Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Բորուսիա»- «Պորտու» մրցավեճի լավագույն խաղացող
ՍՊՈՐՏԴորդմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Whoscored.com կայքի կողմից ճանաչվել է «Բորուսիա»-«Պորտու» հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Կայքը վերլուծել է Մխիթարյանի խաղը, ըստ որի 27-ամյա ֆուտբոլիստը մեկ հարված է կատարել մրցակցի դարպասին, նրա կատարած փոխանցումներից 84.6 տոկոսը հասել է թիմակիցներին: Հայազգի ֆուտբոլիստը նաեւ 3-ական անգամ հաղթող է դուրս եկել օդային պայքարում եւ մրցակցին շրջանցելիս, հինգ անգամ խլել է գնդակը, չորս անգամ կասեցրել է մրցակցի գրոհը:
Արդյունքում, ակումբի կիսապաշտպանը ստացել է 9,5 գնահատականը՝ 10-բալանոց համակարգով:
Հիշեցնենք, որ «Բորուսիա»- «Պորտու» խաղի 2 գոլն էլ գերմանացիները խփել են Մխիթարյանի կատարած փոխանցումներից հետո:
1
Պատանի երգչուհի Նատալի Սաֆարյանի առաջին մենահամերգը՝ Հայաստանի սահմաններից դուրս. «Փաստ»
2
Երկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվել
3
Պայթյուն ռազմական ոստիկանության շենքում, մահացել է 3 մարդ. ՌԴ
4
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



