Երևան, 12.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ֆասթ Բանկի զարգացման հեռանկարներն ու հաջողության բանաձևը․ Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում բանկային ոլորտն այսօր գերհագեցած է, այս մրցակցային միջավայրում սակայն Ֆասթ Բանկն առանձնանում է իր ուրույն դիրքավորմամբ և մոտեցումներով։ Ֆասթ Բանկի Խորհրդի աշխատակազմի ղեկավար Գոհար Արշակյանի հետ այսօր զրուցելու ենք Ֆասթ Բանկի ռազմավարության, զարգացման ուղղությունների և այլ գործոնների մասին։

-Տիկի՛ն Արշակյան, այս պահին Ֆասթ Բանկն ի՞նչ ռազմավարությամբ է դիրքավորվում հայկական ֆինանսական շուկայում, ո՞ր արժեքներն են Բանկը դարձնում վստահելի ու տարբերակվող։

-Նախ, մինչև ռազմավարության անդրադառնալը, նշեմ, որ 1994 թվականից ի վեր Ֆասթը որպես ֆինանսական կառույց անցել է բավականին հետաքրքիր և հետևողական զարգացման ճանապարհ։ Մեկ մասնաճյուղ ունեցող, լոմբարդային վարկեր տրամադրող ֆինանսական կառույցից վերափոխվելով  մինչև 39 մասնաճյուղ ունեցող և արդեն իսկ 300 հազարից ավելի հաճախորդներ սպասարկող առևտրային բանկի։ 

Եթե անդրադառնամ Բանկի արժեքներին, ապա հիմնական արժեքներն են հաճախորդամետ մոտեցումը, վստահությունը՝ գործել թափանցիկ և լինել վստահելի գործընկեր, ինչպես նաև հասանելիությունը և համարձակ ու նորարար գործելաոճը։ Այստեղ խոսեցինք հասանելիությունից, երևի որպես մրցակցային առավելություն արժի հիշատակել հենց մեր հասանելիությունը և անդրադառնալ այն հանգամանքին, որ այսօր տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում օնլայն բանքինգի միջոցով 24/7 ռեժիմով հիմնականում ֆինանսական ծառայությունները հասանելի են հաճախորդներին, սակայն ի տարբերություն օնլայն տիրույթների, Ֆասթ Բանկն իր 39 մասնաճյուղերի միջոցով հասանելի է հաճախորդներին թե՛ Երևան քաղաքում, թե՛ Հայաստանի բոլոր մարզերում։ Նշեմ նաև, որ մասնաճյուղ առկա է Զվարթնոց օդանավակայանում։ 

Տարբերող հատկանիշներից, ճիշտն ասած, կարծում եմ արժանի է հիշատակել, որ ֆինանսական կառույցը 100%-ով հայկական կապիտալով ֆինանսական կառույց է, Բանկ է։ Եվ շատ ոգևորիչ է տեսնել, որ այդ հետևողական զարգացման արդյունքում բրենդն արդեն իսկ ներկայացված է Հայաստանի սահմաններից դուրս, մասնավորապես Անգլիայում գործող վարկային կազմակերպության տեսքով։ Եվ հետաքրքիր կլինի երևի նշել նաև, որ պլանավորում ենք բրենդի աշխարհագրության ընդլայնում, որի մասին առաջիկայում կլսի հանրությունը։ 

-Տիկի՛ն Արշակյան, Ֆասթ Բանկի անունը քանիցս լսում ենք տարբեր հասարակական հիմնախնդիրների լուծմանն ուղղված նախաձեռնություններում։ Եթե փորձենք առարկայացնել, ապա Բանկի կորպորատիվ սոցիալական ռազմավարության և բարեգործության հիմնական շրջանակները որո՞նք են։

-Ճիշտ եք նկատել՝ Բանկն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականության շրջանակներում հանդես է գալիս այնպիսի նախաձեռնություններում, որոնք ունեն սոցիալական, կրթական, ինչպես նաև ազգային և միջազգային մշակութային ժառանգությունը պահպանելու նպատակ։ Իհարկե, այս նախաձեռնություններն ընտրելիս մենք կարևորում ենք վերջիններիս իրական ազդեցությունը նշված շրջանակների, ինչպես նաև երկարաժամկետ ազդեցությունը վերջիններիս վրա։

 Եթե թվերի մասին խոսենք, նշեմ, որ անցյալ տարի օրինակ  այդ արտաքին կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մեր միջոցառումների շրջանակներում Բանկն աջակցություն է ցուցաբերել մոտավորապես 600 ՀՀ միլիոն դրամից ավելի շրջանակներում, որոնց կենտրոնում եղել են կրթական, սոցիալական և մշակութային, ինչպես նաև սպորտային միջոցառումները։ Վերջիններիս հետ կապված կարծում եմ հասարակությունն առանձին-առանձին տեղեկացվել է, և պիտի հայտնեմ, որ բացի արտաքին միջոցառումներից՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, Բանկը մշտապես իրականացնում է նաև ներքին ԿՍՊ միջոցառումներ։ Ինչու ներքին, որովհետև շահառուները հենց Բանկի աշխատակիցներն են, և դրանք դրսևորվում են աշխատակիցների առողջության ապահովագրության, ինչպես աշխատակցի, այնպես էլ ընտանիքի անդամներին տրվող տարբեր կրթական, զարգացմանն ուղղված միջոցառումների, ինչպես նաև կորպորատիվ ու սոցիալական միջոցառումների շրջանակներում։ 

-Տիկի՛ն Արշակյան, իսկ ինչպե՞ս եք կազմակերպում արդյունավետ հաղորդակցությունը խորհրդի անդամների և ղեկավար օղակի միջև, և արդյո՞ք կանանց բնորոշ ճկունությունն առավելություն է տալիս Ձեզ այդ հարցում։ 

-Իրականում նախքան կանանց բնորոշ ճկունությանն անդրադառնալը, պիտի նշեմ, որ խորհուրդը բաժնետերերի ժողովից հետո Բանկի կառավարման բարձրագույն մարմինն է, և չնայած ես խորհրդի անդամ չեմ, այնուամենայնիվ աշխատանքի բնույթը և ինչու չէ նաև մթնոլորտը թույլ են տալիս առավելագույնն օգտագործել իմ փորձն ու գիտելիքները, ներդրում ունենալ Բանկի կառավարման զարգացման, ռազմավարական նպատակների իրագործման ճանապարհին, որն իրենից մեծ պատասխանատվություն է ենթադրում։ 

Պիտի առանձնացնեմ, որ և՛ տնօրինությունը, և՛ խորհրդի անդամները շատ բարձր էթիկական որակներ ունեցող և մասնագիտական լայն փորձ ունեցող անձինք են։ Եվ  իմ աշխատանքի արդյունավետ կազմակերպման ճանապարհին ինձ համար միակ մարտահրավերը դա արագ փոփոխվող և արագություն պահանջվող աշխատանքի հետ մեկտեղ որակի ապահովումն է, երբ դու գործ ունես այդքան մեծածավալ ինֆորմացիայի, լայն շրջանակների և խորը վերլուծության անհրաժեշտության  հետ, երբեմն իրոք մարտահրավերային է, բայց կարծում եմ ստացվում է։

Եթե խոսենք կանացի հատկանիշների մասին, ես այստեղ պիտի նշեմ, որ կորպորատիվ կառավարման համար կարևորագույն սկզբունքները, ինչպիսիք են պատասխանատվությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը շատ ներդաշնակ են կանացի որակների հետ։ Եվ այս ամենն ունենալով, եթե կինը համատեղում է մեծ փորձառության, ցանկության և նպատակի հետ, ապա արդյունավետ կերպով կարող է կառավարել ինչպես մեծ խմբեր, թիմեր, այնպես էլ կազմակերպություններ։ Եվ ինձ համար շատ ուրախալի է և ոգևորիչ, որ Ֆասթ Բանկում կանայք ներկայացված են ոչ միայն տնօրինությունում, այլ նաև տնօրենների խորհրդում։

-Տիկի՛ն Արշակյան, խոսեցինք նորարարությունների, ֆինանսական պրոդուկտները թվայնացնելու՝ Բանկի վերափոխման մասին, կարծես պարադոքս է առաջանում՝ հաշվի առնելով Ֆասթ Բանկի՝ մարզերում ֆիզիկական ներկայացվածության ընդլայնման հետ։

-Հարցադրումը շատ հետաքրքիր է,  և միևնույն ժամանակ պիտի նշեմ, որ դրա շուրջ մենք ինքներս էլ ենք մտորում։ Մեր ծառայությունների հիմքում  հաճախորդների պահանջմունքներն են։ Այս տեսակետից, ճիշտ է, մենք շարունակական աշխատանք ենք կատարում մեր մոբայլ հավելվածի, ընդհանրապես ուղիների զարգացման առնչությամբ, և պիտի նշեմ, որ այդ ներդրումը տալիս է իր արդյունքը, և տարեցտարի մոբայլ հավելվածի և՛ օգտատերերի քանակը, և՛ մոբայլ տիրույթում կատարվող  գործարքների տեսակարար կշիռն էապես բարելավվում է, և մենք նպատակ ունենք, որ  գործարքների մեծ մասը մեր հաճախորդներն իրականացնեն հենց օնլայն տիրույթում։ Բայց այս ամեն ինչի հետ մեկտեղ մենք կարծում ենք, որ այն ֆիզիկական ներկայացվածությունը, որ  Բանկն ունի, միանշանակ արդարացված և պահանջված է հաճախորդների կողմից։ Եվ չնայած կարծիքները տարբեր են, մենք կարծում ենք, որ ապագայում հաջողելու են այն բիզնեսները, որոնք կկարողանան լավագույնս համատեղել ֆիզիկական ներկայացվածությունն օնլայն ուղիների հետ մեկտեղ։ Եվ վերջիվերջո, արժեքների մասին նշելիս, ես խոսեցի վստահության մասին, և մեր կարծիքով՝ վստահությունն առաջին հերթին ձևավորվում է մարդկային շփման միջոցով։

-Եվ վերջին հարցը, ըստ Ձեզ՝ ո՞րն է Ֆասթ Բանկի գլխավոր մարտահրավերն այսօր՝ վերափոխվող տնտեսության և տեխնոլոգիական գերակայության  այս դարաշրջանում։

-Մարտահրավերներն իրականում ժամանակից կախված շատ են, բայց եթե ամփոփեմ, երևի թե  աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակում, ինչպես նաև արագ փոփոխվող և բարձր մրցակցային արտաքին իրավիճակում՝ ապահովել կազմակերպության, տվյալ դեպքում Բանկի առաջանցիկ  աճի տեմպը, իհարկե արդյունավետորեն կառավարելով ռիսկերը և մտքում ունենալով, որ  տեխնոլոգիաների հետևում մարդն է, և այն արժեքը, որ ստեղծվում է, դա կրկին մարդու համար է։ Եվ տեխնոլոգիան միայն միջոց է, որպեսզի լուծենք մարդու խնդիրները և բարելավենք մարդու կյանքի որակը։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն ՄարուքյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցեն«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակըԻրանի նախագահը դեմ է «պատերազմի շարունակմանը»Էկոպարեկները Տավուշում ապօրինի ծառահատում են բացահայտելՈւթ տարվա դիմակներ․ ինչպես են «արժանապատիվները» հանուն շահի փոխում իրենց արժեքներն ու ճամբարը. Աննա ԿոստանյանԹուրքական գերիշխանության տակ ապրելով՝ յուրաքանչյուրիս կյանքը վտանգված է լինելու․ Ավետիք ՉալաբյանԷնդրյու Գարֆիլդը և այլ աստղեր քիչ է մնացել ավիավթարի զոհ դառնան«Գազը թանկացնեն՝ մենք էլ մի բան կթանկացնենք». Փաշինյանի հայտարարությունը՝ տնտեսագիտական անգրագիտության ու դիվանագիտական սնանկության վկայություն. Հրայր ԿամենդատյանԱռուշ Առուշանյանը ուզում է խաղալ երկու լարի վրա․ Մհեր ԱվետիսյանՊլանային ջրանջատում Գյումրիում սեպտեմբերիի 15-16-ինԻ՞նչ նոր բարդությունների առաջ կարող է կանգնել Ծառուկյանի բիզնեսը․ պատմում է փաստաբանըՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համաձայնագրինԵրևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնըՈւշադրություն վարորդներին. սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի մի շարք փողոցներ փակ կլինենՅունիբանկը դարձել է AGBU Global Run-ի գլխավոր հովանավորը՝ ի աջակցություն Camp Nairi-իՆորվեգիայի արքայադուստր Աստրիդ Մոդ Ինգեբորգը մահացել է 94 տարեկան հասակումԼուկաշենկոն ծրագրում է մոբիլիզացիա հայտարարել Հայաստանում մահվшն ելքով ՃՏՊ-ները նվազել են. ՆԳՆ (տեսանյութ) Մեկնարկել է «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը Հերքում «Բադալյան եղբայներ» ընկերությունների խմբիցՈչ մի հայ չի՛ ցանկանում ռազմավարական ճանապարհ և հայրենիքի մի կտոր հանձնել թշնամուն. Տիգրանաշենը պետք է զարգացնել, հանձնելը հեշտ է․ տեսանյութՍկանդալ Վրաստանում. ռուսներին արգելել են մասնակցել երաժշտական փառատոնին