Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով

ՄՇԱԿՈՒՅԹ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Անցյալ տարվա սեպտեմբերին Լոս Անջելեսի հեղինակավոր Greek Theatre-ում կայացավ «Նախնիների կանչը» (Echoes of Our Ancestors) համերգ-ներկայացումը՝ որպես հարգանքի տուրք հայ ժողովրդի պատմությանն ու մշակութային ժառանգությանը։ Նախագծի հեղինակն ու բեմադրիչն Արման Նշանյանն է։ Այս տարի՝ սեպտեմբերի 3-ին, նույն բեմում հանդիսատեսին կներկայացվի նախագծի նոր մասը՝ «Նախնիների կանչը 2. Հերոսներ և սրբեր» (Echoes of Our Ancestors 2. Heroes and Saints)՝ ամբողջությամբ նորացված ծրագրով։

Tert.am Life-ի հետ զրույցում Արման Նշանյանը նշեց, որ առաջին համերգ-ներկայացման հաջողությունը գերազանցել է բոլոր սպասումները։

 «Շատ մեծ հաջողություն ունեցանք, որովհետև ամեն ինչ ճիշտ և անկեղծ «տեղից էր գալիս»։ Լինելով աշխարհով մեկ սփռված ազգ՝ այս համերգը հիշեցում և հույս է այն մասին, թե որքան մեծ ներդրում ունեն մեր հերոսներն ու սրբերը, առհասարակ՝ մեր նախնիները, մեր այսօրվա գոյատևման գործում։ Եթե այսօր կանք, ապա կարևոր է գիտակցել, որ դա նաև մեր պատմության արդյունքն է։ Այդ պատմությունն ունեցել է վերելքներ ու անկումներ, սակայն մենք չենք վերացել և չենք վերանալու։ Հենց այդ ամենից պետք է սովորենք։ Սա է նախագծի հիմնական գաղափարն ու դասը, և կարծում եմ՝ հենց դրանով էլ պայմանավորված էր դրա հաջողությունը։ Մարդիկ, ովքեր ներկա էին, ևս մեկ անգամ համոզվեցին, թե որքան հարուստ պատմության և ժառանգության կրող ենք մենք։ Եթե նախորդ անգամ ներկայացման առանցքում պատմությունն էր, ապա այս անգամ՝ հերոսներն ու սրբերն են»։

Նշանյանի խոսքով՝ նոր ներկայացման ծրագիրը գրեթե ամբողջությամբ թարմացվել է։

«Ծրագրի շուրջ 97 տոկոսը նոր է։ Պահպանել ենք միայն երեք-չորս կատարում, որոնք նախորդ անգամ հատկապես սիրել էինք, բայց չեմ նշի՝ որոնք են։ Մնացած ամեն ինչ նոր է՝ անիմացիաները, բեմական լուծումները, երաժշտական կատարումները։ Այն մարդիկ, ովքեր ներկա են եղել նախորդ ներկայացմանը, վստահաբար կարող են կրկին գալ, որովհետև այս անգամ ևս նրանց սպասում է նոր և տպավորիչ շոու։ Բացի այդ, այս անգամ կունենանք նաև պատմող ձայն, որպեսզի հանդիսատեսն ամբողջությամբ հասկանա բեմում ներկայացվող պատմությունը»։

Echoes of Our Ancestors-ը համադրում է մյուզիքլի, թատերական ներկայացման և պատմական տարրեր՝ ստեղծելով յուրօրինակ սինթեզ, որտեղ երաժշտությունն ու պատմությունը միահյուսվում են մեկ ամբողջության մեջ։ Բաց երկնքի տակ հայոց պատմությունը կրկին կհնչի որպես հարգանքի տուրք նախնիներին։

Ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս երեկոյի գլխավոր դիրիժորը մաեստրո Սերգեյ Սմբատյանն է։ Արման Նշանյանին և նախագծի պրոդյուսեր Ասկո Հակոբյանին կրկին հաջողվել է մեկ գաղափարի շուրջ համախմբել հայկական և միջազգային արվեստի տարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչների։ Ներկայացումը կրկին կմիավորի սիմֆոնիկ և ազգային նվագախմբերի կատարումները, LED էկրանների միջոցով ստեղծված տեսողական միջավայրը, ինչպես նաև ավանդական և ժամանակակից պարային բեմադրությունները։ Տարբեր ժանրերի արտիստները ոչ միայն կներկայացնեն երաժշտական կատարումներ, այլև կկենդանացնեն պատմական ժամանակաշրջաններ, խորհրդանիշներ և արժեքներ։

Այս տարվա մասնակիցների ցանկում ընդգրկված են Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Սեբուն («Capital Cities» խմբից), Ինգա և Անուշ Արշակյանները, Իզաբել Բայրաքդարյանը, Գևորգ Հակոբյանը, Մաշա Մնջոյանը, R-Mean-ը, «Կաթիլ»-ը, DJ Սերժոն և Վահագն Մ-ն, Գառնիկ Սարգիսյանը, Սուրեն Առուստամյանը, Ալբերտ Արմենակյանը, ինչպես նաև «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մասնակիցը և այլ արտիստներ։ Նախագծին կմիանան նաև պարող Լյուդվիգ Իսպիրյանը, «Զվարթնոց» պարի համույթը, ինչպես նաև «Հայկյան» և «Sound of Children» երգչախմբերը։

Արման Նշանյանի խոսքով՝ յուրաքանչյուր արտիստ ընտրվել է բացառապես ներկայացման գաղափարին և կերպարներին համապատասխան։

 «Փորձել ենք հասկանալ, թե յուրաքանչյուր կերպարը ով կարող է լավագույնս մարմնավորել, ում է այն առավել համապատասխանում։ Սա սովորական համերգ չէ, այլ թատերական շոու։ Հենց դրա շնորհիվ էլ մեկ նախագծում միավորվել են տարբեր ոճերի և ուղղությունների արտիստներ՝ նույն գաղափարի շուրջ։ Մասնակիցների ցանկն արդեն հրապարակված է, սակայն հանդիսատեսին դեռ անակնկալներ են սպասվում»։

Բեմադրիչի խոսքով՝ նախագիծը շարունակական բնույթ է կրելու։ «Հաջորդ տարի ներկայացում չենք ունենա, քանի որ նախատեսված են մեծածավալ ֆիլմի նկարահանումներ։ Սակայն 2028 կամ 2029 թվականին նախագիծը կվերադառնա՝ արդեն շուրջ չորս անգամ ավելի մեծ դահլիճում։ Մեզ համար սա երբեք չի եղել բիզնես կամ գումար աշխատելու միջոց։ Մենք ներդրում ենք անում, որպեսզի մեր երիտասարդությանը և ամբողջ ժողովրդին հիշեցնենք, որ նրանք կարող են հպարտանալ իրենց ազգով։ Գլխավոր ուղերձը միասնությունն է։ Չկա սև, չկա սպիտակ, չկա նա և դու. կա՝ մենք։ Մենք եղբայրներ և քույրեր ենք։ Մեր նախնիները բոլորինս են եղել, չի եղել նրա կամ իմ նախնին։ Եվ մենք ենք լինելու մեր երեխաների ու թոռների նախնիները։ Այսօր պետք է հասկանանք, որ միայն համախմբված լինելով կարող ենք առաջ շարժվել»։

Նախագծի իրականացման գործում մեծ է եղել University of Southern California-ի Armenian Studies Institute-ի և նրա Leadership Council-ի աջակցությունը։

«Խորին շնորհակալություն ենք հայտնում նաև People of Ar Cultural Foundation-ի հոգաբարձուների խորհրդին՝ ինչպես նաև Միացյալ Նահանգներում բնակվող մեր բազմաթիվ բարերարներին ու աջակիցներին, ովքեր հավատացել են այս առաքելությանը և կանգնել են մեր կողքին։ Նրանց աջակցությամբ հնարավոր է դարձել ստեղծել մի նախաձեռնություն, որը միավորում է հայերին՝ անկախ տարիքից, աշխարհագրությունից, կենսակերպից, մտածողությունից կամ քաղաքական հայացքներից։ Այսօր մենք հավաքվում ենք մեկ երկնքի տակ՝ լսելու մեր նախնիների արձագանքները, վերագտնելու մեր ընդհանուր հիշողությունը և հարգանքի տուրք մատուցելու այն հսկայական ժառանգությանը, որի շնորհիվ ունենք մեր Հայաստանը, մեր մշակույթը և մեր ազգային ինքնությունը։ Այս միջոցառումը վկայությունն է այն բանի, թե ինչի կարող է հասնել միասնական հայությունը, երբ առաջնորդվում է ոչ թե բաժանարար գծերով, այլ ընդհանուր արժեքներով, հիշողությամբ և ապագայի հանդեպ պատասխանատվությամբ»,-եզրափակեց Արման Նշանյանը:

Հետևեք մեզ՝ այստեղ

Ադրբեջանի տարածքով Հայաստան է առաքվել 490 տոննա ռուսական ցորեն Արման Ծառուկյանը շանս չի տա ոչ Գեյջիին, ոչ էլ Թոփուրիային․ Դմիտրի Բիկրև «Jazzical Komitas». Կոմիտասի երաժշտության և ջազի բացառիկ երկխոսություն Փեզեշքիանը Իրանի և ԱՄՆ-ի հուշագիրը Թեհրանի համար պատվաբեր փաստաթուղթ է համարել Հունիսի 16-ին, 18-ին, 19-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Իրանական բանակը խոստացել է պահպանել բարձր մարտական պատրաստվածությունը համաձայնագրի խախտման դեպքում «Հնչող պատկերներ» ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում` հին Երևանի կոլորիտային տեսարաններով Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով Տեսահոլովակի պրեմիերա. yellowheart. և Մավ՝ «Իմ Երևան» Հայ շախմատիստները մեկնել են Իտալիա՝ մասնակցելու աշխարհի պատանեկան առաջնությանը Utair-ի ուղևորուհին փորձել է բացել ինքնաթիռի դուռը՝ այն շփոթելով զուգարանի դռան հետ Հունիսի 16-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 23-ին, 24-ին, 25-ին լույս չի լինելու Ի՞նչ եղանակ սպասել հունիսի 16-ից 20-ին 12-ամյա աշակերտին թմրանյութ տալու գործով ձերբակալված անձի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրեր դեռևս չեն հայտնաբերվել Ռուսաստանում մեկնաբանել են հայկական կոնյակի հնարավոր փոխարինումը Նորահայտ հնավայրի տարածքում հնագետները շինությունների հետքեր են հայտնաբերել Իրանը 60 օրվա ընթացքում չի գանձի Հորմուզի նեղուցով անցման համար վճար Արարատ Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարները Իրանի շուրջ հրադադարը պետք է տարածվի նաև Լիբանանի վրա. Կալաս Իսրայելը չի ​​ցանկանում, որ Ռուսաստանը միջնորդի դեր ստանձնի Գազայի հատվածում Դպրոցական տղան զբոսանքի ժամանակ գտել է 2 միլիոն տարեկան մաստոդոնտի ատամ Սերիալների 35-ամյա աստղը մահացել է սրտի կաթվածից Հայաստանի եւ Նիդեռլանդների ԱԳ նախարարները կարեւորել են երկկողմ առևտրի ծավալների ավելացումը Քրեական ոստիկանները բացահայտել են համակարգչային հափշտակություններ կատարող հանցավոր խմբի գործունեությունը Թրամփը հաստատել է Վենսի մասնակցությունը հունիսի 19-ին Իրանի հետ պայմանավորվածությունների ստորագրմանը Դաժան ծեծի հետևանքով 24-ամյա զինծառայողի 2 աչքն էլ կուրացել է․ կա մեկ կալանավորված Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ ընդամենը 15 օրում Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էԵՄ-ն Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել է անդամակցության շուրջ բանակցությունները Մտքեր են փոխանակվել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ Վանաձորում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Լադա»-ն Հայտնի է դարձել Ռուսաստանում կործանված Ту-22М3-ի անձնակազմի ճակատագիրը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-2022 թվականներին չի հաճախել աշխատանքի ԿԲ-ն շրջանառության մեջ է դնում «Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե հուշադրամը ՍԱՏՄ-ն՝ Ուկրաինա արտահանված բեռների մասին Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել Հայտնաբերվել է 476 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Ժաննա Անդրեասյանը հարգանքի տուրք է մատուցել հայկական ծանրամարտի լեգենդ Յուրի Վարդանյանի հիշատակին ՀՀԿ-ն հայտարարություն է տարածելՈւկրաինացի սպաներին որոշել են չազատել բանակից «Բավարիան» 55 միլիոն եվրո կվճարի Սայբարիի տրանսֆերի համար Ինչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ․ Shamshyan-ը նորություն է հայտնել Փամբակ գետն ընկած աղջկա մասին Նոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըՆավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ