Թրամփը հաստատել է Վենսի մասնակցությունը հունիսի 19-ին Իրանի հետ պայմանավորվածությունների ստորագրմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հունիսի 19-ին Եվրոպայում կստորագրի Իրանի հետ պայմանավորվածությունները, ինչպես նաև չի բացառել արարողությանը իր անձամբ ներկա լինելու հնարավորությունը։
Ըստ Թրամփի՝ ի սկզբանե նախատեսվում էր, որ փաստաթուղթը կստորագրի հենց Վենսը։
«Դե, դա կախված է իրադարձությունների զարգացումից։ Այդ նպատալով կժամանի Ջեյ Դին։ Ի սկզբանե նախատեսվում էր, որ դա ինքը կանի։ Ես, հավանաբար, մինչ այդ արդեն մեկնած կլինեմ։ Միգուցե ես ներգրավված լինեմ, միգուցե՝ ոչ»,- Էվիան-լե-Բենում G7-ի գագաթնաժողովի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Թրամփը։
Նա միաժամանակ հայտարարել է, որ համաձայնագրի տեքստը կհրապարակվի մոտ ժամանակներս՝ առանց մանրամասներ հստակեցնելու։
Հետևեք մեզ՝ այստեղ



