Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ տարանցիկ նավարկության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հորմուզի նեղուցը շարունակում է բաց մնալ տարանցիկ նավարկության համար, հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ը ավելի վաղ հերքել էր Հորմուզի նեղուցի փակման մասին տեղեկությունները:
Ավելի վաղ Իրանի ռազմական հրամանատարության շտաբը հայտարարել էր ծովային այդ ուղու երթևեկության դադարեցման մասին։
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել երկու նավի, որոնք փորձում էին անցնել նեղուցով՝ Իրանի կողմից նեղուցի փակման մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց։
Իրանական բանակի շտաբում պարզաբանել էին, որ նեղուցը փակվել է ի պատասխան Իրանի տարածքի նկատմամբ ԱՄՆ-ի նոր հարվածների։
Հետևեք մեզ՝ այստեղ



