Կամուրջի փլուզման հետևանքով չորս մարդ է ընկել. նրանցից մեկը դատավոր էր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրազիլիայի Ակրե նահանգում նորակառույց կամուրջը փլուզվել է գետը՝ իր հետ տանելով չորս մարդու, հայտնում է Past.am-ը՝ հղում անելով Need To Know-ին։
Միջադեպը տեղի է ունեցել հունիսի 5-ի երեկոյան՝ Սենա Մադուրեյրա մունիցիպալիտետում։ Յակու գետի վրա կառուցված 230 մետր երկարությամբ կամուրջը, որն ուներ երկու երթևեկելի գոտի և հետիոտնային անցուղիներ, շահագործման էր հանձնվել 2024 թվականի սկզբին։ Շինարարությունը տևել էր երկու տարի և արժեցել մոտ 36 միլիոն բրազիլական ռեալ։
Տեղի բնակիչների խոսքով՝ վերջին շրջանում կամրջի հենասյուների վրա ճաքեր էին նկատվել, ինչը մտահոգություն էր առաջացրել անվտանգության վերաբերյալ։
Փլուզման պահին կամրջի վրա գտնվել է չորս մարդ։ Նրանցից մեկը՝ 54-ամյա նախկին դատավոր Էդնալդո Մունիս դոս Սանտոսը, ուղիղ եթերով ցույց էր տալիս կամրջի վիճակը և դժգոհում դրա կառուցման որակից։ Ըստ հաղորդումների՝ կամուրջը փլուզվել է նրա հեռարձակումը սկսելուց ընդամենը մի քանի րոպե անց։
Տուժածների վիճակի և դեպքի հանգամանքների վերաբերյալ պաշտոնական հետաքննություն է իրականացվում։
Հետևեք մեզ՝ այստեղ



