Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում ընտրությունների արդյունքները
ՔԱՂԱՔԱԿԱՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում ընտրությունների արդյունքները: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ուրախ ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ ավարտվել են խաղաղության և հանգստության մթնոլորտում։ Մաղթում ենք, որ ընտրությունների արդյունքները ծառայեն Հայաստանի ժողովրդի բարօրությանը։
Հույս ենք հայտնում, որ հետընտրական շրջանում կձևավորվեն պայմաններ, որոնք թույլ կտան ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիր։
Այս նպատակով Թուրքիան, ինչպես և նախկինում, կշարունակի իր ներդրումը տարածաշրջանային կայունության և բարգավաճման գործում՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա»։

Հետևեք մեզ՝ այստեղ



