Երևան, 22.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը նախապես հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն անձնական հարցերով 3 օրով պատրաստվում է մեկնել այլ երկիր: Ու դա նախապես հայտարարեցին, որպեսզի, «հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները՝ հանրությանը զերծ պահեն իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից:

Բայց եղավ այն, ինչը, ըստ Քոչարյանի գրասենյակի բնութագրման, «սպասելի էր այս մանր իշխանություններից». իշխանությունները պարզապես արգելեցին Ռոբերտ Քոչարյանի ելքը: Առանց որևէ օրինական հիմքի: Պարզապես մեկ մարդու քմահաճույքով:

Բայց հարցն այս խայտառակ միջադեպը չէ միայն: Առավել ևս, որ մինչ այս կամայականորեն արգելափակվել էր Գագիկ Ծառուկյանի ելքը, Նարեկ Կարապետյանի ելքը, շատ ավելի վաղ՝ նույնիսկ Ամենայն հայոց կաթողիկոսի ելքը:

Տվյալ դեպքում հատկանշական է այլ բան: Այն, որ սահմանապահ ծառայության հսկող տեսախցիկի տեսագրությունը, որտեղ երևում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, արագորեն հայտնվեց իշխանական քարոզչամիջոցներում ու սկսեց ինտենսիվ շրջանառվել: Բաց թողնենք անգամ այն, թե ինչ ձևակերպումներով ու պիտակումներով ուղեկցվեց այդ վայրագ թիրախավորումը, թեպետ դա էլ է կարևոր: Այս պարագայում առանցքային հարցն այն է, թե ինչպե՞ս, ի՞նչ եղանակով են այդ ծառայողական տեսագրության կադրերը հայտնվել իշխանական քարոզչամիջոցում (պարզվեց՝ հարցումներ են ուղարկվել ԱԱԾ, թեպետ ակնկալելի է «լղոզված» պատասխանը): Պարզ է, չէ՞, որ առանց ԱԱԾ-ի «ամենավերին» թույլտվության կամ համաձայնության դրանք չէին կարող տրամադրվել որևէ լրատվամիջոցի:

Ավելին, դեռ մի կողմ թողնենք նաև մարդու իրավունքների, անձնական կյանքի իրավունքի հետ կապված տեղին հարցերը: Այն, որ Փաշինյանի ու նրա խմբի ներկայացուցիչների համար դրանք դատարկ հասկացություններ են, ի սկզբանե էլ պարզ էր: Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը տվյալ դեպքում ու ըստ էության ամեն ինչ անում է, որպեսզի բոլոր պետական կառույցները, բոլոր պետական մարմիններն ու դրանց ղեկավարները հատեն հնարավոր ու անհնար «կարմիր գծերը»: Այսինքն, որպեսզի միայն ինքը չլինի մեղավոր ու պատասխանատու, ձևավորում է «շղթայական արատի» իր շրջանակը: Փաշինյանի նպատակներից մեկը պարզից էլ պարզ է. այդպիսով նրանք բոլորը հայտնվում են իրենից էլ ավելի մեծ կախվածության մեջ:

Դրա հետևանքը լինում է այն, որ բոլոր այդ ինստիտուտները բովանդակային առումով կազմալուծվում են, հիմնովին վարկաբեկվում են, իսկ ֆունկցիոնալ առումով վերածվում են բացառապես 1 անձնավորության կամակատարի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Հարավային Կորեան ԱՄՆ-ին կոչ է արել մեղմացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ միջուկային ծրագրի սառեցման դիմաց Մակրոնը շտապ խնդրանքով դիմել է Թրամփին Ուկրաինայի վերաբերյալ Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ ԶաքարյանԵրկու ճանապարհ կար փողոցային պայքար սկսելու․ Նարեկ Կարապետյան Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Jeep Cherokee»-ն․ վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ խոտածածկույթի վրա Կոյուղու մեջ երկու մարդ է մահացելԱկբա բանկը և «Հայկական Ծրագրերը» բիզնեսի կառավարումը դարձնում են ավելի պարզ և արագՄակրոնը և Զելենսկին քննարկել են Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը և էներգետիկ աջակցությունը Քաղաքական հայացքների պատճառով դասախոսին աշխատանքից հեռացնելով՝ վնասում են ուսանողներին. Մենուա ՍողոմոնյանՍարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիր Ուկրաինական բանակը hարվածել է ՌԴ Սամարայի մարզում գտնվող Կույբիշևի նավթավերամշակման գործարանին Իշխանության չանցած ուժերը պետք է պատասխանատվություն ստանձնեն իրավիճակի համար․ Նարեկ Կարապետյան Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը, «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Անհայտ անձը կրակ է բացել Թուրքիայի դպրոցներից մեկի առջև. կան վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 22-ին Նրանք գիտեն, որ մենք խաղաղություն ենք բերելու առանց զիջումների, դրա համար էլ պայքարում են մեր դեմ. Նարեկ ԿարապետյանՓաշինյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին Reuters. ԿՀՎ-ի ղեկավարը հանդիպել է Զելենսկիի հետ Այնթապում 63-ամյա վարորդը «Ruichi»-ով վրшերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ Տիեզերական խաղից մինչև գիտափորձեր․ սեպտեմբերի 22–26-ը Հայաստանում Գիտության շաբաթ էGuardian. Բըրնհեմը կոչ կանի Թրամփին դադարեցնել Իրանի պատերազմը 10-ամյա տղայի մարդասպանը հայտնաբերվել էԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Օդանավի մեջ գրեցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթս․ Փաշինյան Ցո՛ւյց տուր միջպետական ակտ, որով Տիգրանաշենն անցնում է Ադրբեջանին, կամ էլ դադարիր ասել` այն անկլավ է. Ավետիք Չալաբյան Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Զինված ուժերում բռնության կանխարգելումն ու զինծառայողների արժանապատիվ պայմանների ապահովումը ՄԻՊ-ի համար առաջնահերթություն են Կուզեի մինչեւ տարեվերջ վերադառնալ ATP-ի լավագույն 15-յակ. Խաչանով Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՄակրոնը ԵՄ-ին կոչ է արել մեղմել վառելիքի կանոններըՏիգրանաշենի պաշտպանությունը Ուժեղ Հայաստանի ձևով. հարցազրույց Նարեկ Կարապետյանի հետՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՄարդիկ դժգոհ էին, երբ ես խոսեցի դրա մասին. ՄբապեՀայտնի է՝ երբ կհանդիպեն Զելենսկին և ԹրամփըՄենք այստեղ ենք, որպեսզի մեր թոռներն էլ կարողանան Տիգրանաշենում տոնել իրենց անկախությունը և հիանալ մեր տնկած ծառերով․ Ուժեղ ՀայաստանԱրտառոց դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկի դպրոցի 59-ամյա ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՊահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ ԿարապետյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ ՀայաստանՀակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետը պարգևատրվել է «Մխիթար Գոշի» մեդալովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթեց Իրանին, կանանց հավաքականը՝ ԼատվիայինՄի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ. հնչել են կրակոցներՄեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ ՎարդևանյանԹրամփը Եմենին ռազմական աջակցության երաշխիքներ չի տվել. Reuters36 տարի անց․ անկախության շարժման երազանքն ու այսօրվա Հայաստանը․ Արմեն ՄանվելյանՀայաստանի Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի արդյունքներըԶարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան»Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները