Երևան, 05.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հորոսկոպ, որի միջոցով կարող եք գուշակել ձեր ապագան 97 տոկոս ճշտությամբ

ԼԱՅՖ

168.am–ը գրում է.

Տիբեթյան հորոսկոպն աստղագուշակության և գուշակության հրաշալի միքս է: Այս հորոսկոպը ձեզ կպատմի, թե ում հետ պետք է շփվեք, ովքեր են ձեր լավագույն ընկերները, և ինչպիսին կլինի ձեր ապագա կյանքը:

Վառ օդային օձ
Ծննդյան տարեթվերը՝ 1940, 1952, 1964, 1976, 1988, 2000

Այս տարեթվերին ծնված մարդիկ շատ հակասական են ու անկայուն: Նրանք մի վայրկյանում բարի հրեշտակից կարող են դառնալ չարագործ: Նրանք ապրում են ոչ թե իրական կյանքով, այլ անվերջ երազային աշխարհում են: Նման մարդիկ գրեթե չեն հանդիպում դժվարությունների, քանի որ ուղղակի թեթև են նայում կյանքին: Նման մարդկանց խնդիրները լուծում են ուրիշ մարդիկ: Այս տարիներին ծնված մարդիկ շատ զգայուն են և կարող են վիրավորվել անգամ մանրուքներից:

Այս  նշանի հաջողակ թվերն են՝ 3,15,27: Իսկ ամենահաջող ամիսը փետրվարն է:

Կոբրա
Ծննդյան տարեթվերը՝ 1941, 1953, 1965, 1977, 1989, 2001

Այս նշանի տակ ծնված մարդիկ ի ծնե հռետորներ են, փիլիսոփաներ և մանկավարժներ: Նրանք բոլորին կարող են դնել ճիշտ ուղու վրա: Այս մարդիկ շատ են սիրում տալ իմաստուն խորհուրդներ: Նրանք հոգատար են և մի փոքր շռայլ, միշտ փորձում են օգնել շրջապատին և այդ պատճառով հաճախ մոռանում են իրենք իրենց մասին:  Հաջողակ են սիրային հարաբերություններում:

Այս տարիներին ծնվածների հաջողակ թվերն են ՝ 1,13,25, իսկ հաջողակ ամիսը՝ հունիսը:

Կրակի պահապան
Ծննդյան թվերը՝ 1942, 1954, 1966, 1978, 1990, 2002

Կրակի պահապաններն  օջախի պահապաններ են, նրանք բերում են լույս և ուրախություն: Ըստ տիբեթյան հորոսկոպի՝ այս նշանի մարդկանց մոտ շատ զարգացած է ինտուիցիան: Այն  թույլ է տալիս գիտակցության ձայնը համաձայնեցնել սրտի կանչի հետ: Նրանց ջերմ են ընդունում ընկերական շրջապատում,  սակայն նրանք  հաճախ են իրենց միայնակ զգում: Այս տիպի մարդիկ  պարկեշտ են և ազնիվ: Մի փոքր մեծամիտ են և փակ: Նրանց չէր խանգարի լինել ավելի բաց և ներողամիտ:

Հաջողակ թվերն են ՝ 4, 16, 28, իսկ հաջողակ ամիսը՝ հունվարը:

Մաքուր ջրի աղբյուր
Ծննդյան թվերը՝ 1943, 1955, 1967, 1979, 1991, 2003

Մաքուր ջրի աղբյուրն  առատաձեռնության, բարության և դրական էներգիայի աղբյուր է: Այս նշանի տակ ծնված  մարդկանց համար անծանոթ  են  դաժանությունը, անարդարությունը և փոքրոգությունը: Նրանք բերում են լավ լուրեր և դրական էներգիա, գնահատում են ընկերական հարաբերությունները, իսկ դավաճանությունն անթույլատրելի են համարում: Մաքուր ջրի աղբյուրին կարելի է միայն խորհուրդ տալ  լսել սեփական ինտուիցիային, որը  կօգնի կյանքի ճանապարհ ընտրելիս:

Հաջողակ թվերն  են՝ 5, 17, 29:

Հաջողակ ամիսը՝ հունվար:

Նեֆրիտյան սյուն
Ծննդյան թվերը՝ 1944, 1956, 1968, 1980, 1992, 2004

Այս տարիներին ծնված մարդիկ չեն սիրում ամբոխը և մասսայական միջոցառումները:  Տանել չեն կարողանում հարկադրանքը և, երբ ներխուժում են իրենց անձնական տարածք: Գերադասում են լռությունը և մենությունը: Կյանքում ակտիվ են, ունեն փայլուն միտք, անընդհատ որոնում են ճշմարտությունը, սրա պատճառով էլ  հաճախակի հոգնեցնում են շրջապատին: Հասարակության մեջ նրանք սառը և իշխող ազնվականի տպավորություն են թողնում: Տիբեթյան հորոսկոպն այս նշանի տակ ծնված մարդկանց խորհուրդ է տալիս ավելի շատ ուշադրություն դարձնել նաև ուրիշներին:

Այս նշանի տակ ծնված մարդկանց համար հաջողակ թվերն են՝ 6, 18, 30, իսկ հաջողակ շրջանը նոյեմբերը:

Երկաթյա կոչնազանգ
Ծննդյան թվերը՝ 1945, 1957, 1969, 1981, 1993, 2005

Այս տարիներին ծնված մարդիկ ասես ասպետներ լինեն՝ հավատարիմ են,  պատվարժան և առատաձեռն։ Նրանք շատ ինքնաքննադատ են և զգայուն։ Այս մարդիկ անխուսափելի են համարում  կյանքի յուրաքանչյուր շրջադարձ: Այս նշանի տակ ծնված մարդիկ խուսափում են իրենց վատ որակները ցույց տալուց,  իրենց սահմանափակում են, որպեսզի չգայթակղվեն։ Գերադասում են ապրել հանուն ինչ-որ մեկի:

Հաջողակ թվերն են՝ 7, 19, 31, իսկ հաջողակ ամիսը՝ սեպտեմբերը:

Լճային կրիա
Ծննդյան թվերը՝ 1946, 1958, 1970, 1982, 1994, 2006

Այս նշանի տակ ծնված մարդիկ իրենք են կառավարում իրենց ճակատագիրը՝  ստեղծելով բարենպաստ պայմաններ մտածածն իրագործելու համար։ Լճային կրիաները շատ նուրբ և հավատարիմ են, նրանց խորթ են ինտրիգներն ու խորամանկությունները։ Չնայած այս ամենին՝ նրանք  չպետք է մոռանան, որ իրենց շրջապատող մարդիկ ոչ բոլորն են քնքուշ և ոչ խորամանկ։

Լճային կրիաների հաջողակ թվերն են՝ 8, 20, 30:

Իսկ գործունեություն ծավալելու լավագույն ժամանակաշրջանը՝ ապրիլը:

Կաշվե թևնոց
Ծննդյան թվերը՝ 1947, 1959, 1971, 1983, 1995, 2007

Այս թվերին ծնված մարդկանց գրավում է միստիկան, նրանց հետաքրքրում է յուրաքանչյուր գաղտնիք և հանելուկ։ Միայնակ մնալու վախի պատճառով այս  նշանի տակ ծնված մարդիկ անընդհատ առաջ են շարժվում կյանքում և փնտրում են նոր ընկերներ։ Աներես գրավչուհու կամ դոնժուանի դիմակը հաճախ իր տակ թաքցնում է ներքին բարդույթներ և անվստահություն։ Այս նշանի տակ ծնված մարդիկ տանել չեն կարողանում ագրեսիան և կոնֆլիկտները։ Չնայած իրենց ամբողջ անկախությանը, նրանք մնում են էմոցիոնալ ձևով կապված մտերիմների հետ։

Հաջողակ թվերն են՝ 9, 21, 23:

Գործունեության համար լավագույն ամիսը մարտն է:

Սև Ցուլ
Ծննդյան թվերը՝ 1948, 1960, 1972, 1984, 1996, 2008

Սև ցուլը գործում է շիտակ, երբեք չի քայլում զարտուղի  ճանապարհներով, գերադասում է միանգամից ամեն ինչ պարզել, որպեսզի խուսափի հետագա տհաճ իրավիճակներից։ Այս նշանի տակ ծնված մարդիկ  ուժեղ են և վստահ իրենց անխոցելիության մեջ, ինչով էլ գրավում են շրջապատին։ Տիբեթյան հորոսկոպը խորհուրդ է տալիս նրանց ուշադիր լինել թշնամիների նկատմամբ՝ չարժե երբեք թերագնահատել։ Երբեմն Սև ցլերը շատ վտանգավոր են։

Հաջողակ թվերն են ՝ 10, 22, 29:

Իսկ ամենից հաջող շրջանը՝ հուլիսը:

Նորալուսին
Ծննդյան թվերը՝ 1949, 1961, 1973, 1985, 1997, 2009

Նորալուսնի նշանի տակ ծնվում են երազկոտ, նուրբ և զգայուն մարդիկ, սակայն նրանք կարող են աշխատանքում լինել շատ ակտիվ, սիրո մեջ՝ կրքոտ։ Նորալուսինը չափազանց փոփոխական է, խանդոտ և անհաստատ. սա բազում հոգսեր է պատճառում։ Նորալուսնի նշանի տակ ծնված մարդկանց կարելի է խորհուրդ տալ ղեկավարել սեփական էմոցիաները և տրամադրության անկումները։ Այդ ժամանակ նրանց հետ շփվելը կլինի ավելի հաճելի և հեշտ։

Բոլոր հաջողակ թվերը կենտ են՝ 11, 23, 31:

Հաջողակ շրջանն օգոստոսն է:

Շոգ արև
Ծննդյան թվերը՝ 1950, 1962, 1974, 1986, 1998, 2010

Այս նշանի մարդիկ լի են էներգիայով և լավատեսությամբ։ Նրանք հավատարիմ ընկեր և օգնական են, նրանց կարելի է վստահել յուրաքանչյուր իրավիճակում։ Ամենից շատ այս մարդիկ վախենում են կորցնել ազատությունը։ Յուրաքանչյուր բարդ իրավիճակներ լուծում են ապշեցուցիչ արագությամբ և զարմանալի կերպով՝ ի շահ իրենց։ Տարեցտարի այս նշանի մարդիկ դառնում են ավելի հանգիստ, քիչ անխոհեմ և կենսուրախ։ Այս մարդկանց կարելի է միայն մեկ խորհուրդ տալ՝ եթե ուզում եք չկորցնել կյանքի համը՝ աշխատեք պահել Ձեր մեջ այդ չարաճճի կրակը։

Հաջողակ թվերն են՝ 12, 24, 26:

Ամենից հաջող շրջանը՝ հոկտեմբերը:

Վանական
Ծննդյան թվերը՝ 1951, 1963, 1975, 1987, 1999, 2011

Այս նշանի տակ ծնվածներն ամբողջական, կայացած մարդիկ են։ Հնարավոր չէ նրանց շեղել իրենց ընտրած ուղուց։ Այս ամենի հետ մեկտեղ՝ նրանք կենսուրախ և շփվող են, ունեն վառ երևակայություն, շատ են սիրում բանավիճել և վիճել։ Վանականները մարդկանց մեջ գնահատում են բարությունը, անմիջականությունը, շփման մեջ թեթևությունը։ Սիրային գործերում  այս մարդիկ հավատարիմ են, անմիջական և հաստատուն, ունակ չեն ստորության և դավաճանության։ Կոնֆլիկտներից խուսափելու համար վանականները պետք է հանդուրժող լինեն շրջապատի նկատմամբ, հաշվի առնեն, որ ոչ բոլորն են ունակ այդքան իմաստուն մոտենալ կյանքին։

Այս տարիներին ծնված մարդկանց համար հաջողակ են 11, 23, 28 թվերը, իսկ ամենալավ շրջանը՝ դեկտեմբերը:

Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ ԱԱ-2026. Ֆրանսիան հաղթանակ տարավ Պարագվայի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ ԵԱ Երեւանում․ Հայաստանի Մ16 հավաքականի հաղթական մեկնարկը Հրդեհ է բռնկվել Ստավրոպոլի ներկերի պահեստում «Համահայկական ճակատ» շարժման տեղեկատվական կենտրոնի հաղորդագրությունըՀնդկաստանը Պակիստանի ավելի քան 20 քաղաքացու ներառել է ահաբեկիչների ցուցակում Թրամփը պնդում է, որ Նեթանյահուն «գիտի, թե ով է բոսը» Սպերցյանն արդեն բուժզննում է անցնում իր նոր ակումբ տեղափոխվելու համար Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի Ֆրանսիայում Էբոլա տենդով առաջին հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Հուլիսի 6-ին և 7-ին լույս չի լինելու ԱՄՆ-ին և Իսրայելին «մոտալուտ հատուցում». Իրանի նոր հրամանատարի հայտարարությունը Գեղամա լեռների հրաշքը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Օդի ջերմաստիճանը կնվազի 7 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել առաջիկա օրերին ԱՄՆ-ի ջերմային ալիքները սպառնում են անկախության 250-րդ տարեդարձի իրադարձություններին և Աշխարհի առաջնությանը Դատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ռոբերտ ԱմստերդամՏաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարացրել ամեն ինչ․ տեսանյութ Արզամասի շրջանում ուժգին փոթորկի հետևանքով երեխա է զոհվել ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, թե ինչ պայմաններում կարող են նոր հարվածներ հասցվել Ուկրաինային Բասկետբոլի Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը փայլուն հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում Պեսկովի կոշտ ուղերձը Զելենսկուն․ «Մոսկվան է մայրաքաղաքը, ոչ թե Կոնստանտինովկան» Եղվարդում հեղեղ ու կարկուտ է Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք Մենք մեր ողջ կյանքում ծառայել ենք Հայաստանի Հանրապետությանը, ոչ թե ձեր նման` զբաղվել բամբասանքով․ Արսեն ՎարդանյանՍահմանադրական դատարանի այս որոշումը ոչ թե պայքարի ավարտն է, այլ նոր՝ ավելի համակարգված, ինստիտուցիոնալ և լայնածավալ քաղաքական դիմադրության փուլի սկիզբը․ «Ուժեղ Հայաստան»«Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը