Քաղաքացին ընկել է փոսը եւ վնասվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՓետրվարի 18-ին, ժամը 19.25-ին քաղաքացի Ս.-ից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հերացի փողոցում` նախկին` «Մ. Մաշտոցի» համալսարանի մոտակայքում, ինքն ընկել է փոսը եւ վնասվել, չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը եւ ԱԻ արձագանքման խումբը:
Փրկարարները Հերացի փողոցի թիվ 2/1 հասցեում գտնվող նախկին ճոպանուղու չշահագործվող շինության նկուղային հարկից` մոտ 7 մ. խորությունից, դուրս են բերել 1998 թ. ծնված Ա. Ս.-ին, ով մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



