Սիրուն կանաչ բարձիկներ, որոնք ավելի հին են, քան բազմաթիվ քաղաքակրթություններ
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Սիրուն կանաչ բարձիկներ, որոնք ավելի հին են, քան բազմաթիվ քաղաքակրթություններ
Յարետա (Azorella compacta) կոչվող բույսն առաջին հայացքից հիշեցնում է փափուկ կանաչ մամուռ, սակայն իրականում այն այնքան խիտ է, որ կարծես քար լինի։ Այն աճում է անչափ դանդաղ՝ տարեկան ընդամենը մի քանի միլիմետր։ Այդ պատճառով որոշ նմուշների տարիքը հասնում է 3000 տարվա։
Անդերի լեռների մի քանի հազար մետր բարձրության վրա յարետան ձևավորում է խիտ, գմբեթաձև «բարձիկներ»։ Այդ կառուցվածքը պաշտպանում է բույսին սառնամանիքից, ուժեղ քամիներից և երաշտից։ Փաստորեն, յարետան ինքն է ստեղծում իր փոքրիկ «ջերմոցը», որը թույլ է տալիս գոյատևել լեռնային խիստ պայմաններում։
Թեև այն թվում է փափուկ ու նուրբ, իրականում յարետան բնության ամենահին և ամենազարմանահրաշ բույսերից մեկն է, որը հազարամյակներ շարունակ դիմակայել է ժամանակին ու կլիմայական դժվարություններին։
Նյութը՝ Patum.am-ից
Հետևեք մեզ՝ այստեղ
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



