Մեքսիկան վստահ հաղթանակով է մեկնարկում․ երեք կարմիր քարտ՝ ԱԱ-2026-ի բացման հանդիպմանը
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեկնարկեց ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնությունը։ Թվով 23-րդ Մունդիալի բացման հանդիպումը կայացավ Մեխիկոյում, որտեղ հանդիպեցին Մեքսիկայի ու ՀԱՀ-ի հավաքականները։
Հանդիպումն ավարտվեց 2-0 հաշվով՝ հօգուտ մեքսիկացիների։ Գոլերով աչքի ընկան Քուինյոնեսն ու Ռաուլ Խիմենեսը։
ՀԱՀ հավաքականի կիսապաշտպան Յայա Սիտհոլեն հեռացվեց խաղադաշտից 50-րդ րոպեին։ 83-րդ րոպեին հարավաֆրիկացիները մնացին 9 հոգով․ խաղադաշտից հեռացվեց փոխարինման դուրս եկած Զվանեն։ Խաղավարտին մոտ կարմիր քարտ ստացավ նաև մեքսիկացի Մոնտեսը։
Մեքսիկան 2-րդ տուրում (հունիսի 19) կմրցի Հարավային Կորեայի, իսկ 3-րդ տուրում՝ Չեխիայի (հունիսի 25) հետ։ Հարավային Աֆրիկան 2-րդ տուրում (հունիսի 18) կմրցի Չեխիայի, իսկ 3-րդ տուրում՝ Հարավային Կորեայի (հունիսի 25) հետ։
2026 թվականի ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնությունը կանցկացվի Միացյալ Նահանգներում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։
Հետևեք մեզ՝ այստեղ



