Պաշտոնական տեղեկագրերը հայտվել են Ազգային Ժողովի զուգարանում(լուսանկարներ)
ՔԱՂԱՔԱԿԱՆPast.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են Ազգային Ժողովի նոր մասնաշենքի 2-րդ հարկի զուգարանում գտնվող սեղանիկի վրա՝ լվացարանի կողքին, դրված ՀՀ պաշտոնական տեղեկագրեր, 2015-ի և 2016-ի գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրեր և այլ զեկուցագրեր:
Նշենք, որ հենց 2-րդ հարկի հենց այս մասում են գտնվում ՀՀ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի և տեղակալի սենյակները և հանձնաժողովը սպասարկող փորձագետների սենյակը:
Հատկանշական է, որ երեկ հենց այդ հարկի դահլիճում տնտեսական հարցերի հանձնաժողովը ժամը 12:00-ին նիստ է գումարել, իսկ լուսանկարն արվել է 17:00-ի սահմաններում:
Իսկ թե ինչ էին անում ԱԺ զուգարանում տեղեկագրեր, կարելի է միայն ենթադրել:
Լուսանկարը՝ Լիլիթ Լալայանի



1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Զինվորը, ով սպանել էր տղամարդուն և բռնաբարել նրա կնոջը, ինքնասպան է եղել կալանավայրում



