Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ». Ռուդոլֆ Քալաշյանն անմահացել է նոյեմբերի 3-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... չորս ամիս անց. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ռուդոլֆս տղաներից ավագն է։ Մեկ աղջիկ և երեք տղա ունեմ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վահրամը՝ Ռուդոլֆի հայրիկը։ Հայրիկն անցել է Արցախյան առաջին պատերազմի միջով, եղել է ջոկատի հրամանատար, ասում է. «Իրեն միշտ հայրենասիրական ոգով եմ դաստիարակել»։

Ռուդոլֆը ծնունդով Երևանից է, որտեղ էլ անցել են նրա մանկությունն ու պատանեկությունը։ Դպրոցական տարիների մասին խոսելիս հայրիկը նշում է՝ որդին ավելի շատ սիրում էր պատմողական առարկաները։ «Հինգերորդ-վեցերորդ դասարանից որոշել էր, որ պետք է սպորտային մեկնաբան դառնա։ Շատ էր սիրում ֆուտբոլը։ Բաց չէր թողնում ֆուտբոլային հանդիպումները։ Նաև կարատե էր պարապում։ Կարատեի ֆեդերացիայի որոշմամբ, այժմ ամեն տարի տղայիս ծննդյան օրը՝ մարտի 20-ին, կազմակերպվում է Ռուդոլֆ Քալաշյանի անվան հուշամրցաշար»։ Դպրոցն ավարտելուց հետո Ռուդոլֆը չի հասցրել բուհ ընդունվել։ Նպատակն էր զորացրվելուց հետո Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ընդունվելը։ «Իր երազանքն էր, որ լավ ծառայի, մեդալով տուն վերադառնա և առանց քննությունների ընդունվի բուհ։ Մեդալը եկավ, ինքը՝ ոչ»։

2019 թվականի հուլիսի 22-ին Ռուդոլֆը զորակոչվում է ժամկետային ծառայության։ Ծառայում էր «Մարտունի 2»-ում։ Ծառայության ժամանակ Ռուդոլֆը խրախուսվել է պատվոգրով և կրծքանշանով։ «Իրեն բոլորը շատ են սիրել զորամասում։ Պատմում են՝ եթե տեսնում էր, որ մի տեղ վիճում են, անմիջապես միջամտում էր, բոլորին հաշտեցնում։ Տղաները հարցրել են՝ այդ ի՞նչ ես ասում, որ բոլորը հաշտվում են։ «Դա միայն ես գիտեմ»։ Միշտ բոլորին ասել է՝ հիշեք, որ ձեր մամաները ձեզ սպասում են, իրար հետ կռիվ մի արեք։ Ծառայության ժամանակ շատ էր զրուցում իր մայրիկի հետ։ 1992 թվականին ես կռվել եմ Մարտունիում։ Երբ արձակուրդ էր եկել, իրեն ասացի, որ երկու դիրք իմ ջոկատով ես եմ ազատագրել։ Մի օր զանգեց՝ պապա, գնում եմ դիրքեր։ Հարցրեցի՝ ի՞նչ դիրքեր, արձագանքեց. «Պապայի պոստը։ Տղերքին պատմեցի, որ այդ դիրքերը դու ես ազատագրել, հիմա այնտեղ գնալիս բոլորն ասում են՝ գնում ենք պապայի պոստը»։ Մինչև պատերազմն սկսվելը, երբեք իրենից չեմ լսել որևէ տրտունջ, բողոք, դժգոհություն։ Միջնեկ տղաս պարարվեստի քոլեջը գերազանցությամբ ավարտեց, պետք է «Սարդարապատ» համույթում պարեր, բայց քննությունից դիտմամբ կտրվեց, որ գնա եղբոր մոտ ծառայելու։ Այնտեղ երկու եղբայր ընդամենն ամիս ու կես են իրար տեսել։ Հիմա պատմում է, թե ամբողջ զորամասը որքան էր հարգում Ռուդոլֆին։ Համավարակի ժամանակ իրենք մայիսի 8-ից մինչև սեպտեմբերի 3-ը դիրքերում են եղել։ Ընկերոջ հետ մատուռ են սարքել, ամեն անգամ դիրք գնալիս աղոթել են, հետո բարձրացել վերև»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Ռուդոլֆը եղել է ամենաթեժ կետերում՝ Վարանդա (Ֆիզուլի), Հադրութ, Հորադիզ, Ամարաս, բայց հիմնականում մարտական գործողությունների մասնակցել է «Մարտունի 2»-ի դիրքերում և Ամարաս վանքի պաշտպանությանը։ Պատերազմի ընթացքում իր հետ կապ կար։ Հոկտեմբերի 29-ին ինձ զանգահարեց, ուզում էր խորհուրդ հարցնել։ Ամարասի պաշտպանության ժամանակ իրենց 58 հոգանոց վաշտից միայն 20-ն էին ողջ մնացել։ Տղաներին խորհուրդ էին տվել մտնել անտառ և սպասել օգնության։ Ամարասին մոտիկ Վարանդան (Ֆիզուլի) է, որն այդ ժամանակ արդեն ադրբեջանցիների ձեռքում էր։ Տղաներից մեկը Ռուդոլֆին հուշում է՝ պապայիդ զանգիր։ Զանգահարեց, կրակոցների, պայթյունների ձայներ էի լսում։ Ասացի՝ իմ ջոկատով գալիս եմ։ «Պա՛պ, պետք չի, միայն խորհուրդ տուր՝ ի՞նչ անենք»։ Արձագանքեցի՝ անտառ չգնաք, ձեր հետևից էլ ոչ ոք չի կարող գալ, գնացեք դեպի Մարտունիի ճանապարհը։ Հասնում են Գիշի գյուղի մոտ, այնտեղ իրենց դիմավորում են ՄՈԲ-ի տղաները։ Նրանք այդ քսան տղաներին պահում են բունկերում, վատ հոգեվիճակում են լինում։ Բայց նոյեմբերի 2-ին տղաները բառացիորեն կոտրում են բունկերի դուռը և նույն օրը մասնակցում Ճարտար գյուղի պաշտպանությանը։ Նոյեմբերի 3-ին իրենց այդտեղից տեղափոխում են Մարտունի՝ Նելսոն Ստեփանյանի անվան դպրոց։ Տղաներից 12-ին ուղարկում են Ուլ յանա սար, որը կրկին ադրբեջանցիների ձեռքում է եղել։ ԱԹՍ-ի հարվածից նրանք այդտեղ զոհվում են։ Ութ տղաներին, այդ թվում՝ Ռուդոլֆին, ուղարկում են 17-րդ բարձունք։ Երկու սպա է լինում, ասում են՝ այստեղ դիրքավորվեք, հիմա գալիս ենք։ Մինչև հիմա գնում են...»։

Ութ հոգով տղաները վեց ժամ կռիվ են տվել երկու հարյուրից ավելի թշնամական զինվորների դեմ, թույլ չեն տվել, որ նրանք առաջ գան։ «Հետո զինամթերքը վերջանում է, այդ ժամանակ վիրավոր են ունենում, որոշում են նահանջել։ Ռուդոլֆն ընկերներին ասում է՝ վիրավորի հետ նահանջեք, կրակն ինձ վրա կվերցնեմ։ «Դուք ապահով կլինեք, հետո իմ նահանջը կապահովեք»։ Իր ընկերն է դա պատմել միջնեկ տղայիս. «Տեսանք, որ Ռուդոլֆի կանգնած տեղում արկը պայթեց, Ռուդիկն ընկավ, մարմինը սկսեց ցնցվել»»։

Հոկտեմբերի 30-ին է հայրիկը վերջին անգամ զրուցել որդու հետ։ «Մոտ երկու ժամ զրուցել ենք։ Ինձ ասաց. «Պա՛պ, կներես, մինչև վերջ մնալու եմ՝ ընկերներիս վրեժը լուծեմ»։ Պատասխանել եմ՝ նման բան չանես, մորդ աչքերը թաց չթողնես»։

Ռուդոլֆն անմահացել է նոյեմբերի 3-ին «Մարտունի 2»-ի 17-րդ բարձունքում։ 2021 թվականի փետրվարի 27-ին ընտանիքին հայտնում են, որ ԴՆԹ համընկնում կա, Ռուդոլֆի ոսկորները հայտնաբերված են։ Ընկերը նրա զոհվելու վայրում նշաններ է դրել, որ հետագայում կարողանան նրա մարմինը դուրս բերել։ «Կարմիր խաչին տվել էր գծագիրը, որ Ռուդոլֆի մարմինն այնտեղից դուրս բերեն։ Հունվարին հարյուրից ավելի մարմիններ բերեցին Հայաստան, Ռուդոլֆն էլ էր նրանց մեջ: Մենք իրեն սկսել ենք փնտրել նոյեմբերի 12-ից։ Մեզ ասել էին, որ կապ չկա։ Բայց որոշ ժամանակ միջնեկ տղաս զանգահարում էր, Ռուդոլֆս՝ ոչ։ Կինս զարմանում էր՝ եթե կապ չկա, Կարոն ո՞նց է զանգահարում, Ռուդիկը՝ ոչ։ Սկսեցինք բոլոր համարներով զանգել, որոնցով տղաս զանգահարել էր։ Մարտունու հոսպիտալի համարը ճշտեցինք, զանգահարեցինք՝ հետաքրքրվելու, թե Ռուդոլֆ Քալաշյան անունով վիրավոր ունեցե՞լ են։ Ինձ ասացին, որ աջ կողմից է վիրավորվել, մնացածն էլ՝ խառը-խուռը։ Ենթադրեցինք, որ բեկորային վիրավորում է։ Բայց մեզ ասում էին, որ Ռուդոլֆը վիրավոր է, մինչև կարողանան եղբորը դուրս բերեն այդտեղից։ Բացի դա, բոլոր անհետ կորած տղաներին ներառել էին զորամասը լքողների ցուցակում, ես հետո կարողացա Ռուդոլֆի և իր ընկերոջ անունները հանել դասալիքների ցուցակից։ Ջոկատիս տղաներին հավաքել էի, որ գնայի Մարտունի։ Բայց տղաներն ինձ հորդորեցին մնալ տանը՝ ընտանիքիս հետ, ասացին՝ մենք կգտնենք իրեն։ Դեկտեմբերի 20-ին տղաները եկան՝ վատ լուրով ենք եկել, կամանդիր, երեխեն զոհվել է։ Դեկտեմբերի 22-ին ես արյուն հանձնեցի։ Կինս անընդհատ ասում էր՝ գնա, մեր տղային գտիր։ Ես էլ չէի կարող իրեն ասել՝ երեխեն զոհվել է, այդ դեպքում պետք է հարցներ, թե որտեղ է մարմինը»։

Ապրելու ուժի մասին։ «Այն սերը, որ չհասցրեցինք Ռուդոլֆին տալ, բաշխեցինք մեր մյուս երեխաներին, մեր թոռնիկին։ Մարդիկ նայում են մեզ, ասում են՝ ծիծաղում են, հարսանիք և նշանդրեք անում, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ է թաքնված այդ ծիծաղի հետևում։ Մեր հաղթանդամ որդուն ուղարկեցինք բանակ, մի քանի հարյուր գրամ ոսկոր տվեցին, տարանք Եռաբլուր»։

Հ. Գ. - Ռուդոլֆ Քալաշյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա ՂահրամանյանՈրպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներԳլխավոր մրցանակ՝ iPhone 18 ProՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ ԿարապետյանՖինլանդիան կմիանա ֆրանսիական միջուկային զսպման նախագծին ԱՄՆ-ում օդանավակայան կվերանվանվի քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնի անունով Մեծ Բրիտանիայում հայտարարել են Ուկրաինայի հարցով «Անքորիջյան փոխզիջման» ավարտի մասին Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք Չալաբյան«Ռուսիչ» դիվերսիոն-գրոհային խմբի ղեկավար Ալեքսեյ Միլչակովը ողջ է ԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Ռուբինյանն ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին Կանադան ձգտում է ԵՄ-ի հետ «եզակի դաշինքի», բայց ոչ անդամակցության. Քարնի Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան ԱԷՄԳ-ը ավելի քան վեց ամիս գրեթե մուտք չի ունեցել Իրանի միջուկային օբյեկտներ Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻրանը հրապարակել է այն նավերի ցանկը, որոնց արգելված է Հորմուզի նեղուցով անցնելը Իշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՀարբած տղամարդը ներքնազգեստով խեղդել է կնոջըՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԱԷՄԳ-ն կրկին մեկնում է իր ձեռքը Իրանին՝ հրավիրելով համատեղ աշխատանքի միջուկային ծրագրին վերաբերող հարցերը պարզաբանելու համար. Գրոսի Մեր ձեռագրերում ազատ էջեր չկան. Մատենադարանի տնօրենը՝ Հաջիևին Էս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԵրևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի