Ծառուկյանը Ֆերգյուսոնին հաղթելուց հետո խոսել է առաջիկա մենամարտի մասին
ՍՊՈՐՏՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի տիտղոսի նախկին հավակնորդ Արման Ծառուկյանը, ըմբշամարտի կանոններով անցկացված գոտեմարտում Թոնի Ֆերգյուսոնին հաղթելուց հետո, խոսել է Քոլբի Քովինգթոնի դեմ սպասվող հանդիպման մասին: Այս մասին հայտնում է MMA Fighting-ը։
Մարտիկը նախ շնորհակալություն է հայտնել երկրպագուներին և մրցակցին, ապա վստահություն հայտնել, որ հաջորդ դիմակայությունն իր համար խնդիր չի լինի․
«Ինձ հիանալի եմ զգում։ Շնորհակալություն բոլորին, ովքեր եկել են։ Շնորհակալ եմ ձեր աջակցության համար։ Եվ առանձնահատուկ շնորհակալություն Թոնի Ֆերգյուսոնին։ Քովինգթոնի հետ ինձ համար ավելի հեշտ կլինի գոտեմարտել, քան Թոնիի դեմ։ Քոլբիի հետ հանդիպումն իմ կյանքի ամենահեշտ վաստակած գումարն է լինելու։ 10-0 հաշիվ՝ հենց առաջին ռաունդում»,- նշել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի և Ֆերգյուսոնի միջև գոտեմարտը կայացել է հունիսի 14-ի գիշերը՝ ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված RAF 10 մրցաշարի շրջանակում։ Հանդիպումն ավարտվել է հայ մարտիկի վստահ հաղթանակով՝ տեխնիկական գերազանցությամբ (10-0 հաշվով):
Հետևեք մեզ՝ այստեղ



