Վալերի Ծառուկյանը հեռացել է «Ախմատից»
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գրոզնիի «Ախմատի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերի իր էջերում պաշտոնապես հայտարարել է 24-ամյա հայ կիսապաշտպան Վալերի Ծառուկյանի հեռանալու մասին։ Որոշումը պայմանավորված է ֆուտբոլիստի վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտով, ինչից հետո նա կվերադառնա իր հիմնական ակումբ՝ «Պարի Նիժնի Նովգորոդ»։
«Շնորհակալություն ենք հայտնում Վալերիին համատեղ աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում նրան հետագա կարիերայում»,- նշված է ակումբի պաշտոնական Տելեգրամ-ալիքում տարածված հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ծառուկյանը «Ախմատ» էր տեղափոխվել նախորդ մրցաշրջանի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն այդպես էլ նորամուտը չէր նշել և ոչ մի պաշտոնական հանդիպում չէր անցկացրել Գրոզնին ներկայացնող թիմի կազմում։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում «Ախմատը» մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը, մինչդեռ Ծառուկյանի ներկայիս ակումբը՝ «Պարի Նիժնի Նովգորոդը», առաջնությունն ավարտել է վտանգավոր գոտում՝ հանգրվանելով 15-րդ տեղում։
Հետևեք մեզ՝ այստեղ



