Պայթեցվել է Իրաքից Թուրքիա ձգվող նավթախողովակաշարը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրաքի տարածքում պայթեցվել է այդ երկրից Թուրքիա նավթ փոխադրող Քիրկուկ-Յումուրթալըք խողովակաշարը:
Այս մասին, հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը` նշելով, որ պայթյունից հետո խողովակաշարով նավթի փոխադրումը դադարեցվել է:
Թուրքական գործակալության վարկածով` խողովակաշրը պայթեցրել են Քրդստանի աշխատավորական կոսւկացության (PKK) զինյալները:
Քիրկուկ-Յումուրթալըք նավթային խողովակաշարը վերջին անգամ պայթեցվել էր նաեւ 2015 թվականի հուլիսին:
Նավթատար խողովակաշրի 986 կմ երկարությամբ առաջին ճյուղը կառուցվել է 1977 թվականին, 890 կմ երկարությամբ երկրորդ ճյուղը` 1987 թվականին: Շահագործման հանձնվելուց հետո Քիրկուկ-Յումուրթալըք նավթամուղ խողովակաշարը տասնյակ անգամներ պայթեցվել է:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



