ԵՄ-ն մարտին փախստականների հարցով հանդիպում կունենա Թուրքիայի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրամիությունը մարտի սկզբին մտադիր է հանդիպում անցկացնել Թուրքիայի հետ` ներգաղթյալների հետ կապված ճգնաժամը քննարկելու նպատակով: Վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվանից հետո այս մասին հայտնել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը:
«Թուրքիայի հետ համատեղ գործողությունների ծրագիրը շարունակում է մեզ համար առաջնահերթություն մնալ: Անհրաժեշտ է հնարավոր ամեն բան անել հաջողելու համար: Այդ պատճառով էլ մարտի սկզբին մտադիր ենք կազմակերպել հատուկ հանդիպում Թուրքիայի հետ»,- ասել է Տուսկը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր հերթին լրագրողներին հայտնել է, որ մարտին կայանալիք ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովին կմասնակցեն Եվրամիության անդամ 28 երկրների առաջնորդները:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



