Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժողովրդավարական համակարգի կայունության և պետականության կենսունակության կարևորագույն նախապայմաններից մեկը անկախ, հավասարակշռված և օրենքի գերակայության սկզբունքով առաջնորդվող իրավապահ համակարգի առկայությունն է։ Բայց եթե իրավապահ համակարգը սկսում է օրենքի փոխարեն ծառայել քաղաքական նպատակահարմարությանը, հիմնովին քայքայվում են հանրային վստահությունը, պետական ինստիտուտների հեղինակությունը և քաղաքացիների անվտանգության զգացումը։ Նման իրավիճակում ամենավտանգավորը ոչ թե առանձին իրավախախտումներն են, այլ այն մտահոգիչ իրողությունը, որ օրենքը դադարում է լինել բոլորի համար միատեսակ կանոն։ Այն դառնում է իշխանության ձեռքում ընտրովի կիրառվող գործիք, իսկ իրավապահ մարմինները՝ քաղաքական ազդեցության միջոց։

Ժողովրդավարությունը միայն ընտրություններով չի սահմանափակվում։ Նրա էությունը իշխանության լիազորությունների սահմանափակումն է, հակակշիռների առկայությունը, պետական մարմինների անկախությունը և քաղաքացու վստահությունը՝ դատական, քննչական, իրավապահ և անվտանգության համակարգերի նկատմամբ։ Երբ այս կառույցները դադարում են օրենքի պաշտպան լինել և դառնում են իշխանության շահերի սպասարկուներ, ժողովրդավարությունը զրկվում է բովանդակությունից՝ վերածվելով զուտ ձևական արարողակարգի։

Փորձագետներն ահազանգում են, որ ավտորիտարացման գործընթացները շատ հաճախ սկսվում են ոչ թե խորհրդարանի լուծարմամբ կամ Սահմանադրության կոպիտ փոփոխությամբ, այլ հենց իրավապահ մարմինների աստիճանական ենթարկեցմամբ քաղաքական իշխանությանը։ Սկզբում դա արտահայտվում է ընտրովի արդարադատությամբ, այնուհետև ընդդիմադիրների նկատմամբ ավելի խիստ վերաբերմունքով, իսկ վերջնական փուլում իրավապահ համակարգը վերածվում է քաղաքական պայքարի հիմնական գործիքի։ Հենց այս համատեքստում են առանձնահատուկ մտահոգիչ դառնում այն երևույթները, որոնց ականատես ենք լինում այսօր, երբ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվում են, օրինակ՝ օդանավակայանի տեսանկարահանող սարքերի նյութերի արտահոսքերը, անձնական տվյալների շրջանառությունը, քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի սահմանափակման վերաբերյալ անհասկանալի դեպքերը, ինչպես նաև սոցիալական ցանցերում կատարված գրառումների հիման վրա նախաձեռնվող քրեական վարույթները։

Խնդիրը նույնիսկ առանձին դեպքերը չեն։ Խնդիրը դրանց ընդհանուր տրամաբանությունն է, որը հանրության շրջանում ձևավորում է այն համոզմունքը, որ իրավապահ համակարգը գործում է ոչ թե օրենքի, այլ քաղաքական նպատակահարմարության շրջանակներում՝ մեկ անձի քմահաճույքներով։ Հատկանշական է այն իրավիճակը, երբ քաղաքացիներին կարող են թույլ չտալ լքել երկիրը՝ առանց դատարանի որոշման, առանց համապատասխան իրավական գործընթացի կամ առանց այնպիսի վարույթի առկայության, որը կարող էր իրավական հիմք հանդիսանալ նման սահմանափակման համար։

Իրավական պետության տրամաբանության մեջ նման երևույթն արդեն ինքնին արտակարգ իրավիճակ է, քանի որ ազատ տեղաշարժվելու իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից մեկն է։ Եթե այդ իրավունքը կարող է սահմանափակվել առանց հստակ իրավական հիմքի, ապա հարց է առաջանում՝ որտե՞ղ է ավարտվում պետության իրավասությունը, և որտե՞ղ է սկսվում կամայականությունը։ Նույն կերպ լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս սոցիալական ցանցերում հրապարակված կարծիքների, գրառումների կամ քաղաքական գնահատականների հիման վրա նախաձեռնվող քրեական վարույթները։ Ժողովրդավարական հասարակությունում իշխանության հասցեին հնչող քննադատությունը պետք է լինի քաղաքական գործընթացի բնական և անբաժանելի մասը։ Իշխանությունը պարտավոր է հանդուրժել քննադատությունը նույնիսկ այն դեպքերում, երբ այն կոշտ է։ Եթե ցանկացած սուր հայտարարություն կամ սոցիալական ցանցի գրառում կարող է վերածվել քրեական հետապնդման առարկայի, ապա հասարակությունը շատ արագ անցնում է ինքնագրաքննության ռեժիմի։ Մարդիկ սկսում են ոչ թե ազատ արտահայտել իրենց կարծիքը, այլ հաշվարկել հնարավոր ռիսկերը։ Իսկ այն պահից, երբ քաղաքացին սկսում է վախենալ արտահայտվել, ժողովրդավարությունը սկսում է կորցնել իր էությունը։

Առանձնահատուկ վտանգավոր է նաև իրավիճակը, որ իրավապահ մարմինների գործողությունները հաճախ համընկնում են քաղաքական հայտարարությունների հետ։ Երբ երկրի ղեկավար համարվող անձի որևէ հայտարարությունից անմիջապես հետո իրավապահ համակարգը սկսում է գործել նույն ուղղությամբ, ավելին՝ բառացի իրականացնում է հնչած «կարծիքը», առաջանում է շատ վտանգավոր ընկալում, ըստ որի՝ իրավապահ մարմիններն այլևս չունեն ինքնուրույն որոշումների կայացման հնարավորություն և կատարում են բացառապես հանձնարարություն, այսինքն՝ օրենքը մղվում է երկրորդ, երրորդ պլան։ Նման պայմաններում իրավապահ համակարգի կառույցները դադարում են ընկալվել որպես անկախ ինստիտուտներ և սկսում են ընկալվել որպես քաղաքական կամքը կյանքի կոչող մեխանիզմներ։

Սակայն այստեղ խնդիրը նույնիսկ քաղաքական ընդդիմության հանդեպ ճնշումը չէ։ Դա միայն առաջին հայացքից է թվում ընդդիմությանը վերաբերող խնդիր։ Իրականում իրավապահ համակարգի քաղաքականացումը հարվածում է ամբողջ հասարակությանը։ Այսօր այդ համակարգը կարող է կիրառվել ընդդիմադիր գործչի նկատմամբ, վաղը՝ լրագրողի, մյուս օրը՝ քաղաքացիական ակտիվիստի, իսկ հետո՝ ցանկացած քաղաքացու։ Երբ վերանում է օրենքի համընդհանուր կիրառման սկզբունքը, ոչ ոք այլևս չի կարող վստահ լինել, որ ինքը պաշտպանված է կամայականությունից։

Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ իրավապահ համակարգի քայքայումը հաճախ հանգեցնում է պետական կառավարման ընդհանուր ճգնաժամի, երբ պրոֆեսիոնալիզմը հետին պլան է մղվում, իսկ առաջ են գալիս անձնական հավատարմությունն ու քաղաքական հարմարավետությունը։

Ընդ որում, նման գործընթացները կարող են ունենալ երկարաժամկետ հետևանքներ։ Քաղաքական իշխանությունները գալիս ու գնում են, սակայն քայքայված ինստիտուտների վերականգնումը կարող է տևել տասնամյակներ։ Եթե իրավապահ համակարգը երկար ժամանակ օգտագործվում է որպես քաղաքական պայքարի գործիք, ապա այդ համակարգի ներսում ձևավորվում է համապատասխան մշակույթ։ Մարդիկ սովորում են կատարել քաղաքական պատվերներ, խուսափել ինքնուրույն որոշումներից և առաջնորդվել ոչ թե իրավական, այլ քաղաքական չափանիշներով։ Արդյունքում նույնիսկ իշխանության փոփոխությունից հետո համակարգը շարունակում է գործել նույն տրամաբանությամբ։

Սա է պատճառը, որ իրավապահ համակարգի անկախությունը դիտարկվում է ոչ թե տեխնիկական կամ մասնագիտական հարց, այլ ազգային անվտանգության բաղադրիչ։ Պետությունը չի կարող լինել կայուն, եթե քաղաքացիները չեն վստահում դատարաններին, եթե գործարարները վստահ չեն սեփականության պաշտպանության հարցում, եթե լրագրողները վստահ չեն խոսքի ազատության երաշխիքների վրա, եթե քաղաքական ուժերը համոզված են, որ իրավապահ համակարգը ներգրավված է քաղաքական պայքարի մեջ։

Հենց այդ պատճառով իրավապահ համակարգի վերածումը մեկ անձի քաղաքական գործիքի պետք է դիտարկել ոչ միայն որպես ժողովրդավարության նահանջ, այլ որպես պետականության համար ռազմավարական սպառնալիք։ Երբ իրավապահ համակարգը ծառայում է ոչ թե պետությանը, այլ կոնկրետ քաղաքական ուժի կամ մեկ անձի կամքին, տեղի է ունենում ինստիտուտների անձնավորում։ Իսկ ինստիտուտների անձնավորումը ցանկացած պետության համար վտանգավոր ճանապարհ է, որովհետև այդ դեպքում օրենքը սկսում է նույնացվել ոչ թե իրավունքի, այլ իշխանության գագաթին կանգնած անձի հետ։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Մինչև 2 միլիոն դրամ՝ 63–72 տարեկան քաղաքացիներին․ նոր նախագիծ «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան