ Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանը հայտարարել է, որ 30 միլիոն քաղաքացի պատրաստ է զենք վերցնել ՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը մեկ օրում վերահսկողություն են հաստատել չորս բնակավայրի նկատմամբ Մասնակցեցինք «Հաղորդակցության հմտություններ և հուզական ինտելեկտ» դասընթացին. վարչապետ «Գավառի ապագան կառուցվում է այսօր»․ «Հայկական քվե»-ի թիմով կմասնակցեմ ավագանու ընտրություններինՄենք պայքարում ենք նաև ձեզ համար, ստեփանավանցինե՛ր․ «Ուժեղ Հայաստան»90 վայրկյան՝ Տիգրան Աբրահամյանի հետ․ անկեղծ զրույց՝ առանց պաշտոնական ձևակերպումներիԲանակը ֆեյսբուքյան էջ չէ, որտեղ կարելի է սուտը փաթեթավորել ու վաճառել․ Հրայր Կամենդատյան Ռազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն. Արաղչի Զելենսկին հիստերիայի մեջ է և ունակ չէ կշռադատված գործողությունների. Պեսկով Իրանի արդյունաբերական գոտուն ԱՄՆ-ի հարվածներից 1,5 մլն տոննա վնասակար գազ է արտանետվել Հռոմի պապ Լևոն XIV-ը առաջիկա օրերին վիրահատության կենթարկվի Եվրահանձնաժողովը պատրաստում է Ռուսաստանի քաղաքացիների համար վիզային նոր սահմանափակումներ․ Politico Թրամփը դեռ չի աջակցում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածուներից ոչ մեկին․ Politico Ռուբիոն դատապարտել է հուսիթների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա Սահմանային հսկողության համակարգի խափանումը ուշացումներ է առաջացրել Նյու Յորքի Ջոն Քենեդիի անվան օդանավակայանում ՌԴ-ն շարունակում է մնալ աշխարհում գյուղատնտեսական արտադրանքի առաջատար արտադրողներից մեկը. Պուտին Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Մենք հավակնոտ ենք ու պայքարում ենք բոլոր ճակատներում․ Հենրիխ Մխիթարյան ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը «Իսայիաս» փոթորկի պատճառով Ֆլորիդայում և Ալաբամայում առնվազն 4 մարդ է զոհվել Ակտիվների ապասառեցում և «Լուկօյլ»-ի հետ գործարք. ինչ զիջումներ է ԱՄՆ-ն առաջարկել Ռուսաստանին՝ հրադադարի դիմաց Ռուսական պարարտանյութերը կարող են օգտագործվել հայկական այգիներում և մարզադաշտերում Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը նոր վիրահատություն է սպասվում «Զվարթնոցում» չվերթների խափանումներ․ 8 ինքնաթիռ ուշանում է, Թեհրանից չվերթը՝ չեղարկված Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի միջազգային օդանավակայանի վրա հարձակում․ 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր Մասկը համաձայնել է, որ Ուկրաինան պետք է նոր առաջնորդ ընտրի Հորմուզի նեղուցում նավթատար լցանավ է հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Կադիրովը շնորհավորել է Ալիևին օկուպացված Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ հոկտեմբերի 11-ին, 14/15-ին Ռուսական բանակը հարվածել է Օդեսայում գտնվող «ՏԵՆԵՏ» տվյալների կենտրոնին․ ՌԴ ՊՆ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինային նոր նախագահ է պետք Հարձակում` Էր Ռիադի օդանավակայանի վրա․ կա 12 զոհ, ավելի քան 300 վիրավոր ԱԹՍ-ների հարձակումներ․ Սոչիի օդանավակայանում բեկորներ են ընկել, 5 հազար մարդ մնացել է առանց լույսի Ռուսպրոդսոյուզը գնահատել է Հայաստանից գյուղատնտեսական արտադրանքի սահմանափակումների հետևանքները «Յանդեքս»-ը՝ ուկրաինական դրոնների հարվածների տակ․ երեք տվյալների կենտրոն է վնասվել Առաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա. Թրամփ Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 11-ին Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ամուլսարի հանքի բացման մասին․ «Պայքարը պայքար չկա ու իրականում երբևէ էլ չի եղել». Հայկ Մարտիրոսյան Հայաստանում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն Հրդեհ է բռնկվել խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկում, հիվանդները տարհանվել են․ Թուրքիա Լատվիայի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեղմացումը հակասական ազդանշան է անվանել Թրամփ․ ԱՄՆ-ը բազմիցս պահանջել է Ուկրաինայից՝ չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել է