Երևան, 09.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ազգային ժողովի ընտրությունների նախնական ու չափազանց վիճահարույց արդյունքների հրապարակումից հետո քննարկումների հիմնական թեման վերաբերում է նրան, թե ինչ է անելու ընդդիմությունը, ի մասնավորի՝ արդյո՞ք խորհրդարան անցած ուժերը վերցնելու են մանդատները: Այստեղ, սակայն, պետք է նշել, որ մինչ նման որոշման կայացումը դեռ մեկ շաբաթ կա, քանի որ վերջնական արդյունքները հրապարակվելու են հունիսի 14-ին: Մինչ այդ, բնականաբար, կլինեն քննարկումներ, կլինեն բողոքարկումներ:

Օրինակ՝ ԲՀԿ-ն արդեն իսկ վերահաշվարկ է պահանջել: Ընդ որում, միայն մի քանի տեղամասի արդյունքների խեղաթյուրումը ԿԸՀ-ի կողմից, որի մասին երեկ հայտարարեցին այդ կուսակցության ներկայացուցիչները, արդեն իսկ ցուցիչ են, թե ինչ խայտառակություններ կարող էին արված լինել հետընտրական գիշերվա ընթացքում, և թե ինչպես կարող են փոխվել թվերը: Երեկ հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ իրենք վիճարկելու են ընտրությունների արդյունքները: Նա նշել է, որ «այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում»: Սպասելի է, որ «Ուժեղ Հայաստանը» ևս, մեղմ ասած, հաշտ չի լինի արդյունքների հետ, առավել ևս, որ կուսակցության ներկայացուցիչն արդեն հայտարարել է, որ «հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը և ընկալվել առանց խորքային ուսումնասիրության և իրավաքաղաքական գնահատականի»։ Նա նաև հիշեցրել է, որ «ընտրական գործընթացի ամբողջ ընթացքում «Ուժեղ Հայաստան» դաշինքը գործել է իշխանական համակարգի կողմից կազմակերպված աննախադեպ ու զանգվածային ճնշումների և հետապնդումների պայմաններում»: «Միասնության թևեր» կուսակցությունը ևս կտրականապես մերժում է ընտրությունների հայտարարված արդյունքները և համարում է ապօրինի, որոնք չեն արտացոլում Հայաստանի քաղաքացիների իրական կամքը։ «Մենք նախաձեռնում ենք քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց: Քննարկում ենք ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցը»,-հայտարարել է ՄԹԿ-ն:

Մի խոսքով, նախնական թվեր հրապարակելով դեռ ամեն ինչ չի ավարտվում, գուցե և հակառակը՝ դեռ ամեն ինչ նոր է սկսվում:

Ինչ վերաբերում է մանդատները վերցնել-չվերցնելու հարցին, ապա դա բացառապես քաղաքական որոշման հարց է և կարող է քննարկվել միմիայն քաղաքական ճգնաժամ ձևավորելու կամ ԱԺ-ի լեգիտիմության տեսանկյունից, բայց ոչ ավելին: Ինչպես նշում են իրավաբանները, իրավական տեսանկյունից դա ոչինչ չի փոխում: Եվ հետո, այդ հարցը հնարավոր է քննարկել միայն այն բանից հետո, երբ հայտարարվեն վերջնական արդյունքները, քանզի բողոքարկումներից ու վիճարկումներից հետո գուցե և դրանք էապես տարբերվեն նրանից, ինչ հայտարարվեց երեկ երեկոյան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»Իսրայելի պայքարը «Հեզբոլլահի» և Իրանի դեմ դեռևս չի ավարտվել․ Նեթանյահու ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կենտրոնանում է խաղաղության և անվտանգության հարցերի վրա SpaceX-ի մուլտիտրիլիոնանոց IPO-ն հարյուրավոր մարդկանց կվերածի մուլտիմիլիոնատերերի. ինչի՞ վրա նրանք կծախսեն այդ փողը Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին և 15-ին գազ չի լինելու․ հասցեներ Արաղչին հայերեն գրառմամբ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունները Մերձավոր Արևելքի հակամարտության պատճառով չեղարկում են դեպի Դուբայ չվերթները 2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ Արտակարգ դեպք՝ Երևանում 3 նպատակ, որոնք մարդիկ անընդհատ հետաձգում են922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններին ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին Հունիսի 9-ին, 10-ին, 11-ին, 12-ին, 15-ին, 16-ին, 18-ին, 19-ին լույս չի լինելու ԿԸՀ-ն վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին Հորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերին Իրաքը վերաբացել է օդային տարածքը ուղևորատար չվերթների համար Հայտնի են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները Պատերազմի իրողությունն ընդունելու, մարտ մղելու և հաղթելու մասին է մարդու կյանքը. Բագրատ Սրբազան «Honda Elysion»-ը բախվել է կայանված «Audi»-ին և «BMW»-ին․ կա վիրավոր Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը Հունաստանի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին Ջուր չի լինելու հունիսի 9-ին և 10-ին Սպերցյանը նշել է 26-ամյակը Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Լեւոն Ազիզյան Մենք չենք պատրաստվում հաշտվել կատարվածի հետ․ Արման Թաթոյան Ջրվեժում «Nissan» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե քարին և կողաշրջվել․ ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել․ կա վիրավոր «Խորհրդավոր ընթրիք». նոր նախագիծ՝ հայտնի դերասանների մասնակցությամբ Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում ընտրությունների արդյունքները Զանգվածային խախտումներ են եղել, այդ թվում՝ նաև անհամաչափ լուսաբանում, և «Հ1-ով ամենակեղտոտ արշավներն են արվել մեր դեմ»․ Էդմոն ՄարուքյանՏաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել ԱՄՆ ռազմածովային ուժերն Օմանի մոտ հարձակվել են տանկերի վրա Yerevan Wine Days-ի հոբելյանական ամփոփումը․ ինչպես անցավ և ինչով առանձնացավ Հայաստանի գլխավոր գինու փառատոնը Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած 8275 ավել ձայն որտեղի՞ց է ԿԸՀ֊ն նկարել և առանց տեղամասերում վերահաշվարկի է այս տարբերությունը ստացել. ՀՃՇ«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ ԿարապետյանԶենք-զինամթերքի հանձնումներ են եղել Խոշոր վթար Գեղարքունիքի մարզում. կա 3 տուժած FlyOne Armenia-ն վերսկսում է ուղիղ չվերթները դեպի Սամարա և Կազան Իսրայելը և Իրանը դադարեցնում միմյանց հարվածելը Այս ընտրությունները հերթական քննություն էին մեր ժողովրդավարական մշակույթի, պետականության կերտման համար. ՀՀ նախագահ Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի «ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրելԵրևանի գինու օրեր. 10-րդ հոբելյանական փառատոնը Նույնիսկ ԿԸՀ-ի տվյալներով Նիկոլ Փաշինյանը չի ունենում սահմանադրական մեծամասնություն. Շարմազանով Հայտնաբերվել է 13 հետախուզվող, 1 անհետ կորած. ՆԳՆ Մարտի սկզբից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Լիբանանի բանակի 29 զինծառայող Զախարովան՝ Հայաստանի ընտրությունների մասին․ ընդդիմության նկատմամբ ճնշումներ և արտաքին միջամտություն ԲՀԿ–ի ձայները նվազեցվել են. Իվետա Տոնոյանը փաստեր է ներկայացրել