Սևանում անչափահասների մասնակցությամբ uպանություն․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սևան քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով ՀՀ քննչական կոմիտեին։
Քրեական վարույթի շրջանակում իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2026 թվականի փետրվարի 21-ին Սևանում գտնվող խանութ-սրահներից մեկի հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում անչափահասներ Ա.Մ.-ն և Ն.Մ.-ն, Ա.Խ.-ին կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով, ոտքերով և դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով վերջինս մահացել է։
Նախաքննությամբ նաև պարզվել է, որ Ա.Մ.-ն ձեռք է բերել և ապօրինի կերպով կրել է հարվածող-ջարդող սառը զենք հանդիսացող կռփազենք, որը հայտնաբերվել է նրա անձնական խուզարկության ընթացքում։
Հսկող դատախազի որոշմամբ Ն.Մ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության հոդվածով, իսկ Ա.Մ.-ի նկատմամբ՝ սպանության և սառը զենք ապօրինի կրելու հոդվածներով։
Երկու անչափահասների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Հետևեք մեզ՝ այստեղ



