Երևան, 04.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հին գվարդիայի սասանված առողջությունը. իսկ նոր «գվարդիայի» խաղը տապալվել է

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժամանակ» թերթը գրում է. «Հոսպիտալացված Գալուստ Սահակյանին Հովիկ Աբրահամյանի այցը ներկայիս ներքաղաքական զարգացումների համայնապատկերում բավական խորհրդանշական է: Իհարկե, որեւէ կասկած չկա, որ Աբրահամյանը Սահակյանին է այցելել բացառապես մարդկային, ընկերական, կուսակցական մղումներով, սակայն երկու «հին գվարդիականների» այս հանդիպումը բավական խորհրդանշական է Հայաստանում սկիզբ առած այն խոսակցությունների եւ գնահատականների ֆոնին, որ Սերժ Սարգսյանը իր փետրվարի 12-ի ելույթով, ըստ էության, ազդարարեց իշխանական համակարգում լայն սերնդափոխություն սկսելու մտադրության մասին:

ՀՀԿ-ականների կամ իշխանության «հին սերունդը», իհարկե, այս իմաստով ունի «առողջական» խնդիրներ, եւ ահա այս առումով է, որ հոսպիտալային այդ հանդիպումը դառնում է բավական խորհրդանշական: Եթե հին գվարդիան ունի քաղաքական եւ տնտեսական առողջական խնդիրներ, ապա դա թերեւս ողջունելի է պետության առողջության տեսանկյունից: Սակայն այստեղ առկա է երկու հանգամանք:

Նախ՝ արդյո՞ք իսկապես խոսք կա սերնդափոխության, «էլիտայի» փոփոխության մասին: Եվ երկրորդ՝ եթե անգամ այդ մասին կարող է խոսք լինել, եւ Սերժ Սարգսյանն իսկապես սկսել է նման գործընթաց, արդյո՞ք այդ գործընթացն ինքն առողջ է, այսինքն՝ արդյո՞ք եկող երիտասարդները լինելու են քաղաքական եւ տնտեսական առումով, աշխարհայացքի եւ արժեհամակարգի առումով ավելի առողջ, քան հին գվարդիան: Այս հարցերը չունեն միարժեք պատասխան:

Նախ ինքնին Հայաստանում «էլիտայի» փոփոխության մասին գնահատականների իրատեսականությունը ակնհայտ չէ: Վերջին հաշվով, «էլիտա» հասկացությունն ինքնին անշունչ չէ: «Էիտան» առարկա չէ, որ փոխարինես մյուսով, կամ որը վերցնես եւ մի տեղից դնես մեկ այլ տեղ: «Էլիտան» կենդանի օրգանիզմ է, որն ունի ֆունկցիոնալության իր կանոնները, եւ որը էապես տարբերվում է մոնարխիայի կանոններից: Հետեւաբար՝ այստեղ չեն կարող լինել միանձնյա որոշումներ, եւ Սերժ Սարգսյանը չի կարող իր ցանկությամբ «էլիտա» կամ «սերունդ» փոխել:

Ավելին՝ նոր սերնդի «էլիտիստները», որ հայտնվում են իշխանական այս կամ այն կետում, աչքի են ընկնում՝ նույնիսկ առավել հավակնոտությամբ ոչ թե պետական, այլ անձնական խնդիրները լուծելու հարցում: Երիտասարդությանը լավ իմաստով բնորոշ հանդգնությունը, համարձակությունը, անկաշկանդությունը նրանք վատ իմաստով օգտագործում են քծնելու եւ կարիերա անելու համար՝ տեղավորվելով համակարգային գործող կանոնների մեջ եւ նույնիսկ թաքնվելով հին գվարդիայի հետեւում, փորձելով խաղալ նրանց համեմատ գոնե ինտելեկտուալ առավելության վրա: Բայց այդ խաղը տապալվել է վաղուց:

Եվ այդ տեսանկյունից, Հայաստանի ներկայիս «էլիտայի» սերնդափոխությունը, ցավոք սրտի, իր որակական կողմով չունի որեւէ սկզբունքային տարբերություն եւ առավելություն:

Ամբողջ հարցն այն է, որ հին գվարդիայի կռիվը ոչ թե իր նոր սերնդի հետ է, այլ ինքն իր հետ՝ նոր սերնդի համար:

Բանն այն է, որ իշխանությունը կորցրել է միատարրությունը, հետեւաբար՝ հին գվարդիայի տարբեր խմբեր ունեն նոր տարբեր սերնդի, այսինքն՝ տարբեր «դեղամիջոցի» կարիք: Եվ այստեղ է, որ առաջանում է ներքին բախումը եւ քայքայումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ Ռեպրեսիվ մեքենան` ընդդեմ պայքարողի և չհանձնվողի. Մարիաննա ՂահրամանյանԱզգային համերաշխությունը մեր անվտանգության և բարեկեցության գրավականն է. Մհեր ԱվետիսյանԱՄՆ-ն և Վենեսուելան բանակցում են երկրում ամերիկացի զինվորականների տեղակայման շուրջ․ NYT Իրանն ու ԱՄՆ-ն դեռևս հեռու են համաձայնության հասնելուց. Reuters Զանգեզուրի միջանցքը հնարավոր է անվանվի «Մեծ թուրանի» միջանցք. Արեգ ՍավգուլյանՈղբերգական ավտովթարից մահացած փոխգնդապետի ծնողները դեռ չգիտեն. մանրամասներ Սամվել Կարապետյանը ձերբակալված է. տեսանյութԿյանքից հեռացել է կինոռեժիսոր Տինտո Բրասը Նիկոլը ՀՀ֊ն ռեսպուբլիկա TRIPP է դարձնում. Արշակ Կարապետյան Նոյեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 28-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն, մասամբ սահմանափակվելու է «Լամբադա» կամրջի ստորին հատվածի երթևեկությունը. Քաղաքապետարան Ժողովրդին համախմբելը առաջնորդի պարտականությունն է. Մհեր ԱվետիսյանՓաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՔանաքեռ-Զեյթունում ձերբակալվել են 19 և 20-ամյա թմրամիջnց տեղադրող երիտասարդներ Սեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանՎարորդների ուշադրությանը․ լուսարձակների հետ կապված փոփոխություններ են սպասվում Սեզոնային գրիպի դեմ պատվաստումը կարևոր նշանակություն ունի հիվանդության ծանր ձևերի և բարդությունների կանխարգելման գործում Ucom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանԱՄՆ-ն Իրանի դեմ միջուկային զինшմթերք կիրառելու կարիք չունի. Թրամփ Մարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութ2027-ին Բրյուսելն առաջնահերթություն կտա մրցունակությանն ու բյուրոկրատիայի կրճատմանը․ POLITICO Փաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանԶելենսկիի նախկին մամուլի քարտուղարին կասկածում են պետական դավաճանության մեջ Փաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութՉինաստանը պատրաստ է միջանկյալ ընտրություններից հետո շարունակել համագործակցությունն ԱՄՆ-ի հետ. ԱԳՆ Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Հայ զինծառայողի դաժան սպանության գործով Ադրբեջանը վերջնական պարտություն կրեց ՄԻԵԴ-ում COP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա Հովսեփյան