Իսրայելը չի ցանկանում, որ Ռուսաստանը միջնորդի դեր ստանձնի Գազայի հատվածում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պաղեստինցիները ցանկանում են, որ Ռուսաստանը միջնորդի Գազայի հատվածում կարգավորման հարցում, սակայն Իսրայելը ակտիվորեն խոչընդոտում է դրան, ՌԻԱ Նովոստիին ասել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխնախագահ Մուսա Աբու Մարզուկը՝ պատասխանելով Գազայի հատվածում կարգավորմանը Ռուսաստանի հնարավոր մասնակցության մասին հարցին։
Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը այցելել էր Մոսկվա, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի կարգավորման ծրագրի իրականացումը։
«Առաջին հարցի վերաբերյալ՝ Ռուսաստանին հրադադարի ծրագրի իրականացման բանակցություններին ներգրավելու որոշումը մեզանից կախված չէ։ Մենք մշտապես պաշտպանել ենք, որ Ռուսաստանը միջնորդ դառնա ՀԱՄԱՍ-ի գլխավորած պաղեստինյան դիմադրության և Իսրայելի միջև հակամարտության մեջ, սակայն իսրայելական կողմը մշտապես մերժում է այս առաջարկը», - ասել է գործակալության աղբյուրը։
Հետևեք մեզ՝ այստեղ



