Երևան, 18.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Մեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական. Հրայր Կամենդատյան

ԲԼՈԳ
Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր հայաստանյան քաղաքական դաշտը ողողված է մի շոուով, որն իրականում ոչ մի կապ չունի մեր պետության գոյության, մեր անվտանգության կամ մեր քաղաքացու իրական հոգսերի հետ։

Մենք տեսնում ենք, թե ինչպես են քաղաքական դեմքերն ու մեկնաբանները ժամերով, կրքոտ կերպով քննարկում ու վիճում մի թեմայի շուրջ՝ թե ով ում է դուրս թողնում Ազգային ժողովից, ով ում տեղն է զբաղեցնելու, կամ ով ում հետ ինչ է պայմանավորվել։ Կառավարող ուժն էլ առավոտից երեկո նույն երգն է երգում՝ թմբկահարելով «ունեզրկման», «բռնագանձման» ու «ներքին թշնամիների» թեմաները։

Բայց եկեք մեզ մի պարզ հարց տանք՝ Ի՞նչ է թաքնված այս ամենի հետևում։

Պատասխանը մեկն է. սա քաղաքական կուրություն և կազմակերպված ամնեզիա ներարկելու հստակ տեխնոլոգիա է։ Իշխանության ուզածը հենց դա է՝ որ մենք ուժասպառ լինենք այս տոկոսացավ իրարանցման մեջ, որ մարդիկ կուրանան ներքին թշնամանքից և մոռանա՛ն Արցախը։

Նրանք ուզում են, որ մենք մոռանանք, թե ինչպես Պրահայում, սեփական ձեռքով ստորագրվեց Արցախի ուրացման և հանձնման դատավճիռը։ Նրանք ուզում են, որ մենք մոռանանք մեր հազարավոր նահատակներին, մեր կորսված հայրենիքը և այն էկզիստենցիալ վտանգները, որոնք այսօր կախված են Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի՝ Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի ու Վայոց Ձորի գլխին։

Այն «երգը», որն այսօր հնչում է Ազգային ժողովի ամբիոններից, քպ սադրիչների շուրթերից նորից ու նորից ուրացումը կոծկելու մասին է։ Դա հանրային ուշադրությունը շեղելու պարզունակ, բայց վտանգավոր փորձ է։

Սիրելի՛ ժողովուրդ,

«Մենք չենք՛ մտնելու այս կեղծ, արհեստական օրակարգերի մեջ։ Մենք թույլ չենք տալու, որ պետության կորստի աղետը փոխարինվի կենցաղային-քաղաքական շոուներով։ Մեր հիշողությունը կարճ չէ, և մեր հայրենասիրությունը սակարկելի չէ։

Որպես հայաստանյան քաղաքական դաշտի ազդեցիկ և ինքնուրույն դերակատարի անդամ՝ իմ առաքելությունը իրական, ազգային օրակարգի վերականգնումն է։ Եվ այդ օրակարգը պետք է լինի ոչ թե անցյալի կռիվները տալը, այլ ապագայի հզոր Հայաստանը կառուցելը։

Մեր պատասխանը այս քաղաքական ամնեզիային լինելու է հստակ և գործնական.
1. Մենք պահելու ենք արդարության և պատասխանատվության հարցը։Ոչ մի ուրացում, ոչ մի դավաճանություն չի մոռացվելու, և դրանք ստանալու են իրենց իրավաքաղաքական գնահատականը։

2. Մենք տնտեսական ակտիվությունն ու հզորացումը տեղափոխելու ենք մարզեր։ Մեր պատասխանը սահմանների թուլացմանը լինելու է Գյումրիի, Իջևանի, Կապանի ու Վարդենիսի տնտեսական վերածնունդը, ռազմարդյունաբերության հիմնումը և երիտասարդությանը մարզեր վերադարձնելը։

3. Մենք վերջ ենք դնելու հանրության պառակտմանը։ Իշխանությունը սնվում է «սևերի ու սպիտակների» թշնամանքով։ Մենք բերում ենք համախմբում՝ ազգային արժանապատվության և սոցիալական արդարության շուրջ։

Մեզ չի՛ հաջողվի շեղել։ Մենք գիտենք մեր նպատակը, մենք ունենք պրոֆեսիոնալ ուժ և անկոտրում կամք։

Կեցցե՛ հայ ժողովուրդը, և փա՛ռք մեր միասնական, հզոր ու անպարտելի Հայրենիքին։
Հայրենադավ խունտան հեռանալու է։
 
«Tara Gas» գազատար նավի վրա հարձակում է եղել, անձնակազմից մեկն անհետ կորել է (տեսանյութ) Ռումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներ Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ) Որքան կէժանանա ոսկին 2027 թվականինԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան Վադեֆուլ Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ Նոր փաստեր վկաներիցԵրկրորդ շարքում կայանելու, տրանսպորտային միջոցի տարհանման, մինչև 12 տարեկան երեխայի տեղափոխման կանոնները խախտելու համար կբարձրացվի տուգանքի չափը Չինաստանը և ՌԴ-ն կնպաստեն բազմաբևեռ աշխարհի ձևավորմանը. Սի Ծինփին Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա ԿոստանյանԶՊՄԿ-ն հայտարարում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի տեղափոխման ծառայությունների մրցույթ Արտերկրում ՀՀ դեսպանատներում անձնագրերի տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է՝ հասանելի կդառնա 2-4 ամսվա ընթացքում Բոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. Հովհաննիսյան Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակով 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 19-ինԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո Ինչո՞ւ է 2027 թվականը կարևոր լինելու. պատմական պահեր, որոնք տեղի կունենան հենց այս տարիՁայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք Չալաբյան Ուկրաինական անօդաչուները հարվածել են Կրասնոդարի երկրամասի երկու նավթավերամշակման գործարանների Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Հայաստանի ճանապարհների իրավիճակը․ Քարի լիճ տանող ճանապարհը փակ է Ձմեռը կարող է անակնկալներ մատուցել․ որքան սառնամանիք է սպասվում ՀայաստանումԵրևանից մեկնած ինքնաթիռի վայրէջքը Քիշնևում ուշացել է ԱԹՍ-ների պատճառով Դուք հասկանու՞մ եք, որ անարդարությունը, որը այսօր կրծքով պաշտպանում եք, մի օր կարող է ձեզ հարվածել․ Մարիաննա ՂահրամանյանԻրանը hարվածել է Քուվեյթում ամերիկյան ավիաբազային Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Պուտինը և Սի Ծինփինը սկսել են ռուս-չինական բանակցությունները Ուիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Կիևի անվտանգության երաշխիքներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀամախմբվում ենք ըստ օրակարգի, ճիշտ չի, որ բոլորը նույն կերպ մտածեն, երբեմն դժվար է լինում. ԳրիգորյանՎճռական գործողություններ լինելու են. Լևոն ԱզիզյանՉկա’ մի դեպք, երբ սահմանադրություն չփոխելու համար մի երկիր հարձակվում է մյուս երկրի վրա․ ԳրիգորյանԱյս իշխանության հեռացումից հետո Սահմանադրության փոփոխության հարց պետք է դրվի. Աննա Գրիգորյան44-օրյա պատերազմը ես հաճախ եմ բնորոշել որպես «տարօրինակ». Արմեն ԱշոտյանՆիկոլ Փաշինյանը զբաղված է Հայաստանի ազգային պետության կազմաքանդմամբ․ Լևոն ԱզիզյանԱյս իրավիճակում չի քննարկվում այլ պատասխան քան ոչը․ Արամ Վարդևանյան Հայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՄոսկվա-Երևան տոմսերը կտրուկ թանկացել են․ ի՞նչ արժեն այս պահինՄելիքբեկյանը կողմ է, որ ՖԻՖԱ-ն գլխավորի Դիալլոն․ «Լավ ճանաչում եմ, ունի անհրաժեշտ որակները»ՔՊ-ն մահաբեր իշխանություն է․ Արսեն Գևորգյանն այս իշխանության զոհն է․ մենք շարունակելու ենք պայքարել, մինչև նրա նկատմամբ արդարությունը վերականգնվի. Ուժեղ ՀայաստանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրՄենուա Սողոմոնյանի յուրահատուկ շնորհավորանքը Խաչիկ ԳալստյանինՆոյեմբերի 18-ին, 19-ին և 20-ին ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուՄինչև 2026 թ.-ի դեկտեմբերի 31-ը. 3 ժամկետ, որոնք բաց թողնելու դեպքում կարող եք գումար կամ իրավունք կորցնելԻնչպե՞ս է իշխանությունը համարձակվում հրաժարվել Հայաստանի ծննդյան վկայականից՝ երկիրը թողնելով Ադրբեջանի տարածքային հավակնությունների առաջ անպաշտպանԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ Նախկինում ընդդիմադիր Փաշինյանն այսօր կամաչեր վարչապետ Փաշինյանից. Մարիաննա ՂահրամանյանԴուք կտրված եք ժողովրդից․ հունիսի 7-ին ժողովուրդն իր խոսքը հստակ ասել է․ մենք թույլ չենք տա ալիևյան սահմանադրության ընդունումը․ Շիրազ Մանուկյան