Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից անցել է մոտ մեկ շաբաթ։ Կրքերը չեն հանդարտվում, բայց այս զրույցով մի քանի հիմնական արձանագրումներ ենք կատարում։ Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի կարևոր տպավորություններն այս ընտրություններից մի քանիսն են։ «Հայաստանի Հանրապետությունում ունենք պատասխանատու քաղաքացիների շատ մեծ շերտ։ Ընդդիմությունը, հասարակական ու քաղաքական գործիչները, լրատվամիջոցները, առհասարակ բոլորս քարոզում էինք մասնակցել ընտրություններին և քվեարկել այն ուժերի օգտին, որոնք ամենամեծ շանսն ունեն խորհրդարան մտնելու։ Քաղաքացիները ցուցաբերել են բարձր քաղաքական գիտակցություն և գնացել հենց դա էլ արել են։ Այլ հարց է, որ շատ տեղերում ընդդիմությունը չի կարողացել պահել քվեները։ Դա ակնհայտ է, կարծում եմ՝ աներկբա է։ Թե ինչու է այդպես ստացվել, քննարկման մեկ այլ հարց է, բայց կարող ենք արձանագրել, որ քաղաքացիներն արել են այն, ինչ իրենցից պահանջվում է։ Եթե համեմատում ենք 2021 թվականի ընտրությունների արդյունքների հետ, ընդդիմությունը 40 տոկոսով ավելի շատ ձայն է ստացել։ Կեղծված թվերի մասին։ Օրինակ՝ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցչի մամուլի ասուլիսի ժամանակ տեսանք, որ ընդամենը 36 ընտրատեղամասում 4400 ձայնով ավելի է ՔՊ-ն ստացել, քան պետք է ստանար։ Եթե այդ նույն տրամաբանությունը թվային առումով փորձենք բաժանել բոլոր 2005 ընտրատեղամասի վրա, ապա կտեսնենք, որ յուրաքանչյուրում առնվազն 125 ձայն կարող էր կեղծված լինել։ Դա իր հերթին նշանակում է, որ ՔՊ-ն մոտ 17 տոկոս քվե է կեղծել, ինչն էլ իր հերթին նշանակում է՝ ընդդիմության և իշխանության ձայները, մեղմ ասած, հավասար են։ Մեր քաղաքացիները վարքաբանական տեսանկյունից շատ ճիշտ մոտեցում են ցուցաբերել, այլ հարց է, որ ընդդիմությունը չի կարողացել այդ ձայները պահել։ Սա՝ առաջինը։ Երկրորդը՝ ամբողջ քարոզարշավի ժամանակ իշխանությունը փորձում էր ստեղծել թշնամիների կերպարներ, թշնամիներից մեկը Ռուսաստանն էր, որի հետ փորձում էին կապել ընդդիմության առաջատար երեք ուժերին, բայց ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների մեծամասնությունը քվեարկեց այն ուժերի օգտին, որոնց իշխանությունը կապում է Ռուսաստանի հետ։ Դա իր հերթին նշանակում է, որ հասարակության մեջ կա շատ մեծ պահանջարկ Ռուսաստանի հետ առողջ հարաբերություններ ունենալու։ Երրորդը և ամենակարևորն այս ընտրությունների արդյունքում հետևյալն է՝ Նիկոլ Փաշինյանը չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունն իր նախընտրական ծրագրում ամրագրված կետերը կյանքի կոչելու համար՝ փոխել Կաթողիկոս, ստորագրել Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր» օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների համատեքստում, դելիմիտացիա այնպես իրականացնել, որ հանձնվի Տիգրանաշենը։ Նա չունի քաղաքացիների մեծամասնության աջակցությունը։ Դա այս ընտրությունների թիվ մեկ հետևությունն է։ Նույնիսկ կեղծված թվերով կարող ենք արձանագրել, որ դա է իրողությունը։ Ինչպե՞ս դրա հետ կվարվի ընդդիմությունը, թող իրենք մեկնաբանեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը։

Նիկոլ Փաշինյանի վստահության աղբյուրը եվրոպացի գործընկերնե՞րն են, որոնք իրար հերթ չտալով շնորհավորում են նրան վերընտրվելու կապակցությամբ (այս հարցում առաջամարտիկը Վրաստանն էր), թե՞ Փաշինյանին վստահություն են փոխանցում ներքին օղակները, որոնք նրա հսկողության ներքո են։ «Նախ՝ Վրաստանի մասով։ Նիկոլ Փաշինյանը վրացիների վրա «ծախել» է այն, ինչը ժամանակին ծախում էր իրանցիների վրա, այսինքն՝ ունեմ ինչ-որ կապեր, ազդեցություն ԱՄՆ-ում, ԵՄ-ում, կնպաստեմ, որ ձեր խնդիրները լուծվեն, որ ունենաք առողջ երկխոսություն։ Անդրադառնանք նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որով նա ասաց՝ հաղթել են ընտրություններում և միանձնյա կառավարություն են ձևավորելու։ Նա ոչ թե վստահ է եղել, որ հաղթում է, այլ ունենալով ընտրությունների իրական պատկերը՝ որոշեց տասը տոկոս ձայների հրապարակման ժամանակ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը և ընդդիմությանը, հասարակությանը, միջազգային հանրությանը դնել փաստի առաջ, թե իբր հաղթել է։ Կարծում եմ՝ տարիներ անց դա կորակվի որպես սահմանադրական կարգի տապալում։ Հատկապես լիբերալ արժեքներով դաստիարակված մեր երիտասարդ սերնդի մոտ, երբ տալիս ես Վլադիմիր Լենինի անունը, լավագույն դեպքում դեմքը ծռմռում են։ Վատագույն դեպքում սկսում են դատողություններ անել, որոնցից ընդհանրապես ոչինչ չեն հասկանում, ինչ-որ շաբլոններով են դատում։ Ինչո՞ւ Լենինին հիշեցի։ Նա մի ձևակերպում ուներ՝ «революционный момент»։ Նիկոլ Փաշինյանն այդ պահը զգացել էր, շատ լավ հասկացել էր, որ դա գիշերը ժամը մեկից չորսն ընկած հատվածն է։ Ժամը երկուսին հայտարարեց, որ հաղթում է։ Մի քանի արձանագրում անենք։ Չունեմ հարցի պատասխանը, թե ինչու ընդդիմությունը զուգահեռ հաշվարկ չարեց, ինչու ընդդիմությունը հասարակությանը չներկայացրեց առաջին հերթին տվյալներն այն ընտրատեղամասերից, որտեղ իրենք հարյուր տոկոսով վստահ էին, որ հաղթելու են, որովհետև կան սոցիոլոգիական բազմաթիվ հարցումներ։ Իրենք այդ տվյալները չհրապարակեցին, զուգահեռ հարցումը չարեցին, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ժամը երկուսին ասուլիս է տալու, ինչո՞ւ ժամը մեկին չհայտարարեցին՝ հաղթել ենք, եկեք գնանք Ազատության հրապարակ, նշենք հաղթանակը։ Ոչ ոք չի ասում՝ կրկնեին Մարտի 1-ի իրողությունը, բայց փոխեին քաղաքական իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանը դա արեց, իրենք չարեցին։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը պայմանավորված էր ոչ թե իր վստահությամբ, այլ իր անվստահությամբ։ Նա վա-բանկ գնաց և այս պահի դրությամբ կարողանում է դրան տեր կանգնել։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները»,-նշում է քաղաքագետը։

Հասարակության ներսում կան մի շարք հարցեր՝ մանդատները վերցնելո՞ւ են, թե՞ ոչ, ի՞նչ են անելու և այլն։ Զուգահեռ մի շարք ապրանքների մասով գնաճ է սպասվում, ռուսական կողմը շարունակում է կիրառել նոր պատժամիջոցներ։ Այս ամենի հանրագումարում քաղաքացիները կարո՞ղ են դուրս գալ փողոց։ «Քաղաքացիների հիասթափությունը շատ նորմալ է։ Ինչ իրենցից պահանջվում էր, արել են, գնացել են ընտրատեղամաս, քվեարկել են նրանց օգտին, ովքեր շանս ունեին հաղթելու։ Քաղաքական ուժերը, դրանց առաջնորդներն են, որ տապալվել են քաղաքացիների ձայները պահելու հարցով։ Մանդատների հետ կապված։ Դրանք վայր դնելու մասին ամենաշատը քարոզում են նրանք, ովքեր, բացի ՔՊ-ից, այս պահի դրությամբ արդեն Ազգային ժողովում խմբակցություն չունեն, իրենք նույնիսկ չեն մասնակցել ընտրություններին։ Իրենք են ամենաշատը մանդատները վայր դնելու մասին քարոզ անում։ Նախ՝ սպասենք զարգացումներն ինչպիսի ընթացք կստանան։ Բայց ենթադրենք՝ Նիկոլ Փաշինյանի հրամցրած թվերով ձևավորվում է նոր խորհրդարան։ Այն, որ մարդը հիասթափված է, նորմալ է, բայց երբ այդ ուժերը կոչ են անում հրաժարվել մանդատներից, էմոցիոնալ կեղտոտ հարձակում են գործում քաղաքացիների վրա։ Մանդատը գործիք է՝ ոչ ավել, ոչ պակաս, բայց գործիք է ոչ թե քո անձնական խնդիրները լուծելու, նյութական բարիքների հավել յալ մուտք ունենալու, այլ քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Եթե քաղաքական ուժերն ունեն կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկարաժամկետ ծրագրեր, դրանց շրջանակներում մանդատը կարող է լինել գործիք, որով կարող են փոխել քաղաքական իրողություն։ Կարող ենք արձանագրել մեկ բան, որն այս ընտրությունները շատ հստակ ցույց տվեցին։ Հայաստանում քաղաքական փոփոխությունների պարագայում երկրորդ հարցը, որը մեկ տարվա ընթացքում պետք է լուծվի, այս անճոռնի Սահմանադրությունը քաղաքական աղբանոց ուղարկելու հարցն է։ Ունենք Սահմանադրություն, որով կարող ես ստանալ 40 կամ 48 տոկոս, բայց ունենալ մանդատների 60 տոկոսը։ Այս տեքստն իր հեղինակների, այս իշխանությունների հետ մեկտեղ պետք է գնան պատմության արխիվը, որովհետև երևի Ալիևը մեզ այդքան մեծ վնաս չի տվել, որքան այս Սահմանադրությունը»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում