Բա ասում էինք սակագինը փոխհատուցելու համար փող չկա՞
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջին երկու ամսիների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը Դիլիջանում կառուցվող ուսումնական կենտրոնի շինարարության վրա ՀՀ պետական բյուջեից ծախսել է առնվազն 2,6 մլրդ դրամ կամ՝ ավելի քան կես միլիոն դոլար:
Սա ուշագրավ է նրանով, որ Հայաստանի բնակչության խոցելի խմբերի համար էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը մասամբ փոխհատուցելու նպատակով կառավարությունը մեծ դժվարությամբ հատկացրեց 2,5 մլրդ դրամ:
Փաստորեն՝ այս նպատակով կառավարությունը դժվարությամբ է գումարներ ճարում, իսկ Դիլիջանի գողտրիկ բնության գրկում մի քանի տասնյակ հեկտար տարածքով ճոխ հանգստավայր կառուցելու գումարների պակաս չկա: Նշենք, որ այդ «ուսումնական» կենտրոնի վրա պետբյուջեից արդեն ծախսվել է մոտ 100 մլն դոլար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



