Երևան, 27.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների իրական կամքը: «Փաստ» թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ հավելելով, որ ինքը չի ճանաչում ու չի ընդունում դրանց արդյունքները։ Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել քաղաքական պայքարը՝ ընդգծելով, որ երկրում տեղի ունեցող գործընթացները դեռևս ավարտված չեն, իսկ առաջիկա զարգացումները կարող են լինել արագ և անկանխատեսելի։

Գեներալ-մայորը նշել է, որ ստեղծված իրավիճակում պատրաստ է պայքարի ցանկացած ձևի, որը կթելադրվի քաղաքական իրողություններով։ Նրա գնահատմամբ, հանրության լայն շրջանակները տեսնում և հասկանում են այն գործընթացները, որոնք, ըստ իրեն, ուղեկցել են ընտրական փուլը։

Արշակ Կարապետյանը խիստ քննադատության է ենթարկել նաև ընտրություններից հետո երկրի ղեկավարի ունեցած ելույթը՝ նշելով, որ այնտեղ չեն հնչել պետական նշանակության լուծումներ կամ հասարակությանը միավորող ուղերձներ։ Նրա կարծիքով, փոխարենը առաջնային տեղ են զբաղեցրել սպառնալիքներն ու ընդդիմախոսների նկատմամբ ուժային մոտեցումների մասին հայտարարությունները։

Կարապետյանի համոզմամբ, իշխանությունը գնալով ավելի մեծ հենարան է դարձնում իրավապահ համակարգը՝ այն ծառայեցնելով քաղաքական նպատակներին։ Նա զգուշացրել է, որ նման մեխանիզմների կիրառումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ոչ միայն քաղաքական դաշտի, այլև ամբողջ հասարակության համար։

Այս համատեքստում գեներալ-մայորը պատմական զուգահեռներ է անցկացրել անցյալ դարի բռնաճնշումների հետ՝ նշելով, որ ռեպրեսիվ համակարգերը, որպես կանոն, չեն սահմանափակվում միայն քաղաքական հակառակորդներով։ Նրա խոսքով, նման մեխանիզմները ժամանակի ընթացքում սկսում են գործել հասարակության ավելի լայն շերտերի նկատմամբ։

«Փաստ» օրաթերթի հետ զրույցում ամփոփելով իր գնահատականները՝ Արշակ Կարապետյանը հայտարարել է. «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է»։ Նա համոզմունք է հայտնել, որ ճնշումների և սպառնալիքների վրա կառուցված ցանկացած համակարգ վաղ թե ուշ բախվում է իր իսկ ստեղծած խնդիրներին և կորցնում կենսունակությունը։

Շարժման առաջնորդը կոչ է արել քաղաքացիներին պահպանել համախմբվածությունը, ակտիվ մասնակցել հանրային կյանքին և թույլ չտալ, որ երկրում խորանան բաժանարար գծերը։ Նրա համոզմամբ, Հայաստանի ապագան կախված է հասարակության միասնականությունից, քաղաքական պատասխանատվությունից և պետական շահը վեր դասելու կարողությունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 624-ի Քաջարանի հանքավայրի փոշեճնշիչ թնդանոթները` գործողության մեջ100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել էԴանա Ուայթը հայտնել է վնասվածքի պատճառով Քոնոր Մաքգրեգորի բացակայության ժամկետը Ուկրաինայի նախագահի վարքագիծը հիշեցնում է անարխիuտների վարքագիծը. Բաղայի Ավետիք Չալաբյանի ուղերրձը «Արմավիր» ՔԿՀ-իցԹրամփը դիտարկում է Իրանի հետ իրավիճակի զարգացման երեք տարբերակ. NYT Վազգեն Մնացականյանը Բաքվում՝ ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությանը առաջին հաղթանակն է տարել Իսակովի պողոտայում «Երեքնուկ» կամրջի վրա «Lexus»-ը վրшերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս մահшցել է Երևանում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է 30-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողության կասկածանքով Նարեկ Կարապետյանի հերթական խոստումը կատարված էՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. Գագիկ Սուրենյան 8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում ենԻրանի դեմ գործողության սկզբից ի վեր ավելի քան 600 ամերիկացի զինվnրական է տnւժել. NYT Մեր երկրում ազատության և իրական խաղաղության համար պայքարող մարդիկ, ցավոք սրտի, հալածվում են. Ցոլակ ԱկոպյանՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի վրա nչնչացրել են ուկրաինական 276 ԱԹՍ. ՌԴ ՊՆ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են բանակցություններ վարել միջնորդների միջոցով. Բաղայի Ուկրաինական ԶՈւ-ն գիշերը մի շարք hարվածներ է հասցրել Ռուսաստանի Ռոստով քաղաքին Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պետականության պաշտպանության գերակայությունը․ Աբրահամյան Թրամփը հերքել է տեղեկություններն այն մասին, որ ԱՄՆ-ում Իրանի դեմ պшտերազմի համար զինшմթերքի պակաս կա. WSJ 2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության Վթար է․ հուլիսի 27/28-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ռուսաստանի դեսպանին կանչել են Ռումինիայի արտաքին գործերի նախարարություն Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո ՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԱԹՍ-ների արտադրության և լոգիստիկ օբյեկտներին Հայ մարզիկներն Ադրբեջանում են. ինչ է սպասվում Ավերիչ հրդեհներ Ֆրանսիայի հարավ-արևմուտքում․ տարհանվածների թիվը հասել է 220 հազարի Արաղչին Կալլասին կոչ է արել արձագանքել Կասպից ծովում իրանական նավին հասցված hարվածին Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան գիշերը հարվածել է Ղրիմին և Տյումենի նավթավերամշակման գործարանին Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան 2026 թվականի օգոստոսին կգրանցվի տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները․ Լևոն Ազիզյան Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Ավելի քան 250,000 մարդ է տարհանվել Ֆրանսիայում և Իսպանիայում բռնկված անտառային հրդեհների պատճառով Հրաձգnւթյան Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում Արմավիրի մարզում 38-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բախվելnվ հայտնվել ձորակում․ կա վիրավnր Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը Չինաստանին պատուհասել է «Հունսյա» թայֆունը. ավելի քան 700 հազար մարդ տարհանվել է Սևան-Մարտունի ավտոճանապարհին բшխվել են «Toyota Camry»-ն և «Hyundai ix35»-ը․ կան վիրավnրներ Իրանի գործողություններն ուղղված չեն տարածաշրջանի հարևանների, այլ ԱՄՆ-ի դեմ. Արաղչի ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ Իրանի ԱԳՆ-ն բnղոքի նոտա է հանձնել Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարին 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՀՀ ՊՆ Սիրահարների այգում տեղի ունեցավ հանրային քննարկում․ ՀայաքվեՄակրոնի երրորդ շնորհավորանքը․ ծաղրա՞նք, լեգիտիմացո՞ւմ, թե՞ «ինքնիշխանության» «գնահատական»․ Սուրեն Սուրենյանց Չինական մենաշնորհի վե՞րջը. ԱՄՆ-ն գործարկում է ամենամեծ արևային վահանակների գործարանը՝ օրական 16,700 հատ արտադրությամբՀուլիսի 27-ին, 28-ին, 30-ին և 31-ին գազ չի լինելու