Իրանական ճգնաժամnւմ ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել. Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանական ճգնաժամում ԵՄ-ի և Մեծ յոթնյակի դաշնակիցները նշանակություն չեն ունեցել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իտալական La7 հեռուստաալիքի ծրագրին տված կարճ մեկնաբանության մեջ՝ պատասխանելով իրանական ճգնաժամում եվրոպացի առաջնորդների և Մեծ յոթնյակի երկրների դերի մասին հարցին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեզ նրանց աջակցությունը պետք չէր։ Մենք հաղթեցինք պատերազմում։ Նրանք նշանակություն չունեին։ Մենք հաղթեցինք Իրանի հետ պատերազմում։ Մեզ նրանց օգնությունը պետք չէր», - ասել է Թրամփը:
Հունիսի 11-ին Սպիտակ տանը Թրամփը լրագրողներին հայտարարեց, որ Իրանի հետ պայմանավորվածությունների վերջնական դրույթների մի մասը համաձայնեցված է բանակցություններում ներգրավված բոլոր կողմերի կողմից, սակայն ամերիկյան ուժերը կպահպանեն հանրապետության ծովային շրջափակումը մինչև գործարքի կնքումը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իրանական Mehr գործակալությունը հայտարարել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտության կարգավորման հուշագիրը բաղկացած է լինելու 14 կետից, իսկ CBS-ն նշել է, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել հաջորդ շաբաթվա սկզբին:
Հետևեք մեզ՝ այստեղ



