Ռուս ֆուտբոլիստը կորակազարկվի` Ստամբուլում Պուտինի պատկերով շապիկ հագնելու համար (լուսանկարներ)
ՍՊՈՐՏBlognews.am-ը գրում է.
Ռուսական «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի խաղացող Դմիտրի Տարասովը հնարավոր է երկար ժամանակով որակազրկվի` «Լոկոմոտիվ»–«Ֆեներբախչե» խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով։
Ստամբուլում ընթացող խաղի ավարտից և տանտերերի 2։0 հաշվով հաղթանակից հետո Դմիտրին հանել էր իր մարզաշապիկը և բոլորին ցույց տվել Պուտինի պատկերով և «Ամենաբարեհամբույր նախագահը» գրությամբ շապիկը։
ՈՒԵՖԱ–ի կանոնների համաձայն` խաղի ժամանակ տարատեսակ քաղաքական ակցիաներն արգելված են։ Պատիժը նախատեսված է ողջ ակումբի համար։ Անձամբ Տարասովը հայտարարել է, որ այդպիսով ցանկացել է իր օժանդակությունը հայտնել Ռուսաստանի նախագահին։


1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



