«Հնչող պատկերներ» ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում` հին Երևանի կոլորիտային տեսարաններով
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունիսի 12-ին Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ «Հնչող պատկերներ» ցուցահանդեսի համադրողական շրջայցը, որը վարեց պատկերասրահի տնօրեն, ցուցահանդեսի համադրող և արվեստագետի թոռնուհի Մարինա Հակոբյանը։
Շրջայցի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան նոր տեսանկյունից բացահայտելու արվեստագետի ստեղծագործական աշխարհը՝ հին Երևանի կոլորիտային տեսարաններից մինչև նրա ճամփորդական տպավորություններն ու ստեղծագործական որոնումները։ Մեծ հետաքրքրություն առաջացրած այս ձևաչափը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ նման հանդիպումները հնարավորություն են տալիս ոչ միայն դիտելու ցուցահանդեսը, այլև ավելի խորությամբ հասկանալու դրա գաղափարական հիմքերը, համադրական լուծումները և արվեստագետի ստեղծագործական աշխարհը։
Իսկ «Հնչող պատկերներ» ցուցահանդեսը, որը նվիրված է Գրիգոր Աղասյանի ծննդյան 100-ամյակին, մոտենում է իր ավարտին՝ թողնելով բազմաթիվ տպավորություններ, հիշողություններ և նոր բացահայտումներ արվեստասերների համար։










Հետևեք մեզ՝ այստեղ



