Երևան, 28.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ես կպատվեմ տատիս ու պապիս՝ նրանց հուշերը փոխանցելով դստերս. Քիմ Քարդաշյան

ՖՈՏՈ

Shabat.am-ը գրում է.

Քիմ Քարդաշյանն իր կյանքի մեծ մասը դնում է հանրային ցուցադրության՝ իր ընտանիքից մինչև զգեստապահարան ու հարսանիք, իսկ ի՞նչ կասեք նրա հայկական ժառանգության մասին՝ նման հարցադրում է անում Mic մեդիառեսուրսը։

Սակայն Keeping Up With the Kardashians ռեալիթի շոուի աստղը չի մոռանում իր ծագումը, նա բարձրաձայնել է իր հայկական արմատների մասին և հանդես եկել հաջակցություն հայոց պատմության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման։

Մեդիառեսուրսը վկայակոչում է ապրիլին Քարդաշյան Ուեսթի կողմից Time պարբերականի համար գրված ակնարկը, որում աստղն անդրադարձել է իր հայկական ամատներին և հանգուցյալ հորը՝ Ռոբերտ Քարդաշյանին, ով փաստաբան է եղել։ «Երբ մենք մեծացանք, այն ամենը, ինչ հայրս անում էր, մեր ժառանգության մասին խոսելն էր»,- նշել է Քարդաշյանը։ «Դա մեր կյանքի այնքան մեծ մասն էր. մենք ուտում էինք հայկական կերակուրներ, լսում էինք պատմություններ»։

Ակնարկում Քարդաշյան Ուեսթը քննարկել է իր ընտանիքի պատմությունը՝ ներառյալ նրա հեռավոր տատերի ու պապերի տեղաշարժը Միացյալ Նահանգներ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից կարճ ժամանակ առաջ, որի ընթացքում փլուզվող Օսմայնան կայսրությունում բնակվող 1.5 մլն հայեր սպանվեցին։ «Եթե նրանք չփախչեին, մենք այստեղ չէինք լինի»,- գրել է նա Time-ում։

Ապրիլին Քարդաշյան Ուեսթը իր քրոջ՝ Քլոեի, ամուսնու՝ Քանյե Ուեսթի և դստեր՝ Նորթի հետ ուղևորվեց Հայաստան՝ նշելու Ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Այցի ընթացքում նրանք հանդիպեցին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

Քարդաշյանը կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ասելով. «Ժամանակն է, որպեսզի Թուրքիան ճանաչի այն… Չճանաչելը անհարգալից դրսևորում է»։ Նա նաև նախագահ Բարաք Օբամային կոչ արեց հատուկ օգտագործել «Ցեղասպանություն» բառը՝ բնութագրելու համար զանգվածային սպանությունները, ինչը նա դեռևս չի արել։

«Քարդաշյանների ընտանիքի ուղևորությունը Հայաստան օգնեց գլոբալ ուշադրություն կենտրոնացնել Հայաստանի և Հայոց ցեղասպանության վրա՝ տարածելով պատմական փաստեր և արդարության անհրաժեշտությունը»,- ապրիլին ABC News-ին տված հարցազրույցում ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցությունների հարցերով տնօրեն Էլիզաբեթ Չուլջյանը։ Նրա խոսքով՝ Քարդաշյաններն օգնեցին հզոր հարված հասցնել Ցեղասպանության ժխտման Թուրքիայի արշավին։

Քարդաշյան Ուեսթը կդաստիարակի՞ իր երեխաներին այնպես, որպեսզի նրանք կիսեն հայկական ժառանգություն ունեցող իր ընտանիքի հպարտությունը։ Ակնհայտորեն նա ծրագրում է այդպես վարվել։

«Ես կիսով չափ հայ եմ, սակայն ես մեծացել եմ հայկական ինքնության այնքան ուժեղ զգացումով, և ես նույնը ցանկանում եմ դստերս»,- գրել է Քարդաշյանը։ «Իմ տատն ու պապն այնքան խիզախ են եղել՝ տեղափոխելու իրենց ողջ ընտանիքը։ Ես կպատվեմ նրանց՝ փոխանցելով նրանց հուշերը դստերս»:

Is Kim Kardashian West Armenian? What the Reality Star Has Said About Her Heritage

Շարունակությունը՝ այստեղ

Նպաստառուների և թոշակառուների տվյալների հավաքման ու օգտագործման նոր կարգ է սահմանվում Եվրոպացի քաղաքական գործիչները ևս մտահոգված են քաղաքական դրդապատճառներ ունեցող քրեական գործերով. «Փաստ»Մահացել է Գալուստ ԹումասյանըԱրտառոց դեպք Երևանի կրթահամալիրներից մեկում. 11-ամյա աշակերտը «քթոսկրերի կոտրվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր «Շամոյի տեղը ոչ ոք չի լրացնի, իր տեղը միշտ բաց է մնալու». Շամո Ավանեսյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Ագրարային նահանջի ահազանգը. «Փաստ»«Այս ամենի նպատակն է մեզ ենթարկել ինքնության կապիտուլյացիայի». «Փաստ»Շուրջ 23 ժամ ջուր չի լինիԻ՞նչ է կատարվում «Վայլդբերրիզի» հետ, ինչո՞ւ են ուշանում պատվերները. «Փաստ»«Որոգայթ փառացը», սահմանադրական խոտանն ու «խաղաղության» թակարդը. «Փաստ»Մոսկովյան հանդիպման առանցքային պայմանները. ի՞նչ է դրվելու Պուտին–Փաշինյան բանակցությունների սեղանին. «Փաստ»Հաշվետվության և իրականության միջև անդունդը. ինչպե՞ս է ապրում արցախցին Հայաստանում. «Փաստ»Սահմանադրությունը՝ քաղաքական սակարկության առարկա՞. առաջարկի մերժման պատմական նշանակությունը. «Փաստ» «Միջուկային եռյակը Ռուսաստանի անվտանգության հուսալի երաշխիքն է»Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունըԵրիտասարդների գաղափարները՝ տնտեսության նոր օրակարգումԱրարատի պարեկները մեքենայում հայտնաբերել են 115 փաթեթ թմրանյութՊեսկով․ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց էր համաձայնեցվել Երթևեկության փոփոխություն՝ Սարալանջի փողոցում Հայ ժողովուրդը դիմադրում է Փաշինյանին, դրա համար էլ փորձում է փոխել Սահմանադրությունը. Ավետիք ՉալաբյանՀՀ և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Դիլիջանում քննարկել են 2 երկրների միջև խաղաղության օրակարգը և փոխվստահությանն ուղված հնարավոր միջոցները Ամեն մեկը թող գիտակցի, որ, եթե կողմ քվեարկեց այս սահմանադրությանը, ուրեմն կատարել է Ալիևի պահանջը. Արթուր ԴանիելյանՀութիները նախազգուշացում են արել Մեծ Բրիտանիային՝ Սաուդյան Արաբիայի նոր հարվածների ֆոնին Ինչ է սպասվում ոսկու շուկայումՄայակովսկի բնակավայրում բնակիչների հետ հանդիպմանը ամփոփել ենք 2022-2026թթ. լայնածավալ բարեկարգումները. Էդուարդ Բաբայան (տեսանյութ) Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր Էդուարդ Բաբայանը հարցազրույց է տվել Quality Mark ամսագրին (Լուսանկարներ) Ստացե՜ք 2% քեշբեք՝ վճարելով Amio Arca քարտով Էստոնիայի նախագահը կոչ է արել Ռուսաստանի հետ սահմանը մասամբ բաց պահել Թրամփը բացահայտել է` ինչ էր ուզում Պուտինից փակ դռների հետևում