Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հանրահայտ է, որ նախընտրական շրջանը տրամադրությունների սրվելու, քաղաքական լարվածության, հույզերի ու դրանց դրսևորումների ժամանակահատված է: Դրան հաջորդում է պայմանական կուլմինացիան՝ քվեարկությունը, ձայների հաշվարկը՝ ներառյալ: Հետո հռչակվում են քվեարկության արդյունքները:

Այնուհետև, «ժանրի կանոններով», դասական պատկերն այն է, որ հաղթող (կամ այդպիսին համարվող) ուժը կամ թեկնածուն ընդունում են շնորհավորանքներ, ցանկալի է, որ առաջին հերթին՝ մրցակիցներից, ապա՝ օտար տերություններից: Բայց հիմնականն այն է, որ հաղթող ուժը կամ թեկնածուն, առաջինը, ինչ անում են ընտրական պրոցեսի ավարտից, քվեների բաշխվածության կամ տոկոսների մասին հայտարարվելուց անմիջապես հետո, նախընտրական լարվածության, կրքերի թոթափումն է: Էլի՝ «ժանրի դասական կանոններով», հաղթող ուժը կամ թեկնածուն նախ՝ հանդես են գալիս ընդհանուր շնորհակալությամբ, հանդարտության և համերաշխության կոչերով, ընդգծում են, բնականաբար, ոչ միայն իրենց ընտրած, այլև չընտրած հայրենակիցների հետ երկրի կառավարումն ստանձնելու պատասխանատվությունը, անցնում են գործի:

Բայց Հայաստանը բոլոր առումներով է առանձնահատուկ: Բոլոր առումներով մեր երկրում առկա իրավիճակը «բանի կնմանի, որ ոչ մի բանի չի նմաներ»:

Նախ՝ իշխող համարվող ուժը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարեց, երբ դեռ տեղամասերի 20-25 տոկոսի արդյունքներն էին միայն ամփոփվել: Պարզ ասած՝ ինքնահռչակվեց հաղթող:

Բայց սա միակ անոմալիան չէ:

Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Նա էլ ավելի կտրուկ շարունակում է իր նախընտրական՝ շրիշակից էլ ցածր հռետորաբանությունը, եթե մերկապարանոց մեղադրանքներ ու պիտակավորումներ, վիրավորական արտահայտություններ հնչեցնելը կարող է հռետորաբանություն համարվել:

Նիկոլ Փաշինյանը շարունակում է հայտարարել մրցակից ընդդիմադիր ուժերի լիդերներին կալանավորելու, բռնելու, ռեպրեսիաներ իրականացնելու մասին:

Ի լրումն, նախքան ընտրությունները հանկարծակի «բարիացած» քպական կառավարությունը ակցիզային հարկի բարձրացման որոշում է ընդունում, որից ուղիղ գծող բխում է ծխախոտի, ալկոհոլային խմիչքների և, որ ամենից վատն է, վառելիքի շոշափելի թանկացումներ: Թեպետ սա մի փոքր այլ թեմա է, բայց յուղի լրացուցիչ կաթիլ է՝ բորբոքվող հետընտրական կրքերի վրա:

Նիկոլ Փաշինյանը բռնում ու նախօրեի ասուլիսում վիրավորում է մի քանի հարյուր հազար ՀՀ քաղաքացիների, որոնք քվեարկել են ընդդիմադիր ուժերի օգտին (դրան առանձին կանդրադառնանք):

Հա, Փաշինյանն ու ՔՊ-ն Արևմուտքից՝ ԵՄից, ԱՄՆ-ից, նաև իրենց սիրելի Թուրքիայից շնորհավորանքներ, իհարկե, ստացել են: Առայժմ միայն Ռուսաստանն ու Չինաստանն են, կարծես, որ Փաշինյանին ու ՔՊ-ին չեն շնորհավորել՝ հունիսի 7-ին հազիվ 49 տոկոս ձայն ստանալու կապակցությամբ: Բայց բնութագրական հանգամանքն այն է, որ ընդդիմադիր հիմնական ուժերը՝ «Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինքները, ԲՀԿ-ն, «Միասնության թևերը», ոչ միայն չեն շնորհավորել, այլև վիճարկում են ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքները, տեղի ունեցած ընտրությունները բնորոշում են անազատ ու անարդար, ոչ լեգիտիմ, ոստիկանական ու ռեպրեսիվ մարմինների կողմից տոտալ բռնաճնշումներով ուղեկցված:

Քաղաքական առումով այս ամենը հասկանալի է: Բայց:

Տարօրինակն ու անհասկանալին այն է, որ հետընտրական իրավիճակն ու մթնոլորտը լարում, իր հայտարարություններով իրավիճակը սրում է առաջին հերթին հենց Նիկոլ Փաշինյանն ու իր քպական կարկառունները: Բնական ու տրամաբանական հարց է ծագում՝ ինչո՞ւ: Իսկապես, ինչո՞ւ պիտի որևէ իշխանություն, եթե իրականում իրենց հաղթող է համարում, իրեն այդպես ագրեսիվ պահի, գրգռի կամ բորբոքի հանրային տրամադրությունները, մրցակից ուժերին, վիրավորի ընտրողներին և այսպես շարունակ:

Դա կարող է ունենալ միանգամից մի քանի հնարավոր պատճառ, որոնք ոչ թե չեզոքացնում են միմյանց, այլ լրացնում:

Նախ՝ չմոռանանք, թե ում հետ գործ ունենք. Նիկոլ Փաշինյանը մշտապես հանդես է եկել նման «հռետորաբանությամբ», առավել հայտնի է իր դեստրուկտիվ, բորբոքիչ, հանրային ու քաղաքական մթնոլորտը խառնող հայտարարություններով ու գործելակերպով: Այսինքն՝ դա նրա ամպլուան է:

Երկրորդ. Նիկոլ Փաշինյանը բոլորից լավ գիտե, թե իրականում որքան ձայն է նա ստացել, ինքը բոլորից լավ գիտե, որ ինքն ու ՔՊ-ն պարզապես չեն կարող հաղթած համարվել: Իսկ եթե վարչական ռեսուրսը 49 տոկոսից հանես, տակն ընդհանրապես բան չի մնա:

Երրորդ. Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ 49 տոկոսանոց կառավարությունը, խորհրդարանական մեծամասնությունը խախուտ են ու ամենևին այն չեն, այն ռեսուրսը չեն, որի պայմաններում կկարողանա անխոչընդոտ գլուխ բերել արտաքին ուժերի առաջ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ Հայաստանի Անկախության հռչակագրի ոչնչացումը, Սահմանադրության վերաձևումը և այլն:

Ու շատ հնարավոր է, որ դրանից նա էլ ավելի է բորբոքվել: Թեպետ կարող է մեկ այլ վարկած էլ լինել. Փաշինյանը միտումնավոր լարում է մթնոլորտը, որպեսզի ստանա մի այնպիսի իրավիճակ, որի պայմաններում արդեն անարգել դիմի լայնածավալ ռեպրեսիաների, զանգվածային ձերբակալությունների ու բռնաճնշումների, հազարավոր մարդկանց «համակենտրոնացման ճամբարներ» տանի (չկասկածեք, Եվրամիությունը միայն կցնծա և կողջունի): Դե, վերջին օրերին ավելի կատաղի թափ ստացած բռնաճնշումներն ու սպառնալիքները դրա մասին են, այդ թվում՝ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի ձերբակալությունը՝ մեղմ ասած՝ զավեշտալի մեղադրանքով: Փաստացի, շարունակվում է ազատ կարծիքի հանդեպ տոտալ բռնությունը, և ֆեյսբուքյան գրառման համար մարդկանց որոշում են «նստեցնել»:

Մի խոսքով, իշխանությունը հայտարարում է, թե հաղթել է, բայց իրեն պահում է հազիվ 1 կամ 2 տոկոս քվե ստացածի նման...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիքԲուրաստան բնակավայրում 24-ամյա վարորդը «Opel Combo»-ով վրաերթի է ենթարկել 75-ամյա հետիոտնինԷրդողանը Մակրոնին հրավիրել է ԹուրքիաՄեծամորում բացառիկ գտածոներ են հայտնաբերվելՌուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասինՍա է հայկական մրցավարության իրական դեմքը. Նոայի արձագանքը՝ Հենրիկ Նալբանդյանի գործողություններինԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԹրամփը խոստացել է պաշտոնապես արգելել «արհեստական բանականություն» եզրույթի օգտագործումըՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՎիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ