Էրդողան. Իսրայելի հարձակումները Սիրիայի և Լիբանանի վրա սպառնալիք են դարձել նաև Թուրքիայի համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի և Լիբանանի վրա Իսրայելի հարձակումները սկսել են սպառնալիք ներկայացնել նաև իր երկրի համար։
«Իսրայելի հարձակումները սպառնալիքի աղբյուր են դարձել ոչ միայն տարածաշրջանի, այլև ողջ մարդկության համար։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի և նրա հանցավոր ցանցի կողմից Սիրիայի և Լիբանանի վրա հարձակումները հասել են այն կետին, որ սպառնում են ոչ միայն այս երկու եղբայրական երկրներին, այլև Թուրքիային։ Ես ուզում եմ, որ բոլորը մեկընդմիշտ հասկանան, որ Սիրիան և Լիբանանը երկու անկախ պետություններ են։
Սակայն այս երկու պետությունները գտնվում են նաև Թուրքիայի եղբայրական աշխարհագրության մեջ։ Դամասկոսն ու Բեյրութը Ստամբուլի քույր քաղաքներն են։ «Թուրքիայի անվտանգությունը սկսվում է ոչ միայն Հաթայից (Սիրիային սահմանակից նահանգ), այլև Հալեպից, Դամասկոսից և Բեյրութից», - ասել է նախագահը խորհրդարանում իշխող կուսակցության խմբակցության նիստում ելույթ ունենալիս։
Հետևեք մեզ՝ այստեղ



