ԱՄՆ պետդեպը հորդորել է Թուրքիային չներքաշվել անդրսահմանային գործողությունների մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ պետդեպարտամենտը հերթական անգամ հորդորել է Թուրքիային չներքաշվել Սիրիայի քրդերի հետ անդրսահմանային գործողությունների մեջ: Այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քիրբին:
«Մենք հորդորել ենք և կշարունակենք հորդորել Թուրքիային չներգրավվել անդրսահմանային ռմբակոծությունների մեջ, ինչպես նաև կոչ ենք անում սահմանի այն կողմում գտնվող քուրդ մարտիկներին չդիմել ապակառուցողական քայլերի»,- ասել է Քիրբին: Նա հորդորել է կենտրոնացնել ուժերը ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման դեմ՝ ընդգծելով, որ ԻՊ-ն բոլորի «ընդհանուր թշնամին է»:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



