Բաքվում փող խնայելու նպատակով կեսգիշերին անջատվում են փողոցային լուսավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆավթադոլարներով հպարտացող Ադրբեջանի մայրաքաղաքում փող խնայելու նպատակով կեսգիշերին անջատում են փողոցային լուսավորությունը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը, որը հրապարակել է հատուկ տեսանյութ Բաքվի՝ մթության մեջ կորած գիշերների մասին:
Անգամ Բաքվի կենտրոնում գիշերն անջատված են ճեմուղիները լուսավորող բոլոր լույսերը և երևում են միայն փակված խանութների նեոնային լույսերը: Ուշագրավ է, որ հիմնական մայրուղիներում լույսերը վառվում են մեկումեջ:
Ադրբեջանական ազգային արժույթի՝ մանաթի դեվալվացիայից հետո փող խնայելու նպատակով քաղաքի լույսերի անջատումները դարձել են գումար խնայելու պետական քաղաքականության մաս:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



