Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմ

«Հայաստանի էլեկտրական ցանցերի» օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթն անցնում է Հայաստանի՝ իրավազորության վերաբերյալ առարկությունների քննարկմանը։

2026 թվականի հունիսի 16-ին ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ ներդրումային վեճը քննող արբիտրաժի կազմը կայացրել է դատավարական որոշում՝ վարույթը երկու առանձին փուլի բաժանելու մասին։
Առաջին փուլում արբիտրաժը կքննի Հայաստանի կառավարության կողմից ներկայացված՝ իրավազորության վերաբերյալ առարկությունները։ Այս փուլի ավարտից հետո արբիտրաժն կանցնի վեճի ըստ էության քննարկմանը՝ ներառյալ պետության գործողությունների իրավաչափության և ներդրումների օտարման համար պատասխանատվության հարցերը։
Վարույթը փուլերի բաժանելը հաճախ հանդիպող երևույթ է միջազգային ներդրումային այն վեճերում, որոնք առաջացնում են վիճելի հարցերի մեծ քանակ։ Միաժամանակ, ընդունված որոշումը կրում է բացառապես դատավարական բնույթ և չի վկայում այն մասին, որ արբիտրաժը Հայաստանի փաստարկները ճանաչել է հիմնավորված կամ բավարարման ենթակա։
Ընդհակառակը, 2026 թվականի հունիսի 16-ի իր որոշման մեջ արբիտրները ուղղակիորեն նշել են, որ սույն որոշման նպատակների համար արբիտրաժի կազմը պարտավոր չէ ըստ էության որոշում կայացնել նշված առարկությունների վերաբերյալ, ավելին՝ եթե դա աներ, արբիտրաժի կազմը կենթարկվեր հիմնավորված քննադատության այն բանի համար, որ իբր ձեռնամուխ է եղել այդ առարկությունների հիմնավորվածության անիրավաչափ և վաղաժամ գնահատմանը։
Այսպիսով, Հայաստանի կառավարության՝ իրավազորության վերաբերյալ առարկությունների հիմնավորվածության հարցը մնում է բաց և կդառնա առանձին քննարկման առարկա։ Վարույթը բաժանելու մասին որոշումը չի կանխորոշում տվյալ փուլի արդյունքը և չի կարող դիտարկվել որպես պետության իրավական դիրքորոշման հաստատում։
Ընդ որում, Հայաստանի կառավարության խնդրանքով նախաձեռնված վարույթի բաժանումը կարող է հանգեցնել արբիտրաժային վարույթի տևողության և արժեքի էական ավելացման։ Այն դեպքում, եթե արբիտրաժը մերժի իրավազորության վերաբերյալ բոլոր առարկությունները և ըստ էության բավարարի ներդրողի պահանջները, գործի երկփուլ քննարկմամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերը կարող են դրվել Հայաստանի վրա։
Ներդրողները շարունակում են միջազգային արբիտրաժում հետամուտ լինել իրենց իրավունքների լիարժեք պաշտպանությանը և վստահ են իրենցից բռնագանձվող/ունեզրկվող ներդրումների հետ կապված ներկայացված պահանջների հիմնավորվածության մեջ։
Անցյալ տարվա հուլիսին կայացված և Հայաստանին ՀԷՑ-ի օտարմանն ուղղված ցանկացած գործողություն արգելող ապահովման միջոցները շարունակում են ուժի մեջ մնալ։ Համապատասխանաբար, ՀԷՑ-ի և նրա բաժնետերերի դեմ Հայաստանի կառավարության ցանկացած նոր անօրինական գործողություն, այդ թվում՝ ընկերության ազգայնացումը, կխախտի այդ միջոցները և կառաջացնի Հայաստանի միջազգային-իրավական պատասխանատվությունը։

ՀԷՑ բաժնետեր՝ «Լիորմանդ Հոլդինգս Լիմիթիդ» ընկերության փաստաբանական թիմ

Կաթողիկոսն անդրադարձել է Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա իրավիճակին Հայաստան — Ադրբեջան՝ 3։0․ մեր թենիսիստուհիների փայլուն մեկնարկը Բիլի Ջին Քինգի գավաթում Երևանում 31-ամյա տղամարդ է ձերբակալվել․ հայտնաբերվել է ավելի քան 60 գրամ մեթամֆետամին ԱՄՆ-ի՝ ռուսական նավթի մատակարարման լիցենզիայի ժամկետը լրացել է Մուսալեռում բախվել են «Opel Astra»-ն և բեռնատար «Գազել»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է դաշտում Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատանը, Աջափնյակում, Ավանում, Կենտրոնում, Արշակունյաց պողոտայում հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործող անձինք Վանաձորում 7 տարեկան երեխայի մահվան պատճառ դարձաձ խողովակը վաղը կապամոնտաժեն ՀԷՑ-ի օտարման վերաբերյալ արբիտրաժային վարույթը կրում է բացառապես դատավարական բնույթ․ փաստաբանական թիմՄասնավոր ինքնաթիռը կործանվել է բանուկ մայրուղու վրա և բռնկվել «Ռեալը» կփորձի ձեռք բերել «Ինտերի» խաղացողին Հորմուզի նեղուցով անցումը կարող է վճարովի դառնալ ՊՆ-ն հայտարարություն է տարածել Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտվել Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը Պայքարն ընթացքի մեջ է, մենք էլ՝ աննահանջ ու հաղթական տրամաբանության մեջ, որովհետեւ մեր գործ արդար է․ Գոհար ՄելոյանՉի բացառվում, որ իշխանության կողմից մշակվել և իրականացվել են տարբեր ընտրախախտումներ․ Արեգ ՍավգուլյանԱռաջիկա 40 օրվա քաղաքական սցենարը․ Հրայր ԿամենդատյանՀայաստանի թենիսի հավաքականը հաղթել է Ադրբեջանին Կանանց աշխարհի թիմային գավաթի 3-րդ ենթախմբի առաջին տուրում Ինձ հիմքեր են պետք, մասնակցեք ստորագրահավաքին․ Արշակ ԿարապետյանՆոր տոն օգոստոսի 11-ին․ ինչ է առաջարկվել Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունԱՄՆ-ը ցանկանում է այսօր հրապարակել Իրանի հետ հուշագրի տեքստը. Վենս Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՈւկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Բուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա ՍողոմոնյանԵրեխան ծառերի ու արմատների տակ էր․ նոր մանրամասներՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով