Երևան, 27.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի վերջո, տեխնիկական սխալ էր, թե՞ վրիպակ․ իմացիր ավելին

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Ընտրությունների ավարտից հետո հրապարակված տվյալների շուրջ առաջացած տարաձայնությունները նոր թափով են բորբոքել քաղաքական և հասարակական քննարկումները։ Իշխանության ներկայացուցիչները վստահեցնում են, որ արձանագրված անհամապատասխանությունները պայմանավորված են բացառապես տեխնիկական սխալներով և տվյալների մուտքագրման ընթացքում թույլ տրված վրիպումներով՝ կոչ անելով դրանցում չտեսնել ընտրական գործընթացի վրա ազդելու որևէ դիտավորություն։

Սակայն նման բացատրությունները դժվար է միանշանակ ընդունել, երբ խոսքը վերաբերում է այնպիսի «սխալների», որոնք անմիջական ազդեցություն են ունենում ընտրությունների վերջնական արդյունքների և քաղաքական ուժերի ներկայացվածության վրա։ Երբ թվային անհամապատասխանությունների հետևանքով փոխվում է մանդատների բաշխումը կամ քաղաքական ուժերից մեկի խորհրդարան անցնելու հնարավորությունը, հարցերն ավելի շատ են դառնում, քան պատասխանները։

Հատկանշական է, որ հրապարակված տեղեկությունների համաձայն՝ այդ «տեխնիկական վրիպակների» հետևանքներն առավել զգալիորեն անդրադարձել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վրա։ Ընդամենը մի քանի տասնյակ ձայների տարբերությունը կարող է վճռորոշ լինել՝ որոշելով՝ քաղաքական ուժը կհայտնվի՞ խորհրդարանում, թե՞ կմնա դրանից դուրս։ Նման իրավիճակում խնդիրը վաղուց դադարում է լինել միայն վիճակագրական կամ տեխնիկական բնույթի և ստանում է քաղաքական նշանակություն։

Այս հանգամանքը բնականաբար կասկածներ է առաջացնում ձևավորվող խորհրդարանի լեգիտիմության վերաբերյալ։ Եթե տվյալների մուտքագրման կամ հաշվարկման ընթացքում տեղի ունեցած սխալների պատճառով խեղաթյուրվում է ընտրողների իրական կամարտահայտությունը, ապա հարցականի տակ է դրվում ողջ ընտրական գործընթացի նկատմամբ հանրային վստահությունը։ Ընդ որում, այս գնահատականը վերաբերում է միայն քվեների հաշվարկման փուլին՝ դեռևս մի կողմ թողնելով նախընտրական շրջանի ընթացքում հնչած մեղադրանքները վարչական ռեսուրսի կիրառման, անհավասար պայմանների և այլ հնարավոր խախտումների վերաբերյալ։

Ժողովրդավարական համակարգի կարևորագույն սկզբունքներից մեկը յուրաքանչյուր քվեի ճշգրիտ հաշվարկն է։ Երբ անգամ աննշան թվացող սխալները կարող են փոխել խորհրդարանի կազմը և ազդել քաղաքական ուժերի ներկայացվածության վրա, դրանք այլևս չեն կարող ընկալվել որպես շարքային տեխնիկական խնդիրներ։ Նման դեպքերում անհրաժեշտ են առավելագույն թափանցիկություն, մանրակրկիտ ստուգումներ և հանրությանը համոզիչ բացատրություններ, որպեսզի վերականգնվի ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը։

Ուշադրության արժանի է նաև այն հանգամանքը, որ այս իրադարձությունների ֆոնին տեղեկություններ տարածվեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու մասին։ Քաղաքական շրջանակներում արդեն հնչում են տարբեր գնահատականներ և հարցադրումներ՝ կապված այդ գործընթացի ժամանակային համընկնման հետ։ Արդյոք սա պատահակա՞ն զարգացում է, թե՞ քաղաքական ենթատեքստ ունեցող գործընթաց, յուրաքանչյուր ընթերցող կարող է ինքնուրույն գնահատել՝ ուսումնասիրելով տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ շղթան։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ՝ այստեղ

«Փորձում է ապահովել տեսարաններ՝ երկրի ներսում և շուրջն առկա վտանգները քողարկելու համար». «Փաստ»Հորոսկոպի 3 նշան, ում համար օգոստոսը սարսափելի ձևով կավարտվի«Եթե ես նախագահ չլինեի, հիմա Իսրայելը գոյություն չէր ունենա»․ Թրամփ Ադրբեջանից Փաշինյանին «կապիտուլյացիա ստորագրած» անվանելուց հետո արդեն շուրջ մեկ շաբաթ է անցել՝ ՔՊ-ից ձայն չկա. Տիգրան ԱբրահամյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Ի՞նչ փոփոխություններ են կատարվել «օրինապահ հարկ վճարողի» համակարգում. «Փաստ»Երբ կառավարման ողջ ընթացքը ենթարկվում է միմիայն ցուցանիշների, թվերի «արտադրությանը». «Փաստ»Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»Ինչի՞ սպասել. իրավականության սկզբունքի զրոյացում ու... ոչ միայն. «Փաստ»Լավ ստացվում է «քանդելը», որն իշխանության խորհրդանիշն է դարձել. «Փաստ»Apple-ը շնորհանդես կանցկացնի սեպտեմբերի 9-ինԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Սևանում․ լճից դուրս է բերվել տղամարդու մարմին. պարանոցին եղել է կապված քարՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՌԴ ՊՆ․ ռուսական ուժերը Իզմայիլի նավահանգստում խոցել են ռազմական նշանակության բեռներ տեղափոխած նավերՍամվել Գրիգորյանը ոսկե մեդալ է նվաճել Poland Open միջազգային մրցաշարումԴեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ․ ՆԳՆ-ն՝ Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհի մասինՀայաստանը հայտնվել է Արևմուտքի գեոպոլիտիկ թակարդում. Մհեր ԱվետիսյանԹուրքիան $2,4 մլն է վճարելու Թրամփի հետ կապեր ունեցող ամերիկյան լոբբիստական ընկերությանըԾուխն ու կրակը տեսանելի են մի քանի հարյուր մետրից. խոշոր հրդեհ՝ Մյասնիկյան պողոտայումԱճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկում բшխվել են «Chevrolet»-ը և «Tesla»-նՎթար է․ ջուր չի լինելուԶելենսկին հանձնարարել է ուժեղացնել Զապորոժիեի պաշտպանությունըԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՍայաթ-Նովա գյուղում 44–ամյա թմրամոլի են բացահայտելՄահացել է դերասան Թիմ ՔարրինԳյուղական կյանք և ավանդույթներ․ Բերքի տոն 2026Ֆրանկֆուրտի օդանավակայանի 6 աշխատակից մալարիայով է վարակվել, մեկը մահացել էMeta-ն կվճարի 17 միլիարդ դոլար ԱՄՆ-ում երեխաների պաշտպանության պատմական համաձայնագրի շրջանակներումԲախվել են Գյումրիից քաղաքացիներ տեղափոխող «Ford»-ն ու «Tesla»-ն․ «Ford»-ը կողաշրջվել է․ կա 9 վիրավորՄեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել շնամարտեր իրականացրած անձանց վերաբերյալ քրվարույթի նյութերըՄեծ Բրիտանիայի ԱԳՆ աշխատակիցները գործադուլի են դուրս եկել՝ ի նշան բողոքի կրճատումների դեմՈւսանողները դարձել են շատ պրագմատիկ և բուհ դիմելիս հաշվի են առնում շատ հանգամանքներ. Ատոմ ՄխիթարյանՍեփական մեղքերը թողած՝ ռուսներից ենք պահանջում մեղա գա՞ն. Արշակ ԿարապետյանԹրամփը հայտարարել է, որ չի շտապում Իրանի հետ բանակցությունների հարցում42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորածԻրանում հայտարարել են ԱՄՆ-ի հարվածներից հետո բանակի կարողությունների վերականգնման մասին Ինչ գին կունենա ոսկին առաջիկայում Նոր քաղաքական բախման նախաշեմին․ հանրաքվե, Տիգրանաշեն և արտաքին ճնշումներ. Էդմոն Մարուքյան Սահմանը պահող գյուղացուն աջակցություն տալու համար ինձ մեղադրում է մի իշխանություն, որի նախարարները ստանում են 8 միլիոն դրամ պարգևավճար. Իրինա ՅոլյանՓեզեշքիանը և Պուտինը կհանդիպեն Ղրղզստանում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Լոռու մարզում 36-ամյա վարորդը «JCB» մակնիշի տրակտորով կողաշրջվել է Նեպալի հյուսիսում ջրհեղեղի հետևանքով առնվազն 16 մարդ է զnhվել 42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած Յոթ տարեկան աղջիկը էլեկտրահարվել է խանութի պաղպաղակի սառնարանիցՊուտինը հեռախոսազրույց է ունեցել Սիրիայի նախագահի հետ Ջրվեժում երթևեկության փոփոխություն կլինի Նեպալում աղետի հետևանքով անհետ կորել է ավելի քան 290 օտարերկրյա զբոսաշրջիկ Դատական համակարգը լուծարեք, ՔՊ վարչության նիստերում կալանքի որոշումները տվեք. Ղազինյանը՝ ՔՊ-ին Դոլարի և եվրոյի փոխարժեքների ծանոթացում Զելենսկին դիմել է Չինաստանին